Լրահոս
Առողջապահության նախարարության մասնագիտական խումբը աշխատանքային այցով եղել է Տավուշի մարզում․ Խումբն այցելել է Բերդի բժշկական կենտրոն
Առողջապահության նախարարության մասնագիտական խումբը նախարարի տեղակալ Լևոն Հակոբյանի գլխավորությամբ այսօր աշխատանքային այցով եղել է Տավուշի մարզում։ Նրանց տեղում մանրամասն ներակացվել է Նավուր համայնքում արձանագրված աղիքային վարակի պատկերը։ Մասնագետներն այցելել են Բերդի բժշկական կենտրոնում բուժում ստացող…
Բակո Սահակյան. «Միասնությունն է մեզ դարձնում ավելի ուժեղ ու հաստատակամ»
Արցախի նախագահ Բակո Սահակյանի ապրիլի 24-ի ուղերձում ասվում է․ «Միասնությունն է հայ ժողովրդին դարձնում ավելի ուժեղ ու հաստատակամ՝ Հայրենիքը զորացնելու ու զարգացնելու ճանապարհին: Սիրելի՛ հայրենակիցներ, ինչպես ամեն տարի ապրիլի 24-ին, այնպես էլ այսօր մեր ողջ ժողովուրդը սգում և ոգեկոչում է Հայոց ցեղասպանության…
Ծիծեռնակաբերդում այսօր ամբողջ օրը կգործի Կարմիր խաչի առաջին օգնության տաղավարը
Ապրիլի 24-ին՝ Մեծ եղեռնի հիշատակի օրվան նվիրված երթի ամբողջ ընթացքում՝ ժամը 9։00-ից մինչև ուշ երեկո, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում՝ Հիշատակի պուրակին կից, կգործի Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) Առաջին օգնության տաղավարը: Տաղավարում հատուկ պատրաստվածություն անցած թիմն ու կամավորները,…
ՀՀ վարչապետը, նախագահը և այլ պաշտոնյաներ հարգել են Ցեղասպանության զոհերի հիշատակը
Հայոց Ցեղասպանության 104-րդ տարելիցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Ծիծեռնակաբերդում է ծաղիկներ են խոնարհել և հարգանքի տուրք են մատուցել 1.5 մլն անմեղ զոհերի հիշատակին: Զոհերի հիշատակին հարգանքի տուրք են մատուցել նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, նախարարներն…
Հայաստանի ԱԳՆ-ն՝ Թուրքիային. «Հայոց ցեղասպանությունը ժխտողականությամբ արդարացնելը ամոթալի և վտանգավոր է»
ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն, անդրադառնալով Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ պաշտոնական Անկարայի հայտարարություններին, ասել է, որ Ցեղասպանությունը ժխտողականության քողի ներքո արդարացնելը ամոթալի և վտանգավոր երևույթ է: Նշենք, որ Թուրքիայի կառավարությունը հայտարարել է, որ «Հայաստանը վախենում…
Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցն է
104 տարի է անցել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունից: 1915թ-ի ապրիլի 24-ին երիտթուրքերի կառավարությունը հրաման արձակեց Ստամբուլի ամբողջ հայ մտավորականությանը բռնագաղթի ենթարկելու մասին: Ստամբուլում ձերբակալվեց մոտ 250 մարդ, ընդհանուր առմամբ կայսրության տարածքում՝ ավելի քան 800 մարդ: Ձերբակալվածներին…
Շրի Լանկայում տեղի ունեցած պայթյուններից երկու օր անց պարզվում է, որ ԱՄՆ-ի և Հնդկաստանի հատուկ ծառայությունները նախազգուշացրել էին սպասվող հարձակման մասին
Ապրիլի 21-ի առավոտյան Շրի Լանկայում՝ խոշոր հյուրանոցներում և կաթոլիկ եկեղեցիներում տեղի է ունեցել պայթյունների շարք։ Նշենք, որ եկեղեցիներում պայթյունները որոտացել են Զատկի Սուրբ պատարագի արարողության ժամանակ։ Արդյունքում ահաբեկչական գործողության զոհ են դարձել մոտ 300 հոգի։ Ահա, թե ի՞նչ է հայտնի ահաբեկչության…
Ապրիլի 29-ին տեղի կունենա «Ջուղա»՝ հարյուրամյա ցեղասպանության վկա» քառալեզու գրքի շնորհանդեսը
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հրատարակած «Ջուղա» հարյուրամյա ցեղասպանության վկան քառալեզու ալբոմն արդեն ընթերցողի սեղանին է: ՊՈԱԿ-ի աշխատակից Աշոտ Մովսեսյանի և Արշակ Բանուչյանի կազմած ալբոմում ներառված են ՊՈԱԿ-ում…
Գեղարքունիքի մի շարք բնակավայրեր զրկվել են հեռուստատեսային և ռադիոալիքների ընդունման հնարավորությունից
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով վթարվել է Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա համայնքի հեռուստակայանը սնող 6 կՎ էլեկտրահաղորդման գիծը: Էլեկտրահաղորդման գիծը պատկանում է «Հայաստանի…
Ամենա