ե
Ինդոնեզիայի բնակչությանը տարհանում են․ հեղեղումները շարունակվում են
Երկու մարդ է զոհվել Ինդոնեզիայի Արևմտյան Ճավա նահանգում հորդառատ անձրևների առաջացրած սողանքների հետևանքով: Այդ մասին հայտնել է AP գործակալությունը: Նրա տվյալներով՝ ոստիկանության աշխատակիցները և տեղի բնակիչները փնտրում են ևս չորս մարդու, որոնք անհայտ կորած են համարվում: «Ջակարտա պոստ» հրատարակությունը…
Ազատ ոճային ըմբիշները կվերադառնան մեդալներով
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Մոլդովայում տեղի ունեցած միջազգային մրցաշարում նվաճել է 4 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ: Մրցաշարին մասնակցում էին Հայաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի, Բելառուսի, Մոլդովայի, Ռուսաստանի, Մակեդոնիայի և Ռումինիայի 156 երիտասարդ ըմբիշներ, որոնց հետ պայքարում…
Թուրքիայի փոխվարչապետը սպառնացել է Մանբիջում կրակ բացել ամերիկացի զինծառայողների ուղղությամբ ևս
Թուրքիայի փոխվարչապետ և կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ եթե քրդական ուժերը Մանբիջից դուրս չգան, Թուրքիայի զինուժը գործողություն է սկսելու նաև այնտեղ և անհրաժեշտության դեպքում գործողությունը կուղղվի նաև ամերիկացի զինծառայողների դեմ: Փոխանցում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականի…
Իվանկա Թրամփը կգլխավորի ԱՄՆ պատվիրակությունն Օլիմպիական խաղերի փակմանը․CNN
Հարավկորեական Փհենչհանում Ձմեռային օլիմպիական խաղերի փակման արարողությանն ամերիկյան պատվիրակությունը կգլխավորի ԱՄՆ նախագահի դուստր ու նրա ավագ խորհրդական Իվանկա Թրամփը: Այդ մասին հայտնել է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով Սպիտակ տան աղբյուրին: Աղբյուրի տվյալներով՝ Դոնալդ Թրամփն անձամբ է դիմել դստերը…
Իրանում 4.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Իրանի արևելքում տեղի է ունեցել 4.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, այս մասին հաղորդում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը: Նշվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Քերման քաղաքից 54 կմ հյուսիս: Երկրաշարժի օջախը գտնվել է 33 կմ խորության վրա: Ավերածությունների և տուժածների մասին…
«Չելսին» պարտվեց՝ 3 գոլ բաց թողնելով
Անգլիայի առաջնության 26-րդ տուրի խաղում Լոնդոնի «Չելսին» հյուրընկալվեց «Ուոթֆորդին» և պարտություն կրեց 1:4 հաշվով: Արդեն 30-րդ րոպեին «Չելսին» մնաց 10 ֆուտբոլիստներով: Երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց ֆրանսիացի կիսապաշտպան Տիեմուե Բակայոկոն: 43-րդ րոպեին «Չելսիի»…
Այսօր Երևանում և մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ փետրվարի 06-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Գ.Արծրունի փ. 28, Վաղարշյան փ. 15, Հ.Քոչարի փ. 15…
Ժերար Պիկեն վնասվածք է ստացել Ժերար Մորենոյի հետ բախման արդյունքում
«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն ծնկի վնասվածք է ստացել «Էսպանյոլի» դեմ Իսպանիայի առաջնության 22–րդ տուրի խաղում (1։1) մրցակցի հարձակվող Ժերար Մորենոյի հետ բախումից հետո։ Ախտորոշվել է ծնկահոդի կապանների թեթև վնասվածք, սակայն բժիշկների վերջնական եզրակացությունը դեռ հայտնի…
«Սևան» ազգային պարկը կբարեկարգվի
ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեն մշակում է առաջարկություններ՝ Լճաշեն - Սևան և Սևանի թերակղզու հատվածներում քաղաքաշինական կանոնակարգման վերաբերյալ: Այս մասին հայտնում է կոմիտեի լրատվական ծառայությունը, փոխանցում է panarmenian-ը: Նախատեսվում է Լճաշեն - Սևան հատվածում կառուցել ծովափնյա հետիոտն ճանապարհ՝…
Ամենա