ե

«Տուգանքների չափերը կվերանայվեն». Վալերի Օսիպյան

«Տուգանքների չափերը կվերանայվեն». Վալերի Օսիպյան

Շարժական արագաչափերի վերանայման խնդիր է լինելու: Այդ մասին հայտարարել է ՀՀ ոստիկանապես Վալերի Օսիպյանն ԱԺ-ում 2017թ․-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ: Փոխանցում է Aysor.am-ը։ ՀՀ ոստիկանապետն ընդգծել է, որ տուգանքների չափերի նվազեցում է լինելու․ «Ոստիկանությունն ունի բազմաթիվ բողոքներ,…

«Հայաստանի տնտեսությունը զարգացման մեծ ներուժ ունի»․ Արմեն Սարգսյան

«Հայաստանի տնտեսությունը զարգացման մեծ ներուժ ունի»․ Արմեն Սարգսյան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը այսօր Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Մանուկյան-Դեմիրճյան դպրոցի սաների հետ հանդիպման ժամանակ հայտնեց․ «Հայաստանի տնտեսությունը կախված չլինելով մեկ աղբյուրից՝ նավթից կամ գազից, միաժամանակ զարգացման մեծ ներուժ ունի»։ Փոխանցում է «Ազատություն»-ը։…

Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մեկնել է Ռուսաստան

Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մեկնել է Ռուսաստան

Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ռուսաստան` Մոսկվայում առանձին երկկողմ հանդիպումներին, ինչպես նաև Կիզիլ քաղաքում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով: Այս մասին հաղորդում է Հայաստանի…

ՀՔԾ-ն հաղորդում է ԴԱՀԿ աշխատակիցների կողմից տասնյակ միլիոնավոր դրամների չարաշահումների մասին

ՀՔԾ-ն հաղորդում է ԴԱՀԿ աշխատակիցների կողմից տասնյակ միլիոնավոր դրամների չարաշահումների մասին

Վերահսկիչ պալատի խորհրդի հաշվետվության ուսումնասիրությամբ արձանագրվել են 2016-2017թթ․-ի ընթացքում արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության աշխատակիցների կողմից կատարված չարաշահումների մի շարք դեպքեր: Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) հաղորդագրության համաձայն՝…

Ադրբեջանի Գերագույն դատարանի ընդդիմադիր կայքերի արգելափակման որոշումը ուժի մեջ է մտել

Ադրբեջանի Գերագույն դատարանի ընդդիմադիր կայքերի արգելափակման որոշումը ուժի մեջ է մտել

Ադբեջանի Գերագույն դատարանը այսօր մերժել է մի շարք անկախ լրատվամիջոցների` այդ թվում «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության պաշտոնական կայքի արգելափակումը երկրի տարածքում դադարեցնելու հայցը: «Ազատության» ադրբեջանական ծառայությունից բացի, երկրի տարածքում արգելափակված…

Թբիլիսիի մետրոպոլիտենի աշխատակիցները գործադուլ են հայտարարել

Թբիլիսիի մետրոպոլիտենի աշխատակիցները գործադուլ են հայտարարել

Վրաստանի մայրաքաղաքն այսօր հայտնվել է տրանսպորտային կոլապսի մեջ: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Թբիլիսիի մետրոպոլիտենի մեքենավարները անժամկետ գործադուլ են հայտարարել` պահանջելով բարձրացնել իրենց վճարվող աշխատավարձերը: «Գործադուլը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ մետրոպոլիտենի մեքենավարների…

ՊԵԿ փոխնախագահը հրավիրվել է ԱԱԾ՝ հարցաքննության

ՊԵԿ փոխնախագահը հրավիրվել է ԱԱԾ՝ հարցաքննության

Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր տեղեկացրեց, որ Պետեկամուտների կոմիտեի (ՊԵԿ) փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանը որպես վկա հրավիրվել է ԱԱԾ՝ հարցաքննության։ Հիշեցնենք, օրեր առաջ ԱԱԾ-ը հայտարարեց, որ «բացահայտել է հարկերի վճարումից խուսափելու նպատակով հայաստանյան խոշորագույն…

Ստեփանակերտում բողոքի ցույցերը շարունակվում են

Ստեփանակերտում բողոքի ցույցերը շարունակվում են

Ստեփանակերտի Ազատամարտիկների փողոցում բողոքի ցույցերը շարունակվում են։ Ցուցարարները պահանջում են ԱԱԾ պետի և ոստիկանապետի հրաժարականը։ «Մենք հոգնել ենք էս կյանքից, էս ապրելակերպից, մենակ մի բան ենք պահանջում՝ հավասարություն, որ ոչ մեկ չասի՝ էս մեկի տղեն ա, էն մեկի տղեն ա, ինքը կարա հոծ գիծ անցնի։…

Շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ

Շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ

Մայիսի 27-ից հունիսի 2-ը Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գոտում հաստատված հարաբերական կայուն իրադրությունը էական փոփոխությունների չի ենթարկվել, հաղորդում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: Նշված ժամանակահատվածում, ըստ հաղորդագրության, հակառակորդը հրադադարի պահպանման…

Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հայաստանի շրջանների զգալի մասում հունիսի 5-8-ը՝ կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը հունիսի…