ե

Գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել

Գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել

2018 թվականի հուլիսի 26-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Քննիչը միջնորդություն է ներկայացրել Երևան…

Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը հարցաքննվել է Մարտի 1-ի գործով

Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը հարցաքննվել է Մարտի 1-ի գործով

Հուլիսի 26-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում էր նաև ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը: Ըստ «Հայկական ժամանակի» տեղեկությունների՝ Գևորգյանը ՀՔԾ-ում հարցաքննվել է Մարտի 1-ի գործով: «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը վենդետա է որակել…

ԵՄ-ն աջակցում է առողջապահության ոլորտի բարեփոխումներին

ԵՄ-ն աջակցում է առողջապահության ոլորտի բարեփոխումներին

Հայաստանը լիահույս է, որ առողջապահության ոլորտում երկկողմ գործակցությունը ԵՄ հետ նոր թափ կստանա: Այդ մասին հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու հետ հանդիպմանը: Սվիտալսկին հայտարարել է, որ «ԵՄ-ն աջակցում է ՀՀ կառավարության…

545 մլն դրամի նպաստ է յուրացվել. Սոցծառայության գործակալության պետին ու 5 աշխատակցի մեղադրանք է առաջադրվել

545 մլն դրամի նպաստ է յուրացվել. Սոցծառայության գործակալության պետին ու 5 աշխատակցի մեղադրանք է առաջադրվել

Սոցիալական ծառայության Ստեփանավանի տարածքային գործակալության աշխատակիցների կողմից խարդախությամբ հափշտակվել է մոտ 545 մլն դրամի սոցիալական նպաստ. դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործով որոշվել է գործակալության պետին և 5 աշխատակցին որպես մեղադրյալ ներգրավելու մասին, հայտնում է դատախազության…

Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել

Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել

2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող…

Ադրբեջանն ակնարկել է, որ կարող է հարվածել ՀԱԷԿ-ին

Ադրբեջանն ակնարկել է, որ կարող է հարվածել ՀԱԷԿ-ին

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, արձագանքելով Արցախի ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանի հայտարարությանը՝ անհրաժեշտտության դեպքում Մինգեչաուրի ՀԷԿ-ին հարվածելու հայկական կողմի պատրաստակամության մասին, հայտարարել է, որ «ՀՀ տարածքում կան օբյեկտներ, որոնց ոչնչացումից հետո այնտեղ հարյուրավոր տարիներ…

Առողջապահության նախարարությունը հորդորում է չլողալ Սևանի «ծաղկած» ջրում

Առողջապահության նախարարությունը հորդորում է չլողալ Սևանի «ծաղկած» ջրում

Առողջապահության նախարարությունն, անդրադառնալով Սևանա լճի որոշ ափամերձ տարածքներում կապտականաչ ջրիմուռների տարածման հետևանքով ջրի կանաչ գույն ստանալու կամ «ծաղկելու» խնդրին, քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ այդպիսի վայրերում լողալուց: Ցիանոբակտերը (cyanobacter) կամ կապտականաչ ջրիմուռները…

Ադրբեջանը խաթարում է խաղաղության մթնոլորտը, համարժեք ենք պատասխանելու - Փաշինյան

Ադրբեջանը խաթարում է խաղաղության մթնոլորտը, համարժեք ենք պատասխանելու - Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ռազմական հաստատությունների շրջանավարտներին վկայագրերի հանձնման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ասել է, որ Ադրբեջանն իր գործողություններով և հռետորաբանությամբ խաթարում է խաղաղության մթնոլորտը, և որ հայկական կողմը «համարժեք է պատասխանելու», հայտնում…

Բնակիչները փակել են Իջևան տանող ճանապարհը. Պահանջում են թույլատրել անտառահատումները

Բնակիչները փակել են Իջևան տանող ճանապարհը. Պահանջում են թույլատրել անտառահատումները

Հուլիսի 24-ի ուշ երեկոյան լարված իրավիճակ էր ստեղծվել Տավուշի մարզում: Բնակիչները փակել են դեպի Իջևան տանող ճանապարհը, որի պատճառով երթևեկությունն ուղղակի կաթվածահար է եղել: Ճանապարհ փակած գյուղացիները պահանջում են, որ կառավարությունը թույլ տա` գյուղացիները մտնեն անտառ և հատումներ իրականացնեն: Հավաքված…

Հանդիպում-քննարկում ԵԽ գործընկերների հետ

Հանդիպում-քննարկում ԵԽ գործընկերների հետ

Հուլիսի 24-ին Արդարադատության ակադեմիա այցելեցին Եվրոպայի խորհրդի (ԵԽ) ներկայացուցիչները՝ Սառա Հաափալայնեն, Լորի Մանը, Լուսինե Սարգսյանը, Լիանա Ամիրբեկյանը: Արդարադատության ակադեմիայի գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր Անահիտ Մանասյանը ողջունեց հյուրերին և գոհունակությամբ նշեց ԵԽ-ի հետ հետաքրքիր, արդյունավետ,…