
Աշխարհ


Թուրքիայում հարյուրավոր մարդիկ են թունավորվել խմելու ջրից
Թուրքիայի Գյումուշհանե նահանգի Դիբեքլի գյուղում խմելու ջրից թունավորված 138 մարդ է դիմել հիվանդանոց։ Թունավորման փաստը հաստատել է նահանգապետարանը։ Հիվանդների մոտ դիտվող հիմնական ախտանշաններն են սրտխառնոցը, փսխումները և փորլուծությունը։ «Էրմենիհաբեր»-ը գրում է, որ Դիբեքլիի գյուղապետը հայտարարել…

Իլհամ Ալիև. «Ստատուս քվոն ԼՂ հարցում անընդունելի է»
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Եվրամիության Խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ Բաքվում կայացած համատեղ ճեպազրույցում Հայաստանին է մեղադրել «ապակառուցողական դիրքորոշման» մեջ: Նա հայտարարել է նաև, որ ստատուս քվոն անընդունելի է: «Ստատուս քվոյի փոփոխությունը նշանակում է ադրբեջանական տարածքների…

Վլադիմիր Պուտինը դեմ է հանդես եկել Վրաստանի նկատմամբ պատժամիջոցներին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեմ է հանդես եկել Վրաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելուն։ «Ես դա չէի անի՝ վրաց ժողովրդի հանդեպ հարգանքից ելնելով», - լրագրողներին ասել է ՌԴ նախագահը։ Պուտինը նաև մեկնաբանել է իրեն վիրավորած վրաց լրագրողի դեմ գործ հարուցելու գաղափարն ու ասել, որ «քրեական…

Թուրքիայում ավելի քան 200 զինվորական է ձերբակալվել Գյուլենի հետ կապի պատճառով
Թուրքական դատախազությունը 200 ակտիվ և արդեն թոշակի անցած զինծառայողների նկատմամբ ձերբակալման որոշում է կայացրել, որոնք մեղադրվում են ընդդիմադիր Ֆեթուլլա Գյուլենի կազմակերպության հետ կապ ունենալու պատճառով, որը համարվում է 2016թ․-ի ձախողված հեղաշրջման կազմակերպիչը: Տեղեկատվության համաձայն, Ստամբուլում…

«Հայաստանի «մարգարիտը» կարող է վերածվել ճահճի». BBC
Բրիտանական BBC հեռուստառադիոընկերությունն իր կայքում հոդված է հրապարակել, որում անդրադարձ է կատարվում Սևանա լճի ճահճացման վտանգին: Հոդվածում մեջբերվում են հայ բնապահպանների մտավախությունները՝ կապված լճին սպառնացող վտանգի հետ: «Հայ բնապահպաններն ահազանգում են՝ երկրի խոշորագույն լիճը լուրջ վտանգի…

Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել
Այսօր Իրանի արևմուտքում տեղի է ունեցել 5,7 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ: Նշվում է, որ ցնցումների էպիկենտրոնը եղել է Ահվազ քաղաքից 87 կմ հյուսիս-արևելք (842 հազար բնակչություն) և Իրաքի Բասրա քաղաքից 205 կմ հյուսիս-արևելք: Վնասների կամ վիրավորների մասին տեղեկություններ չկան։

Պուտինին հայհոյել են ուղիղ եթերում
Վրաստանի և ՌԴ քաղաքական, հասարակական գործիչներն ու լրագրողները խստիվ դատապարտել են «Ռուսթավի 2» հեռուստաալիքի հաղորդավար Գեորգի Գաբունիայի վարքագիծը, որը հուլիսի 7-ի երեկոյան իր հեղինակային P.S. հաղորդման ուղիղ եթերում հայհոյել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և նրա հանգուցյալ ծնողներին: Եթերից…

Ադրբեջանի զորամասում պայթյուն է տեղի ունեցել. Կան զոհեր
Ադրբեջանի զորամասերից մեկում պայթյուն է տեղի ունեցել: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: Պայթյունի հետևանքով կան զոհեր: 2 զինծառայող է մահացել՝ ենթասպա Ամիդդին Ագալավորը և կրտսեր ենթասպա Սամիր Սալահովը: Եվս մեկ ենթասպա՝ Նուրլան Մամեդովը, ծանր վիրավորում է ստացել, հայտնում է…

Թուրքիայի ու Սիրիայի սահմանին պայթյուն է տեղի ունեցել․ Կան զոհեր
Թուրքիայի Հաթայ նահանգում, որը սահմանակից է Սիրիային, ավտոմեքենա է պայթել։ Ռուսական լրատվամիջոցները գրում են, որ մեքենայի մեջ մարդիկ են եղել։ Պայթյունի հետևանքով կան զոհեր, առայժմ հաղորդվում է երկու զոհի մասին։ Եվս երկու մարդ վնասվածքներ է ստացել։ Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության ու Շտապ օգնության…

Վրաստանի գնացքներում այլևս ռուսերեն հայտարարություններ չեն հնչի
Թբիլիսի-Բաթումի-Թբիլիսի ուղղությամբ աշխատող Stadler ֆիրմային գնացքներում ուղևորներին արգելվել է ռուսերենով չեն ողջունել: Պատճառը, սակայն, ըստ «Վրացական երկաթուղի» ընկերության, կապված չէ ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովի՝ Վրաստան կատարած այցի հետ: «Արդեն 4 ամիս է ուղևորների համար ռուսերեն…

Իրկուտսկում ջրհեղեղի հետևանքով հոսպիտալացվել է 190 մարդ
Իրկուտսկում ջրհեղեղի հետևանքով հոսպիտալացվածների թիվ հասել է 190-ի։ Ջրհեղեղի հետևանքով տարհանվել է 2600 մարդ, նրանցից 574-ը երեխաներ են։ Հաղորդվում է 12 մահացածի մասին, կան նաև անհետ կորածներ։ 4 հազար տուն ջրածածկ է եղել, որտեղ ապրում էր մոտ 10 հազար մարդ։ Ավելի քան 600 մարդ դիմել է բուժօգնություն ստանալու…

Թբիլիսիում բողոքի ակցիաները կշարունակվեն
Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց այսօր ժամը 19:00-ին տեղի կունենա հերթական բողոքի ակցիան: Ակցիայի կազմակերպիչների խոսքով հանրահավաքը կավարտվի միայն այն ժամանակ, երբ Վրաստանի ՆԳ նախարար Գիորգի Գախարիան հրաժարական տա: Կազմակերպիչները ասել են նաև, որ չեն պատրաստվում իշխանությունների հետ բանակցությունների…

Թուրքիայի համախառն արտաքին պարտքը կազմել է 453․4 մլրդ դոլար
2019թ․ մարտի 31-ի դրությամբ Թուրքիայի համախառն արտաքին պարտքը կազմել է 453․4 մլրդ դոլար։ Երկրի մաքուր արտաքին պարտքը նույն տարեթվի դրությամբ գնահատվել է 277․3 մլրդ դոլար։ Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ համախառն արտաքին պարտքի և ազգային եկամտի հարաբերակցությունը…

«Չերնոբիլի» հերոսներն աղետից 33 տարի անց կոչում են ստացել
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հերոսի կոչում է շնորհել Չերնոբիլի ԱԷԿ-ում վթարի հետևանքների վերացման մասնակիցներ Ալեքսեյ Անանենկոյին, Վալերի Բեսպալովին և Բորիս Բարանովին՝ հետմահու: Նախագահի պաշտոնական կայքում ասվում է, որ նրանք, վտանգելով կյանքը, կանխել են երկրորդ պայթյունը, գրում է openmedia.io-ն:…

Իրկուտսկում ավելի քան 3000 տուն անցել է ջրի տակ
ՌԴ Իրկուտսկի երկրամասում ավելի քան 3 հազար տուն շարունակում է մնալ ջրի տակ: Այս մասին հայտնում է РИА «Новости»-ն: Այդ տներում ապրում է մոտ 10 հազար բնակիչ: Ջրերի վարարման հետևանքով տուժել է 740 մարդ: Բացի այդ՝ չորս բնակելի տարածք կտրված է աշխարհից: Նշենք, որ միջադեպի հետևանքով երկրում արտակարգ…

Վանա լճի ափերը ձիավորներից կազմված ստորաբաժանումներն են հսկելու
Թուրքիայի Վանի նահանգի Էրդեմիտ (Արտամետ) շրջանի առափնյա անվտանգությունն ապահովելու համար Վանի նահանգային ժանդարմերիան նոր ստորաբաժանում է ստեղծել՝ կազմված ձիավորներից։ «Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, այս նոր ստորաբաժանման պարտականությունն է ապահովել ափամերձ շրջանում խաղաղ բնակիչների և զբոսաշրջիկների…

ՌԴ վրացական համայնքը խնդրել է Պուտինին վերսկսել ավիահաղորդակցությունը
ՌԴ Վրացական ազգային-մշակութային դաշնային ինքնավարության նախագահ Գեորգի Ցուրցումիան դիմել է ՌԴ նախագահին՝ խնդրելով վերականգնել ավիափոխադրումը երկրների միջև: Վերջին տարիներին Վրաստանի և Ռուսաստանի միջև կապերն ամրապնդվում էին, նշել է նա: Նրա կարծիքով, «կան ուժեր, որոնց դա դուր չի գալիս և նրանք շահագրգռված…

«Թուրքիայում հայերը լարվածություն են զգում». Ամերիկացի հոգևորական
Ամերիկացի հայտնի հոգևորական Էնդրյու Բրանսոնը մասնակցել է Միջազգային կրոնական ազատության հարցերով ԱՄՆ-ի հանձնաժողովի նիստին և ուշագրավ հայտարարություն է արել Թուրքիայում տիրող կրոնական իրավիճակի մասին։ Նիստը կրել է «Թուրքիայում կրոնական ազատությունները» խորագիրը։ Նշենք, որ Բրանսոնի պատճառով…

«Թուրքիան ոչ մի լուրջ քայլ չի անում իրավախախտումների դադարեցման ուղղությամբ»․ ՄԱԿ-ի հատուկ զեկուցող
Խոսքի և մտքի ազատության հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Դեյվիդ Քայեն ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 41-րդ նստաշրջանի ժամանակ։ Նա հայտարարել է, որ Թուրքիան լուրջ ջանքեր չի գործադրում մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ։ Ավելին, ըստ զեկուցողի, օրենսդրական փոփոխությունների…
Ամենա

Աշխարհահռչակ Վիկտորիա ջրվեժը ցամաքել է

Մահացել է ռուս դերասան Սերգեյ Յուրսկին

Այսօր Վրաստանում Հովհաննես Թումանյանի հիշատակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն

ԵՄ-ն վեց ամսով երկարաձգել է տնտեսական պատժամիջոցները Ռուսաստանի դեմ

Թուրք երգչուհու և նախարարի կնոջ արարքը Անիի Մայր տաճարում՝ որպես մշակութային վանդալիզմի դրսևորում

Հայկական լավաշի մասին գիրքը դարձել է The National Post-ի շաբաթվա խոհարարական գիրք
