Լրահոս
Հունիսի 10-14 շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև
Հանրապետության տարածքում հունիսի 10-14-ը շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունիսի 10-12-ը աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով։…
Երևանում և 5 մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 10-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 - Արշակունյաց պող. 6, 8 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները,…
ՀՀ ԱԻՆ-ի հրշեջ-փրկարարը դարձել է ուժային եռամարտի աշխարհի բացարձակ չեմպիոն
Մայիսի 16-21 Ուկրանիայի Լուցկ քաղաքում կայացել է ուժային եռամարտի աշխարհի առաջնությունը, որին մասնակցել է 30 երկրի 700 մարզիկ: Նշենք, որ առաջնությանը մասնակցել է նաև ՀՀ ԱԻՆ աշխատակից՝ հրշեջ-փրկարար 82 կգ քաշային կարգում հանդես եկող Զորիկ Պողոսյանը: Ուժային եռամարտի 607.5 կգ արդյունքով Զորիկը ճանաչվել…
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է ուղեցույց, թե ինչպե՞ս ստանալ պետական տարիքային կենսաթոշակ
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է ուղեցույց պետական տարիքային կենսաթոշակի իրավունքի վերաբերյալ։ USAID-ի աջակցությամբ իրականացվող «Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության խթանում բոլորի համար» ծրագրի շրջանակումպատրաստված ուղեցույցում մանրամասն նշվում են․ • Ո՞ւմ պետք է դիմել…
Կարմիր բլուրը մաքրվել է շինարարական աղբից
Հայաստանի ու տարածաշրջանի կարևորագույն հնավայրերից մեկի՝ Երևանի Կարմիր բլուրի մի հատվածը, շուրջ երեք տասնամյակ թաղված էր շինաղբի տակ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմից: «Անցյալ տարի սեպտեմբերին, երբ քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը ներկայացնում էր նախընտրական ծրագիրը,…
3 ադրբեջանցի նախաձեռնել են քայլերթ՝ դեպի Շուշի
Ռազմագետ, «Հայոց հզոր բանակ» ՀԿ-ի հիմնադիր նախագահ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Զերիֆե Քուլիյևա, Ռաջիվ Ասքերիլ և Ռամիլ Հաջիլի, ահա այս երեքն են նախաձեռնել քայլերթ, որին տվել են «Վերադառնանք Ղարաբաղ» անվանումը: Այս նախաձեռնությամբ նրանք հունիսի 5-ից…
«Կոչ եմ անում սանիտարահիգինիկ ծառայությանը զգոն լինել». Սիլվա Ադամյան
Բնապահպան Սիլվա Ադամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևանի քաղաքապետարան, արդեն մի քանի ամիս է մեր քաղաքը թաղված է աղբի մեջ: Ձեր բազմաթիվ խոստումները, քաղաքն աղբից մաքրելու մասով, մնում են միայն խոստում: Այս շոգ օրերին աղբի այսպիսի կուտակումները կարող են պատճառ դառնալ տարբեր հիվանդությունների…
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի կունենա «Արևաշող ժպիտներ» խորագրով համերգը
Այսօր, հունիսի 8-ին՝ ժամը 12:00-ին, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի կունենա տեսողության խանգարումներ ունեցող երեխաների «Արևաշող ժպիտներ» խորագիրը կրող համերգը: Ելույթ կունենան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան…
Հունիսի 8-12 երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև
Հանրապետության տարածքում հունիսի 8-12 կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևելյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունիսի 8-ին աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով։ Երևան…
Ամենա