ե
Գաղտնալսման գործով մի քանի հասցեում կատարվում են խուզարկություններ
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու՝ այն ձայնագրելու և տարածելու դեպքի առթիվ հարուցված…
Իրավապահները խուզարկել են Yerevan Today լրատվականի խմբագրությունը
Իրավապահները խուզարկում են Yerevan Today լրատվական կայքի խմբագրության գրասենյակը: Այս մասին հայտնեց լրատվական կայքի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը, փոխանցում է ՊանԱրմենիան-ը։ Նա ասաց, որ մանրամասները կներկայացնի ավելի ուշ: Նշվում է, որ կայքը հայտնի է, մասնավորապես, Մարտի 1-ի գործով մեղադրյալ 2-րդ նախագահ…
Առաջիկա օրերին եղանակը 3-4 աստիճանով կցրտի
Հանրապետության տարածքում`սեպտեմբերի 17-ի երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում, 18-ին շրջանների զգալի մասում, 19-20-ը հյուսիս-արևելյան և հարավ-արևելյան շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:…
Քոչարյանի պաշտպանը հաստատում է՝ գործակցել են ադրբեջանցի մեծահարուստի շահերը պաշտպանած լոբբիստի հետ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը հայտնել է, որ Քոչարյանի պաշտպանական թիմը գործակցել է բրիտանացի լոբբիստ Մայքլ Բարելի հետ: Վերջինս նախկինում ծառայություններ է մատուցել նաև ադրբեջանցի միլիարդատեր Անար Մամեդովի և ռուսաստանյան «Գազպրոմին»։ Մարտի 1-ի գործի հետ կապված…
Ադրբեջանը Նախիջևանի կողմից գնդակոծել է Հայաստանի տարածքը
Ադրբեջանի զինված ուժերը սեպտեմբերի 15-ի երեկոյան գնդակոծել են Հայաստանի տարածքը Արենի գյուղի շրջանում, հակառակորդի կրակակետերը ճնշվել են պատասխան գործողություններով: «Իրավիճակը նման է նրան, ինչ տեղի է ունեցել Տավուշում. կրակոցներն ավելի քիչ են եղել: Կրակել են հրաձգային զենքից, բայց, ի տարբերություն…
Վաղը սպասվում է անձրևային եղանակ
Սեպտեմբերի 16-17-ը հանրապետության հյուսիսային շրջաններում, 18-19-ը շրջանների զգալի մասում, 20-ին առավելապես արևելյան շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը 16-19-ն…
Երևանում և որոշ մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 17-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 - Ուլնեցու փ. 72, 74, 76 շենքերը, Մ.Ավետիսյան փ. 1-28…
Ստամբուլում ձերբակալել են շուրջ 500 շինարարի
Ստամբուլի ոստիկանությունը ձերբակալել է քաղաքի նոր օդանավակայանում աշխատող շուրջ 500 շինարարի, ովքեր մասնակցել են ակցիայի՝ բողոքելով աշխատանքի բարդ պայմաններից։ Ոստիկանությունն ակցիայի մասնակիցների դեմ կիրառել է արցունքաբեր գազ, ջրցան, փոխանցում է Ռիա Նովոստին։ «Մեր արհմիությունը փաստաբանների,…
Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի միջազգային մրցաշարում նվաճել է ոսկե մեդալ
Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ընթացող բռնցքամարտի միջազգային մրցաշարում 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը հաղթել է Անգլիայի ներկայացուցչին ու նվաճել ոսկե մեդալ: Նման հաջողության էր հասել նաև 52 կգ քաշային կարգում հանդես եկող Արթուր Հովհաննիսյանը՝ եզրափակչում առավելության հասնելով Թուրքիայի ներկայացուցչի նկատմամբ:…
Ամենա