վա
Ջրանջատում է սպասվում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, մայիսի 22-ին ժամը 10։00-22։00 կդադարեցվի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝ Քանաքեռ 1-ից-13, 16, 17 փողոցների՝ իրենց նրբանցքներով, Զ. Սարկավագի փող. 117-ից-127 համարների՝…
ԱՄՆ Սենատը Ջինա Հասպելին հաստատել է ԿՀՎ տնօրենի պաշտոնում
ԱՄՆ Սենատը Ջինա Հասպելին հաստատել է ԿՀՎ տնօրենի պաշտոնում։ Հասպելը կլինի Կենտրոնական հետախուզական վարչությունը գլխավորող առաջին կինը։ 61-ամյա Հասպելը 1985թ․-ին սկսեց աշխատել ԿՀՎ-ում և միաժամանակ մի քանի պետություններում վարչության ղեկավարի պաշտոն էր զբաղեցնում: Նա եղել է Ազգային գաղտնի ծառայության փոխտնօրեն…
300 մլն դոլար ներդրում և 1000 նոր աշխատատեղ. Վարչապետ Փաշինյանն ընդունել է Ռենկո ընկերության ղեկավարին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է իտալական «Ռենկո» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջովաննի Ռուբինիին: Կողմերն անդրադարձել են Երևանի ՋԷԿ-ի հարակից տարածքում նոր ջերմաէլեկտրակայանի կառուցման ներդրումային ծրագրի իրականացմանը: Ջովաննի Ռուբինին նշել է, որ գրեթե 300 մլն դոլար գնահատվող ներդրումային…
Դավիթաշենում «Արմաթ» ինժեներական լաբորատորիա կբացվի
Մայիսի 18-ին Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի թիվ 200 դպրոցում տեղի կունենա «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի բացման պաշտոնական արարողությունը: Այս մասին հայտնում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) մամուլի ծառայությունը: Միջոցառմանը կմասնակցեն ԻՏՁՄ ներկայացուցիչները,…
Մհեր Օհանյանը նշանակվել է Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար
Արցախի նախագահ Բակո Սահակյանը մայիսի 17-ին հաստատել է Կառավարության որոշումը, համաձայն որի՝ Կարեն Թովմասյանն ազատվել է Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն, այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Նախագահ Սահակյանը հաստատել է Կառավարության մեկ այլ որոշում, համաձայն որի՝ Մհեր…
Կկրճատվի կառավարման համակարգում ծառայողական ավտոմեքենաների թիվը
Այսօր կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով կառավարման համակարգում ծառայողական ավտոմեքենաների հարցին՝ դիմել է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին և նշել, որ պետք է գույքագրել ծառայողական ավտոմեքենաները և նրանց ծախսը՝ հասկանալու համար, թե ինչպիսի կրճատումներ են հնարավոր իրականացնել:…
Վարչապետն առաջարկում է ժամանակավոր դադարեցնել արագաչափերի ու տեսախցիկների գործունեությունը
Գործադիրի այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նպատակահարմար է համարում ժամանակավորապես դադարեցնել արագաչափերի և տեսախցիկների գործունեությունը: «Կարծում եմ, որ հսկայական տույժ տուգանքներ կան կուտակված և մարդիկ չեն կարողացել վճարել դրանք՝ հնարավորություն չունենալու պատճառով:…
Սերգեյ Սմբատյանն ու Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը ելույթ կունենան Եվրոպայի լավագույն բեմերում
Մայիսի 19-31-ը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը ելույթներ կունենա Մալթայում, Ավստրիայում և Գերմանիայում։ Նվագախմբի հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ համերգները կայանալու…
Մահացել է աշխարհի չեմպիոն Ռեյ Ուիլսոնը
Մահացել է Անգլիայի ֆուտբոլի հավաքականի կազմում 1966թ. աշխարհի չեմպիոն 83-ամյա Ռեյ Ուիլսոնը: 32 տարեկանում Ուիլսոնը դարձել էր ամենատարեց ֆուտբոլիստը, ով աշխարհի առաջնության եզրափակիչում դաշտ է դուրս գալիս մեկնարկային կազմում: Նշենք, որ ակումբային կարիերայի մեծ մասն անգլիացին անցկացրել է «Հադերսֆիլդում»,…
Ամենա