
ե


Վաղը Արմեն Սարգսյանի 65-ամյակն է
«Ժամանակ» թերթը գրում է. «Հունիսի 23-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ծննդյան տարեդարձն է՝ լրանում է նրա 65 տարին: Սարգսյանը մտադիր է իր ծննդյան տոնը նշել Մեծ Բրիտանիայում, ինչպես ինքն է սիրում ասել՝ հարազատների և ընկերների նեղ շրջապատում: Նախագահի մտերմագույն ընկերները Մեծ Բրիտանիայում…

Արարատ Միրզոյանի գրասենյակի ղեկավարն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գրասենյակի ղեկավար Վահան Կոստանյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան գրառման միջոցով․ «Երեկ երեկոյան դիմում եմ ներկայացրել Արարատ Միրզոյանին` աշխատանքային լիազորություններս դադարեցնելու համար», - գրել է նա։
Ռուսական թատրոնի գեղարվեստական ղեկավարի ժամանակավոր պաշտոնը ստանձնել է թատրոնի տնօրեն՝ Ֆրեդերիկ Դավթյանը
Երևանի Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարի պարտականությունները մինչև հոկտեմբերի 1-ը կկատարի թատրոնի տնօրեն Ֆրեդերիկ Դավթյանը: Հունիսի 21-ին ՀՀ մշակույթի նորանշանակ նախարար Լիլիթ Մակունցը թատրոն է այցելել, հանդիպել ստեղծագործական և դերասանական կազմերի հետ: Մամուլի…

Մանվել Գրիգորյանի ընտանիքի անդամները փորձում են վերացնել իրենց բիզնեսների հետքերը
«Հրապարակ» թերթը գրում է․ «Մանվել Գրիգորյանի ընտանիքի անդամներն իրենց բիզնեսների հետքերը կորցնելու գործընթաց են սկսել: Գրիգորյանի դատավոր աղջկա ամուսինը շուրջ 1,5 տարի առաջ էջմիածնի Սպանդարյան փողոցում ավտոլվացման ծառայություն էր հիմնել և «լվա ինքդ» սպասարկում…

Առաքել Մովսիսյանն ազատ է արձակվել
ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը, ով երեկ տեղափոխվել էր Ազգային անվտանգության ծառայություն, երեկ երեկոյան ազատ է արձակվել: Երեկ նա մասնակցել է համագյուղացիներից մեկի հոգեհանգստին: Այս մասին հայտնեց Այգեկի գյուղապետ Վարուժան Աբրահամյանը: Փոխանցում է Tert.am-ը։ «Երեկ գյուղում պանիխիդա կար,…

Առաջիկա օրերին սպասվում է անձրևային եղանակ
Այսօր և վաղը Հայաստանի առանձին շրջաններում, հունիսի 24-26-ը հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Երևանի առանձին հատվածներում այսօր և վաղը երեկոյան ժամերին և գիշերը հնարավոր է կարճատև…

Մնացականյանը այսօր Մինսկում կմասնակցի Արևելյան գործընկերության հանդիպմանը
Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը այսօր Մինսկում մասնակցելու է Եվրամիության Արևելյան գործընկերությանն անդամակցող երկրների արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը: Այս մասին հաղորդում է Հայաստանի արտգործախարարության մամուլի և տեղեկատվության վարչությունը: ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրում…

Ադրբեջանը ձեռք է բերել ամերիկյան Bell 412 ուղղաթիռներ
Ադրբեջանը ձեռք է բերել ամերիկյան արտադրության Bell 412 ուղղաթիռներ, որոնք հունիսի 26-ին մասնակցելու են Բաքվում կայանալիք զորահանդեսին: Այս մասին հայտնում է «Ինտերֆակս» լրատվական գործակալությունը։ Նշենք, որ Bell 412-ը բազմանպատակային ուղղաթիռ է, օգտագործվում է ինչպես քաղաքացիական, այնպես…

Ուշադրություն բոլոր վարորդներին․ Երթևեկության կազմակերպման փոփոխություն է կատարվել Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայում
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2018թ․-ի հունիսի 22-ից Երևան քաղաքի Սայաթ-Նովայի պողոտայում՝ Տերյան և Մ.Գրիգորյան փողոցների ճանապարհահատվածում (ուղղությունը դեպի Մաշտոցի պողոտա) կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում Սայաթ-Նովայի պողոտայի նշված ճանապարհահատվածում…
Ամենա

Այսօր մինչև երեկո ջուր չի լինելու Երևանի մի քանի վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում

Տեխնոլոգիական լուծումների մշակմամբ զբաղվող DataArt միջազգային ընկերությունը կենտրոն է հիմնելու Հայաստանում

ԱԱԾ-ն աշխատանքի է հրավիրում մի քանի ոլորտներում գիտելիքներ և փորձ ունեցող մասնագետների

Գագիկ Ծառուկյանի ունեցվածքը

ԱԶՆԱՎՈՒՐԸ Ազնավուրի մասին

«10 օր արև, տաք, առանց տեղումների եղանակ։ Վայելեք»․ Գագիկ Սուրենյան

Հայաստանի ընդարձակման հակիրճ պատմությունը
