ե

Դավիթ Տոնոյանի հավաստմամբ՝ եթե քաղաքական իրավիճակով պայմանավորված սահմանին լարվածություն լինի՝ Զինված ուժերն իրենց առաջադրանքը կկատարեն

Դավիթ Տոնոյանի հավաստմամբ՝ եթե քաղաքական իրավիճակով պայմանավորված սահմանին լարվածություն լինի՝ Զինված ուժերն իրենց առաջադրանքը կկատարեն

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հավաստիացնում է, որ սահմանին իրավիճակը կայուն է։ «Վերջին օրերի համեմատ այսօր եղել է ամենացածր հրադադարի խախտման վիճակագրությունը»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը։ Հարցին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավիճակի կայունությունը…

ՀՀ նախագահն ԱՄՆ-ում արժանացել է Արևելք-Արևմուտք ինստիտուտի ամենամյա մրցանակին

ՀՀ նախագահն ԱՄՆ-ում արժանացել է Արևելք-Արևմուտք ինստիտուտի ամենամյա մրցանակին

Հոկտեմբերի 3-ին Նյու Յորքում տեղի է ունեցել Արևելք-Արևմուտք ինստիտուտի ամենամյա 25-րդ Գալա մրցանակաբաշխությունը, որին ներկա են եղել անվանի պետական, հասարակական ու քաղաքական գործիչներ, դեսպաններ, գործարարներ, ամերիկահայ համայնքի ճանաչված անդամներ։ ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից…

Հայտնի են Երևանի ավագանու նորընտիր անդամները

Հայտնի են Երևանի ավագանու նորընտիր անդամները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարած նիստում ուժը կորցրած է ճանաչել Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածուներ Նաիրա Զոհրաբյանի, Պետրոս Ղազարյանի, Նազիկ Ավդալյանի, Արմենակ Այվազյանի,…

2019թ. «Ավրորա» մրցանակին կհավակնի 523 թեկնածու

2019թ. «Ավրորա» մրցանակին կհավակնի 523 թեկնածու

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության 2019թ. առաջադրումների փուլն ավարտվել է։ Առաջադրումների փուլը պաշտոնապես մեկնարկել էր հունիսին՝ «Ավրորա» մրցանակի երրորդ դափնեկրի՝ ռոհինջա ակտիվիստ և մարդու իրավունքների պաշտպան Չո Լա Աունի անվան ազդարարմամբ, ինչից հետո ստացվել է 719 առաջադրում,…

Քոչարյանի որդու հայցն ընդդեմ Վանեցյանի վարույթ չի ընդունվել

Քոչարյանի որդու հայցն ընդդեմ Վանեցյանի վարույթ չի ընդունվել

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աիդա Դավթյանը վերադարձրել է Ռոբերտի Քոչարյանի որդու Սեդրակ Քոչարյանի հայցադիմումն ընդդեմ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի։ Պարզվում է՝ հայցադիմումում եղել են բացթողումներ, հայտնում է Pastinfo-ն։ Նշենք, որ Սեդրակ Քոչարյանը 2018թ-ի սեպտեմբերի 20-ին հայցադիմում…

«Վարչապետն ինձ վերագրել է բաներ, որոնք չեմ ասել»․ Արմեն Աշոտյան

«Վարչապետն ինձ վերագրել է բաներ, որոնք չեմ ասել»․ Արմեն Աշոտյան

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն «իրեն է վերագրել բաներ, որն ինքը չի ասել» խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում: Պատգամավորը մասնավորապես գրել է, որ ինքը ելույթի ընթացքում ասել է՝ հոկտեմբերի 2-ին ԱԺ-ն լուծարելու…

Շառլ Ազնավուրի հիշատակի երեկո՝ Օպերայի թատրոնում

Շառլ Ազնավուրի հիշատակի երեկո՝ Օպերայի թատրոնում

Հոկտեմբերի 5-ին, ժամը 17:00-21:00 Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Շառլ Ազնավուրի հիշատակի երեկո: Բացվելու է սգո մատյան՝ ի հիշատակ շանսոնյեի: Ցանկացողները կարող են գրառում կատարել և ծաղիկներ խոնարհել: Շառլ Ազնավուրի հուղարկավորության օրը Հայաստանում…

«Փոխանակ իրենք փայփայեն Փաշինյանին, որ կարողանան հանգիստ քաղաքի փողոցներով քայլել, հակառակն են անում». Ստեփան Գրիգորյան

«Փոխանակ իրենք փայփայեն Փաշինյանին, որ կարողանան հանգիստ քաղաքի փողոցներով քայլել, հակառակն են անում». Ստեփան Գրիգորյան

«Չեմ հավատում հանրապետականներին, չեմ հավատում, որ կհամաձայնեն՝ մայիսին կամ այլ ամսի լինեն ընտրությունները։ ՀՀԿ ներկայացուցիչները պառլամենտում, հայտնի դեմքերն ամեն օր զրպարտում են Հայաստանը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության…

Ադրբեջանի տարածքում երկրաշարժ է գրանցվել

Ադրբեջանի տարածքում երկրաշարժ է գրանցվել

Ադրբեջանի Շամխորի շրջանում հոկտեմբերի 3-ին երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Էպիկենտրոնում, որը գտնվել է 10 կմ խորության վրա, ցնցումների ուժգնությունը հասել է 3.4 բալի: Տեղեկության համաձայն՝ երկրաշարժի հետևանքով զոհեր և վիրավորներ չեն գրանցվել:

Թուրքիայում զինվորական ավտոշարասյուն է պայթեցվել

Թուրքիայում զինվորական ավտոշարասյուն է պայթեցվել

Թուրքիայի Բաթմանի նահանգում զինվորական ավտոշարասյուն է պայթեցվել, ինչի արդյունքում կան զոհեր և վիրավորներ: Այս մասին հայտնում է թուրքական CNN հեռուստաալիքը: Տեղեկության համաձայն՝ պայթյունն իրականացվել է «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների կողմից: Զոհերի և վիրավորների…