Հասարակություն
Առաջիկա օրերին ջերմաստիճանի կտրուկ փոփոխություններ չեն սպասվում
Հանրապետության տարածքում ունվարի 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում հունվարի 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ հարակից տարածքներն աճուրդներով ապօրինի օտարելու գործով կայացվել է մեղադրական դատավճիռ
ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում նախապատրաստված նյութերով 2019թ-ի փետրվարի 12-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեկան օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ի մասով հարուցվել էր քրեական գործ՝ Սյունիքի…
«Ռուսաստանի Ջավախքի համայնք» ՀԿ նախագահ Աղասի Արաբյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ
«Ռուսաստանի Ջավախքի համայնք» ՀԿ նախագահ Աղասի Արաբյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։ Շնորհավորական ուղերձն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Սիրելի հայրենակիցներ Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ և մաղթում,…
«Ախթալայի կոմբինատի պոչամբարն իսկական պատուհաս է դառել մարդկանց և բնության համար»․ ՀԲՃ
Հայկական բնապահպանական ճակատն անդրադարձել է հերթական ցավոտ հարցին՝ Ախթալայի կոմբինատի պոչամբարին․ «Ախթալայի կոմբինատի պոչամբարն իսկական պատուհաս է դառել մարդկանց և բնության համար։ Բնակիչների տները և հողերը գտնվում են դրանից 50-100 մետր հեռավորության վրա, մարդկանց ինքնազգացողությունը վատացել է,…
Գլխավոր դատախազի որոշմամբ Հրայր Թովմասյանը ներգրավվել է որպես մեղադրյալ
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի որոշմամբ 2010թ. դեկտեմբերի 17-ից մինչև 2014թ. ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնն զբաղեցրած Հ․ Թ․-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ, ասվում է գլխավոր դատախազության հայտարարության…
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 27-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Վարդենյաց լեռնանցքը բաց է բեռնատարների համար միայն անվաշղթաների կիրառման դեպքում: Լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում,…
Բալային համակարգ. Մեկ տարվա ընթացքում երթևեկության կանոնների խախտումներ թույլ տալու և այդ միավորները սպառելու դեպքում 6 ամսով կկասեցվի անձի վարորդական իրավունքը
2020թ-ի հունվարի 1-ից վարորդներին կտրվի 9 միավոր: Մեկ տարվա ընթացքում երթևեկության կանոնների խախտումներ թույլ տալու և այդ միավորները սպառելու դեպքում 6 ամսով կկասեցվի անձի վարորդական իրավունքը: Այս մասին հայտնել է ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արման Չիլինգարյանը, հաղոդրում է Shantnews-ը: «Ժամկետի…
Գյումրիի մաքսատունը մինչև դեկտեմբերի 31-ը կաշխատի շուրջօրյա
Գյումրիի ավտոմաքսատունը դեկտեմբերի 27-ից կաշխատի շուրջօրյա՝ մինչև առնվազն դեկտեմբերի 31-ը: Այդ մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում: Դեկտեմբերի 27-ին Փաշինյանն ացելել է Գյումրի, որտեղ ծանոթացել է արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի աշխատանքներին ու կառուցման…
Պայմանագրայիններն ավելի քան 5 մլն դրամի ավիավառելիք են հափշտակել․ ԱԱԾ
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով և վատնման եղանակով հափշտակություն կատարելու դեպք: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի մի շարք պայմանագրային զինծառայողներ, 2019 թ. հունիս-օգոստոս…
Մեղրիի անցման կետի վերակառուցումը ֆինանսավորելու նպատակով ՀՀ-ի և ՎԶԵԲ-ի միջև նախատեսվում է ստորագրել վարկային համաձայնագիր
Մեղրիի անցման կետի վերակառուցումն ու արդիականացումը ֆինանսավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև նախատեսվում է ստորագրել «Մեղրիի սահմանային անցակետի ծրագիր» վարկային համաձայնագիրը: Նշենք, որ ծրագրի շրջանակում նախատեսվում է նաև ստանալ…
Բերման է ենթարկվել տարեց վարորդին ծեծած Mercedes մակնիշի մեքենայի վարորդը
Երևանի Պռոշյան փողոցում վթարից հետո տաքսու տարեց վարորդին ծեծած Mercedes ամենագնացի վարորդը հայտնաբերվել և բերման է ենթարկվել: Այս մասին ասել են ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով, որ վարորդն այս պահին ոստիկանությունում է և պարզվում են դեպքի մանրամասները: Գրում է ՊանԱրմենիան-ը։…
Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել․ ՀՔԾ
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 308-ի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ): Այս մասին հայտնել է հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը՝ հավելելով, որ այլ մանրամասներ…
ԱԱԾ-ն կաշառք ստանալու դեպք է բացահայտել Առինջի համայնքապետարանում
Ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ բացահայտել է Կոտայքի մարզի Առինջ համայնքի համայնքապետարանի պաշտոնատար անձանց կողմից կոռուպցիոն բնույթի առերևույթ հանցագործության կատարման դեպք: ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրության համաձայն` իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում…
Ամասիայում, Աշոցքում և Ջերմուկում ձյուն է տեղում
Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Ապարան-Ալագյազ ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է: Շիրակի մարզի Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում ձյուն է տեղում, հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:…
«Հանե՛ք այս մեքենաները. Մի մեքենա հետևից խփեց հետևելու է պայթյունը». Հարություն Մնացականյան
Գործարար Հարություն Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի պատկան մարմիններ (չգիտեմ` քաղաքապետարանն է, կամ ինչ-որ նախարարություն, գծի տերեր և այլն), Երևան քաղաքում, Opel zafira-ներից ոգեշնչված այսպիսի գազաբալոնային համակարգով այսպես կահավորված միկրոավտոբուսներ են հանդիպում։ Ես ուղղակի…
Հրապարակում լուսանկարվելու դիմաց գումար խնդրող Ձմեռ պապերը կձերբակալեն
Երևանի քաղաքապետարանի համապատասխան բաժնի կողմից կաստինգով ընտրված Ձմեռ պապերը հրապարակում լուսանկարվելու դիմաց գումար պահանջելու դեպքում կձերբակալվեն: Այս մասին Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ ասել է փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանը: Փոխքաղաքպետը նշել է, որ լուսանկարվելու դիմաց գումար պահանջելու…
Այսօր կեսօրին ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով
Հանրապետության տարածքում դեկտեմբերի 28-ի ցերեկը, 29-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 27-ին շրջանների զգալի մասում, 28-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 27-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով։ Երևան…
Երևանում և 4 մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 27-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11:00-15։00 - Նոր-Նորքի 2-րդ զանգ.՝ Երիտասարդական փ. 7 շենքը,…
Երևանում՝ Թբիլիսյան խճուղիում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն
Երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով 2019թ-ի դեկտեմբերի 27-ին Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղի և Թբիլիսյան խճուղուց դեպի ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի վարչական շենք տանող անանուն փողոցի խաչմերուկում (Թբիլիսյան խճուղի, №13 հասցեի դիմացի հատված)…
Ամենա