վա
Առողջապահության ազգային ինստիտուտի աշխատակիցները ստորագրահավաք են կազմակերպել տնօրեն Բազարչյանին վերադարձնելու համար
Հայաստանի ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի աշխատակիցները բողոքում են գործող տնօրեն Ալեքսանդր Բազարչյանին փոխելու դեմ: Ինչպես հայտնեց NEWS.am Medicine-ի խմբագրություն դիմած ինստիտուտի աշխատակից Լուսինե Հովհաննիսյանը, իրենց տնօրենին տեղափոխում են առողջապահության նախարարի խորհրդականի պաշտոնին: Իսկ…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջան
Վրաստան կատարած պաշտոնական այցի ավարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջան: Կառավարության ղեկավարը եղել է Փոկա, Գանձա, Սաթխա գյուղերում, Նինոծմինդա և Ախալքալաք քաղաքներում: Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, այցելել Ախալքալաքի…
5 ժամ ջուր չի լինելու Երևանի Կենտրոն վարչական շրջանում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, հունիսի 1-ին ժամը 10։00-15։00 կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի` Տպագրիչների փողոցի, Խանջյան փող. 31, 31Ա, 33, Հանրապետության փող. 56-ից-86 համարների ջրամատակարարումը:…
Norway Chess Classic. Արոնյանը պարտվել է Կարլսենին
Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանը Ստավանգերում ընթացող Norway Chess Classic մրցաշարի 3-րդ տուրում պարտվել է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին: Նշենք, որ Մրցաշարին մասնակցում է աշխարհի 10 ուժեղագույն շախմատիստ՝ Մագնուս Կարլսենը, Ֆաբիանո Կարուանան, Շահրիար Մամեդյարովը, Դին Լիժենը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը,…
Ձերբակալվել են Մասիսի քաղաքապետն ու փոխքաղաքապետը
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Էրեբունի վարչական շրջանում իրականացված անկարգությունների և դրանց նախաձեռնողների մասին․ «Ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած անկարգությունների դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության…
Ուշադրություն․ Ժամանակավորապես փակ կլինի Հրազդանի կիրճի կամրջից մինչև Փափազյան փողոցն ընկած ճանապարհահատվածը
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ «Եվրոպայի օր-2018» միջոցառումների շրջանակում Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության կողմից նախատեսվող հեծանվային մրցույթի կազմակերպման նպատակով հունիսի 2-ին` ժամը 13:00-15:30 երթևեկության համար փակ է լինելու Հրազդանի կիրճի՝ «Պրինցես Մարիաննա»…
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Ռոզ և Ալեք Փիլիպոս հայկական վարժարանի սաներին և ուսուցիչներին
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում գործող Ռոզ և Ալեք Փիլիպոս հայկական վարժարանի ավագ դպրոցի սաներին և ուսուցիչներին։ Հյուրերի թվում էր նաև Կալիֆորնիայի նահանգային սենատի նախագահի գրասենյակի ներկայացուցիչ, համայնքային գործիչ Պայծառ Թոմասյանը։ Հանդիպմանը վարժարանի սաները…
Վիրահայերը մեծ սպասելիքներ ունեն Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունից (տեսանյութ)
Վերջին օրերին Թբիլիսիի կենտրոնական փողոցներում վրացական դրոշի կողքին ծածանվում է նաև հայոց եռագույնը: Հայ համայնքի անսովոր եռուզեռը պայմանավորված է Հայաստանի վարչապետի՝ Վրաստան այցելությամբ: Մեծ թվով հայեր եկել էին Թբիլիսիում գտնվող Սուրբ Գևորգ եկեղեցու բակ Նիկոլ Փաշինյանին տեսնելու ցանկությամբ: Հայաստանում…
Հայ ուսանողների համար կսահմանվեն հատուկ տեղեր Թբիլիսիի պետական համալսարանում
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը և փոխնախարար Արևիկ Անափիոսյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում Վրաստան կատարած այցի շրջանակում հանդիպել են Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի ռեկտոր Գեորգի Շարվաշիձեին։ Հանդիպման ընթացքում քննարկվել…
Ամենա