վա
ՀՀ Կառավարության նիստում հաստատվել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար ծնողին տրամադրվող աջակցության ծրագրի իրականացման կարգը
ՀՀ կառավարության 08.06.2018թ․ նիստում հաստատվել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատանք փնտրող անձանց՝ մինչև երեխայի երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրման ծրագրի իրականացման կարգը։ Ներկայացնում…
Երևան-Սևան մայրուղուն հարող հողամասը անհատույց սեփականության իրավունքով կտրվի «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» ՍՊԸ-ին
Գործադիրը համաձայնություն է տվել Կոտայքի մարզի Հրազդան համայնքի հարավային թաղամասի Երևան-Սևան մայրուղուն հարող հողամասը անհատույց սեփականության իրավունքով «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» ՍՊԸ-ին նվիրաբերելուն: Ծրագրով նախատեսվում են ՎԶԵԲ-ի 11 միլիոն եվրո ֆինանսական աջակցությամբ (5.5 մլն եվրոն՝…
Ոստիկանությունը հայտնաբերել է յուրացումներ՝ Խնկոյան համայնքի դպրոցում
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունթության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Լոռու մարզի Խնկոյան համայնքի Աթաբեկ Խնկոյանի անվան դպրոցի տնօրենը թույլ է տալիս չարաշահումներ:…
Վալերի Օսիպյանը հանձնարարել է բացառել ժամը 23:00-ից հետո հրավառության դեպքերը
ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը հունիսի 8-ին խորհրդակցություն է անցկացրել ոստիկանության արտաքին ծառայության ղեկավար կազմի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից. «Ոստիկանության պետը հանձնարարեց խիստ միջոցներ ձեռնարկել, որպեսզի հանրապետությունում…
Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանում Հանրապետության նախագահի լիազոր ներկայացուցիչ է նշանակել
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կարգադրությամբ Հովակիմ Հովակիմյանը նշանակվել է Սահմանադրական դատարանում Հանրապետության նախագահի լիազոր ներկայացուցիչ։ Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, կարգադրության մեջ նշված…
Մերուժան Սիմոնյանն ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունից հրաժարվել է մանդատից
Ազգային ժողովի պատգամավոր Մերուժան Սիմոնյանը հունիսի 8-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: Այդ մասին հայտարարություն է տարածել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Նշենք, որ Մերուժան Սիմոնյանը ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունից է: «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական…
Պաշտոններից ազատվել են անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահները
Կառավարության այսօրվա՝ հունիսի 8-ի որոշմամբ՝ Մարտին Սարգսյանն ազատվեց Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի պաշտոնակատարի պաշտոնից։ Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ Նարեկ Սարգսյանն ազատվեց Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության…
Նշանակվել են Սյունիքի և Արմավիրի մարզպետեր
Կառավարությունն այսօր՝ հունիսի 8-ին իր որոշումներով նշանակվեցին Սյունիքի և Արմավիրի մարզպետեր: Նախ որոշում կայացվեց, որով Աշոտ Ղահրամանյանն ազատվեց Արմավիրի մարզպետի պաշտոնից, իսկ Վահե Հակոբյանը՝ Սյունիքի մարզպետի պաշտոնից: Մեկ այլ որոշմամբ՝ Գագիկ Միրիջանյանը նշանակվեց Արմավիրի մարզպետ, իսկ Կարեն Համբարձումյանը՝…
Արաբկիր վարչական շրջանում կդադարեցվի ջրամատակարարումը
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, հունիսի 8-ին ժամը 10։00-20։00 կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի` Սոսեի, Լեռ Կամսարի, Ջեյմս Բրայնսի փողոցների, Գուլակյան փող. 27-ից-72, Աղբյուր Սերոբ փող. 10, Վաղարշյան…
Ամենա