Լրահոս
Արցախում հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել
Հունիսի 13-ին` ժամը 17:05-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1999թ. ծնված Արտյոմ Վազգենի Խաչատրյանը: Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից։ Դեպքի…
Չավուշօղլու. «Եթե Հայաստանը վստահ է իր վրա, թող ընդունի աշխատանքային խումբ ստեղծելու առաջարկը»
Անկարայում կայացել է Թուրքիայի և Ֆրանսիայի արտգործնախարարների հանդիպումը։ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն իր գործընկերոջ՝ Ժան-Իվ Լը Դրիանի հետ հանդիպումից հետո կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Հայոց ցեղասպանության հարցում Ֆրանսիայի դիրքորոշմանը։ Անդրադառնալով…
Տնտեսվարողները ստուգումներից առաջ չեն նախազգուշացվի
ՀՀ կառավարությունը հաստատել է «Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ անելու մասին նախագիծը: Դրանով վերացվում է ստուգումներից առաջ ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի և Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի…
Փաստաբան. «Մանվել Գրիգորյանը ձեռք է բերել 30 ծանր հիվանդություն․ Նրա նկատմամբ տոտալ հաշվեհարդար է իրականացվում»
Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրել է, որ հունիսի 12-ին տեղի է ունեցել բժիշկների կոնսիլիում, որին մասնակցել են Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի, ինչպես նաև առողջապահության նախարարության կողմից լիազորված մասնագետներ։ «Ըստ տրված եզրակացության՝ եղած…
Լոռու մարզում գտնվող միջնադարյան քարայրա-ամրոցային համալիր Զարնի-Պարնին վերականգնվել է
Միջնադարյան քարայրա-ամրոցային համալիր Զարնի-Պարնին վերականգնվել է։ Այս մասին հայտնել է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջը: Նշվում է, որ Լոռու մարզում գտնվող համալիրը նոր շունչ է ստացել Ալավերդի քաղաքի բնակիչ Ռուբեն Մեսրոբյանի անձնական ջանքերի շնորհիվ։ Այստեղ կարելի է գտնել քարանձավային համալիր, խաղողի…
Հրաժարական է տվել Բարձրագույն դատական խորհրդի անդամ Արմեն Խաչատրյանը
Բարձրագույն դատական խորհրդի անդամ Արմեն Խաչատրյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին տեղեկարել ԲԴԽ ֆեյսբուքյան էջը: Ավելի վաղ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գևորգ Դանիելյանը դիմում էր ներկայացրել իր լիազորությունները հունիսի 10-ից դադարած համարելու առնչությամբ։ Դրանից առաջ…
Ռուսաստանի դեսպանը հանդիպել է Քոչարյանի հետ
Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը հանդիպել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Տեղեկությունը հաստատել է Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։ Գրում է «Այսօր»-ը։ Հանդիպումը, նրա փոխանցմամբ, կայացել է նախկին նախագահի գրասենյակում։ Հանդիպման մանրամասների…
«Տեսչական մարմինն ահազանգեր է ստանում բենզալցակայաններում թերլցումների վերաբերյալ». Էդուարդ Աղաջանյան
«ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի նախագծով առաջարկվում է վերացնել չափագիտական վերահսկողություն իրականացնելու համար ստուգումը սկսելուց 3 օր առաջ տնտեսվարողին տեղեկացնելու մասին պահանջը. «Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարբերաբար ահազանգեր է ստանում…
Կառավարությունը Քննչական կոմիտեի շենքերի նորոգման համար 144 մլն դրամ հատկացրեց
Կառավարությունը Քննչական կոմիտեին 144 մլն դրամ հատկացրեց՝ կոմիտեի ստորաբաժանումների շենքերի հիմնանորոգման և նորոգման նպատակով։ Նման որոշում գործադիրը կայացրեց այսօրվա իր նիստում։ Այդ գումարը Քննչական կոմիտեին կտրամադրվի կառավարության պահուստային ֆոնդից։ 144 մլն դրամից 27 մլն դրամով կնորոգվի Վեդի քաղաքի…
Ամենա