
կորոնավիրուս


ՀՀ-ում կորոնավիրուսից 7-րդ մահվան դեպքն է գրանցվել․ Նա 76 տարեկան էր
Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնել է, որ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում 76-ամյա պացիենտ է մահացել կորոնավիրուսից․ «76-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ։ Բացի այդ, կինն ունեցել…

«Այս պահին ունենք կորոնավիրուսից առողջացած 43 քաղաքացի»․ Արսեն Թորոսյան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ուրախալի լուր այն մասին, որ առողջացաների թիվը հասել է 43-ի․ «Երեկ օրվա ընթացքում ունեցել ենք 10 առողջացած` կրկնակի բացասական թեստով, ովքեր դուրս են գրվել բժշկական կենտրոններից: Առողջացածների ընդհանուր թիվը դարձավ 43»:

Ախտահանվել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը
Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացնում է, որ ախտահանվել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը, որտեղ մեկուսացվել էին Իտալիայից հատուկ չվերթով ժամանած Հայաստանի քաղաքացիները։ Քաղաքացիների՝ մեկուսացումից դուրս գալուց հետո վարժարանի տարածքը Զինված ուժերի ռադիացիոն,…

«Լոռու մարզում կորոնավիրուսով վարակվածության ընդհանուր դեպքերի թիվը հասավ 5-ի»․ Անդրեյ Ղուկասյան
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է մարզում կորոնավիրուսային հիվանդացությամբ պայմանավորված իրավիճակը: «Հարգելի՛ լոռեցիներ, Այսօրվա դրությամբ Լոռու մարզում ունենք կորոնավիրուսով վարակվածության ևս 2 դեպք: Այսպիսով, մեր մարզում ընդհանուր դեպքերի թիվը հասավ 5-ի: Վարակված…

ՀՀ-ում վարակվածներից 5-ի վիճակը ծայրահեղ ծանր է․ Արսեն Թորոսյան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակված 5 ծայրահեղ ծանր պացինետ կա, նրանց բոլորին արհեստական շնչառության սարքեր են միացված։ Նախարարը նշել է, որ այդ պացիենտներից 4-ը տարեցներ են, ունեն ուղեկցող հիվանդություններ, միայն մեկն է երիտասարդ։ Վերջինիս հիվանդությունների…

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում արձանագրվել է կորոնավիրուսով վարակված 68-ամյա պացիենտի մահվան դեպք
Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք՝ 68-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ «Բացի այդ, քաղաքացին ունեցել…

Հայաստանում վարակված բուժաշխատողների թիվն ավելանում է․ Արսեն Թորոսյան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակված բուժաշխատողներ կան և նրանց թիվն ավելանում է։ Այս մասին գրում է ՊարԱրմենիան-ը։ «Ցավալի է և անխուսափելի բուժաշխատողների թվի ավելացումը։ Նաև զավեշտալի դեպքեր կան, որ երբեմն բուժաշխատողները ոչ թե աշխատանքի վայրում…

«Մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի, ինչպես՝ պատերազմի»․ Արսեն Թորոսյան
ՀՀ-ում իրավիճակի սրացման պարագայում կորոնավիրուսով հիվանդների ընդունման համար ոչ միայն Մարզահամերգային համալիրն է նախատեսվել, այև երկրի բոլոր մարզերում առանձնացվել են մարզադահլիճներ, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են հոսպիտալի վերածվել, հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ «Մենք…

Կորոնավիրուսով վարակված քաղաքացիները 663-ն են
Ապրիլի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 663 դեպք, որոնցից 33-ն` առողջացած, 4-ը` մահվան ելքով: Փաստացի բուժում է ստանում 626 պացիենտ: Բացասական արդյունք է արձանագրվել 2940 թեստավորման դեպքում: Կորոնավիրուսային հիվանդության հաստատված 92 նոր դեպքերի գերակշիռ մասը փոխկապակցված…
Ամենա

Այսօր մինչև երեկո ջուր չի լինելու Երևանի մի քանի վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում

Մայիսյան հաղթանակների կենդանի հերոսները

ԱԱԾ-ն աշխատանքի է հրավիրում մի քանի ոլորտներում գիտելիքներ և փորձ ունեցող մասնագետների

Տեխնոլոգիական լուծումների մշակմամբ զբաղվող DataArt միջազգային ընկերությունը կենտրոն է հիմնելու Հայաստանում

«10 օր արև, տաք, առանց տեղումների եղանակ։ Վայելեք»․ Գագիկ Սուրենյան

Հայաստանի ընդարձակման հակիրճ պատմությունը

Գագիկ Ծառուկյանի ունեցվածքը
