Լրահոս
Վարչական դատարանի վճռի և «Լիդիան Արմենիայի» տարածած հայտարարության բովանդակությունները հակասում են միմյանց
Ապրիլի 12-ին, «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերությունը մամուլի միջոցով տարածել է հետևյալ վերնագրով հաղորդագրությունը․ «Դատարանը պարտավորեցնում է ոստիկանությանը վերացնել ներխուժումը և ապահովել Լիդիանի ազատ մուտքն Ամուլսարի տարածք»։ Սակայն կարդալով datalex.am կայքում հրապարակված վարչական…
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կայցելի Ախալքալաք
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին պաշտոնական այցով ապրիլի 13-14-ը կայցելի Սամցխե-Ջավախեթի: Ապրիլի 13-ին ծրագրված է Սալոմե Զուրաբիշվիլու այցն Ախալցիխե: Ապրիլի 14-ին՝ Վրաց լեզվի օրը, նախագահը կլինի Ախալքալաքում: Նախնական տվյալներով, նախագահը կմասնակցի Մշակույթի տանը Վրաց լեզվի օրվան նվիրված միջոցառմանը,…
«Սպայկա»-ի տնօրեն Դավիթ Ղազարյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել
«Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի պաշտպաններն այսօր վերաքննիչ բողոք են ներկայացրել՝ Դ.Ղազարյանին կալանավորելու Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի ապրիլի որոշման դեմ։ Այս մասին ասել է փաստաբան Արթուր Գրիգորյանը՝ նշելով, որ պահանջում են բեկանել ընդհանուր իրավասության…
Արսեն Ջուլֆալակյանը ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հաղթանակով է մեկնարկել
Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարի են դուրս եկել հունահռոմեական ըմբիշները: 77 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը պայքարը սկսել է որակավորման փուլից, որտեղ 5:3 հաշվով առավելության է հասել Հոլանդիայի ներկայացուցիչ Մարսել Ստերկենբուրգի նկատմամբ:…
Բացահայտվել է կեղծ թղթադրամների իրացման դեպք
Ապրիլի 11-ի գիշերը ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն բերման է ենթարկվել Երևանի բնակիչ Սարգիս Անանյանը։ Գլխավոր վարչության ծառայողները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Անանյանը բուքմեյքերական ընկերություններից մեկի գրասենյակում կեղծ եվրոներով պետք է խաղադրույք…
Կուսումնասիրվեն Արծվաշենի բնակիչների սոցիալական ու բնակարանային պայմանները
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Արծվաշենի բնակիչներին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։ Լսելով արծվաշենցիների խնդիրները և մտահոգությունները՝ նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ կառավարությունը կասկածի տակ չի դնում այն առանձնահատուկ…
Ռոբերտ Քոչարյանի փաստաբան. «Մենք շատ անսպասելի քայլերի ենք պատրաստ»
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը համաձայն չէ դատարանի հիմնավորումների հետ, որոնք ներկայացվում են իր պաշտպանյալին կալանքի տակ պահելու համար։ Նա պնդում է՝ Քոչարյանը ոչ քննությունից թաքնվելու է, ոչ էլ խոչընդոտելու, հիշեցնում է, որ Միքայել Հարությունյանի դեմ քրեական գործ հարուցելու…
Գյումրու դպրոցի կալանավորված տնօրենն ազատ է արձակվել
Քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված Գյումրու թիվ 27 դպրոցի տնօրեն Կ. Լ.-ի նկատմամբ ընտրված կալանք խափանման միջոցը փոխվել է չհեռանալու մասին ստորագրությամբ, և նա ազատ է արձակվել: Այս մասին տեղեկացրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ «Նման որոշումը կայացնելիս հաշվի է առնվել,…
Չարենցավանում դպրոցի տնօրենը աշխատանքի չհաճախողին գրանցել է որպես հավաքարար իսկ ուսանող դստերը՝ լաբորանտ
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի թիվ 3 հիմնական դպրոցի նախկին տնօրենի կողմից պաշտոնեական լիազորությունները առերևույթ չարաշահելու և յուրացումներ կատարելու…
Ամենա