Ա
ԱՄՆ իշխանությունները ցանկանում են օրինականացնել միայն երկու սեռի գոյությունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտածում է փաստաթղթերով սեռի փոփոխման արգելքի մասին։ Այս մասին հայտնել է The New York Times-ը։ Նշվում է, որ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման աջակցում էր սեռի հարցում քաղաքացիների ազատ ինքնորոշման իրավունքը։ Այսպիսի քաղաքականությունն առաջացրել էր պահպանողականների զայրույթը։…
Հայտնի են հոկտեմբերի 21-ին Հայաստանի խոշոր քաղաքներում կայացած քաղաքապետի ընտրությունների արդյունքները
Հայտնի են հոկտեմբերի 21-ին Հայաստանի խոշոր քաղաքներում կայացած քաղաքապետի ընտրությունների արդյունքները։ - Էջմիածին քաղաքի քաղաքապետ է ընտրվել իշխանության թեկնածու Դիանա Գասպարյանը։ Նրա օգտին քվեարկել է 4519 քաղաքացի։ Նա Հայաստանում առաջին կին քաղաքապետն է։ Կարեն Գրիգորյանի հրաժարականից հետո նա քաղաքապետի…
Ազատամուտի համայնքապետը յուրացումներ է կատարել
Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի մի շարք հանգամանքներ են պարզվել. վերջինիս մեղադրանք է առաջադրվել։ Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն վարույթ է ընդունվել Ազատամուտ համայնքի ղեկավարի, ինչպես նաև՝ նույն համայնքի…
Ռուսաստանաբնակ ադրբեջանցի գործարարը կարող է զրկվել ԱՄՆ-ում իր բիզնեսից
Ամերիկյան Union Bank բանկն արգելափակել է ռուսաստանաբնակ ադրբեջանցի գործարար Արազ Աղալարովին պատկանող Crocus Group ընկերության հաշիվները, ինչի հետևանքով դրա գործունեությունը կարող է դադարել, հայտնում է ռուսաստանյան RBK գործակալությունը։ Պատճառը BuzzFeed լրատվամիջոցում հրապարակումն է, համաձայն որի ընկերությունը…
Ալավերդու պղնձաձուլականի աշխատողները փակել են դեպի Վրաստան մայրուղին
Ալավերդու ավելի քան 500 աշխատող ունեցող պղնձաձուլական գործարանը հոկտեմբերի 19-ին դադարեցրել է աշխատանքը։ Գործարանի աշխատակիցներն արդեն ծանուցում են ստացել աշխատանքից ազատվելու մասին, որից հետո փակել են դեպի Վրաստան տանող մայրուղին՝ ի նշան բողոքի, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: «Վալլեքս»…
Արամի 23 հասցեի հուշարձան-շենքին վնաս հասցնելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել
Հոկտեմբերի 2-ին Երևան քաղաքի դատախազություն է ստացվել ՀՀ մշակույթի նախարարի գրությունը Երևանի Արամի փողոցի հուշարձան-շենքին կից տարածքում առանց լիազորված մարմնի համաձայնության իրականացված հողային աշխատանքների հետևանքով հուշարձան-շենքի կայունությունը վնասելու վերաբերյալ: Երևան քաղաքի դատախազի հանձնարարությամբ…
«Շատ մեծ, շատ մարդասիրական համաներում է լինելու»․ Արտակ Զեյնալյան
Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը վերահաստատել է իր հայտարարությունը, որ Հայաստանում առաջիկայում հայտարարվող համաներումը աննախադեպ մեծ է լինելու։ «Սա համաներում է, սա մարդասիրական ակցիա է, որն իրականացվելու է այս իրադարձությունների լույսի ներքո։ Կառավարությունը հանրության…
«Ամուլսարի հարցում չունենք ապացույց, որպեսզի հայտարարենք բնապահպանական աղետի մասին». Տիգրան Ավինյան
Ամուլսարի հարցում չունենք ապացույց, որպեսզի հայտարարենք բնապահպանական աղետի մասին: Այս մասին օրերս հայտարարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, հաղորդում է Econews.am-ը: Ավինյանը մասնավորապես, նշել է. «Այս պահին հանքարդյունաբերության ռազմավարություն է մշակվում: Ես կարծում եմ, որ մենք ոլորտում և օրենսդրության…
ԱԺ մշտական հանձնաժողովը միաձայն հավանություն տվեց Ընտրական օրենսգրքում փոփոխության նախագծին
ԱԺ Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովն այսօր՝ հոկտեմբերի 19-ին կայացած նիստին դրական եզրակացություն տվեց օրինագծերի նախագծին, որոնց թվում էր նաև ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրինագիծը։ Նշենք, որ այդ փաթեթում ընդգրկված…
Ամենա