Լրահոս
Սուրիկ Խաչատրյանը բուժումը կարող է շարունակել Հայաստանում. ՀՔԾ պետ
ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում ասել է․ «Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը կարող է բուժումը շարունակել նաև Հայաստանում»։ Նշենք, որ Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:…
Կարեն Դեմիրճյանի հուշարձանի նախագծի իրականացման համար կառավարությունը սուբվենցիա է տրամադրել
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքում՝ համալիր տանող աստիճանների և Լենինգրադյան փողոցի միջանկյալ ազատ տարածքում տեղադրվելիք քաղաքական և պետական գործիչ Կարեն Դեմիրճյանի արձանի համար կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է սուբվենցիա: Երևանի ավագանու նիստում հայտարարել է Երևանի…
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը դատախազի բացարկի մասին միջնորդություն է ներկայացրել
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը դատախազ Կարեն Բիշարյանի բացարկի մասին միջնորդություն է ներկայացրել: Փաստաբանի խոսքով՝ դեռևս 2018թ-ի փետրվարի 23-ին խորհրդարանում 2008թ-ի մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ քննարկումների ժամանակ Բիշարյանը հիմք չէր տեսնում Քոչարյանին…
Կին զինծառայողների մասնակցությամբ հրաձգության մրցույթ է անցկացվել
Հրաձգային զենքերից տարբեր վարժությունների կատարման միջոցով անձնակազմի տեսական և գործնական գիտելիքների, մասնագիտական ունակությունների ամրապնդման և կատարելագործման նպատակով 4-րդ զորամիավորումում նոյեմբերի 25-ին անցկացվել է հրաձգության մրցույթ, որին մասնակցել են նաև կին զինծառայողները: Լավագույն արդյունքներ…
Լեզվի կոմիտեն հորդորակ է տարածել «Չ» ածանցով բայերի մասին
Լեզվի կոմիտեն նոր հորդորակ է տարածել, այս անգամ` «Չ» ածանցով բայերի մասին: «Չ» ածանցն ունեցող բայերը շատ չեն։ Դրանք անորոշ դերբայի ԵԼ մասնիկից առաջ ունեն «չ» ածանցը՝ դիպչել, թռչել, կորչել, կպչել, հանգչել, սառչել, ուռչել, փախչել և այլն։ Այս բայերի գործածության տարածված…
WhatsApp-ն ավտոմատ կերպով հաղորդագրությունները ջնջելու գործառույթ կունենա
WhatsApp-ի հեղինակները նոր գործառույթ են փորձարկում, որը թույլ կտա որոշ ժամանակ անց ավտոմատ կերպով ջնջել օգտատիրոջ հաղորդագրությունները: «Հաղորդագրությունների հեռացում» գործառույթը հայտնվել է Android օպերացիոն համակարգի 2.19.348 մեսենջերի բետա տարբերակում, գրում է ՌԻԱ Նովոստին WABetaInfo…
Գեղարքունիքի մարզի զորամասում ու մի քանի գյուղերում 10 ժամ ջուր չի լինելու
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 27-ին ժամը 08։00-20։00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Նորաշեն, Չկալովկա, Լճաշեն գյուղերի և հարակից զորամասի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների…
Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով գողության դեպք Քաջարանում
Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Կապանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում պարզվել են առանձնապես խոշոր չափերով գողություն կատարելու դեպքի հանգամանքները: Մեկ անձ ձերբակալվել է: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։ Նախնական տվյալներով՝ 2019թ. նոյեմբերի 20-ի լույս…
ՀՀ-ում դիակիզարաններից բացի հիմնվելու են նաև ամերիկյան տիպի գերեզմանատներ
2020թ-ին Հայաստանում կբացվեն ամերիկյան և եվրոպական ստանդարտներին համապատասխանող կանաչապատ գերեզմանատներ: Այդ մասին հայտարարել է «Բնակչության հատուկ սպասարակում» ՀՈԱԿ-ի տնօրեն Արման Իսկանդարյանը: Այս մասին գրում է ՊանԱրմենիան-ը։ Նրա խոսքով՝ նոր գերեզմանատները ստեղծվելու են դիակիզարաններ կառուցող…
Ամենա