
կորոնավիրուս


«Սա որպես դիտարկում, թե ինչքան կարևոր նշանակություն ունի հանրային իրազեկումը». Արթուր Սաքունց
«Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ի նախագահ Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մեկ մեկ աչքովս են ընկնում տարօրինակ հարցեր, թե եթե այդքան մարդիկ են մահանում կորոնավիրուսից, ապա ինչու չեն ցույց տալիս չգիտեմ դագաղներ, դիակներ, թաղումներ, կամ էլ նման…

«Հորդորում ենք լինել հանդուրժող և ըմբռնումով մոտենալ երբեմն գոյացող հերթերին»․ Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի հորդորը քաղաքացիներին
«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը հայտնում է. «Հարգելի քաղաքացիներ, կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված, ստեղծված իրավիճակում «Նորք» ԻԿՀ-ն աշխատում է գերծանրաբեռնված ռեժիմով, ինչը ենթադրելի էր։ Հորդորում ենք լինել հանդուրժող և ըմբռնումով մոտենալ երբեմն գոյացող…

635 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն
Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ Պարետի որոշման կատարումը։ Մարտի 26-ին ժամը 9-ից 18-ը մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու…

Նիդերլանդներից ՀՀ վերադառնալ ցանկացողները կարող են օգտվել Ամստերդամ - Մինսկ - Երևան չվերթից
Նիդերլանդներից Հայաստան վերադառնալ ցանկացող քաղաքացիները կարող են օգտվել «Բելավիա» ընկերության մարտի 29-ի Ամստերդամ - Մինսկ - Երևան չվերթից։ Այդ մասին ասվում է Նիդերլանդներում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում։ «Տոմսերը կարող եք ամրագրել ավիաընկերության կայքում։ Դեսպանությունը կապի…

Կորոնավիրուսով վարակված 72-ամյա հիվանդ է մահացել
«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ 72-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, ինչպես նաև երկկողմանի թոքաբորբ, պոլիօրգանային անբավարարություն, ռեսպիրատոր դիսթրես համախտանիշ, հիպերտոնիկ հիվանդություն և սրտի ռիթմի խանգարում։ Ցավոք, ուղեկցող…

Արտակարգ դրության ընթացքում աշխատանքը կորցրածները երեխայի համար միանվագ նպաստ կստանան
Կառավարության որոշմամբ՝ միանվագ նպաստ կտրվի այն ընտանիքներին, որոնք ունեն անչափահաս երեխա և չունեն աշխատանք: Մասնավորապես, աջակցություն կտրվի, եթե երկու ծնող ազատվել են աշխատանքից 2020թ-ի մարտի 15-ից մինչև ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում, կամ ծնողներից մեկն ազատվել է աշխատանքից նույն ժամանակահատվածում,…

Կորոնավիրուսով վարակման ամենաշատ դեպքերն Արմավիրում, Արարատում և Կոտայքում են․ Արսեն Թորոսյան
ՀՀ-ում կորոնավիրուսի փոխանցման շղթաները, վարակակիրների կոնտակտավորներին պարզելու պրոցեսը շարունակական է և միշտ է իրականացվում: Կան դեպքեր, որ 100%-ով հայտնաբերված են և համաճարակաբանական հետազոտությունն այլևս չի շարունակվում, բայց կան դեպքեր, որ համաքաղաքացիները չեն գործակցում ու պրոցեսը երկար է տևում,…

Որքանո՞վ է արդյունավետ լրատվության սահմանափակումը․ ԻՔՄ
Մարտի 16-ին արտակարգ դրության հետ մեկտեղ սահմանափակվեց այն հրապարակումների հանրայնացումը, որոնք «ակնհայտ խուճապի» են հանգեցնում կամ «խուճապային իրադրություն ստեղծելու իրական վտանգ» են պարունակում՝ ներառյալ ինտերնետային կայքերում և սոցիալական ցանցերում արված հրապարակումները։ Լրատվամիջոցները…

«Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտներից մեկն ԱՄՆ քաղաքացի է, մյուսը՝ ՀՀ-ի»․ Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստում հայտնել է․ «ՀՀ-ում ծայրահեղ ծանր վիճակում գտնվող կորոնավիրուսով վարակված 2 պացիենտից մեկը՝ ԱՄՆ, մյուսը՝ ՀՀ քաղաքացի է»։ Նա հայտնել է, որ ԱՄՆ քաղաքացին ազգությամբ հայ չէ։ Երկուսն էլ 75-ից բարձր տարիքի մարդիկ են, ինտենսիվ թերապիա են ստանում: Ըստ…
Ամենա

Այսօր մինչև երեկո ջուր չի լինելու Երևանի մի քանի վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում

Մայիսյան հաղթանակների կենդանի հերոսները

ԱԱԾ-ն աշխատանքի է հրավիրում մի քանի ոլորտներում գիտելիքներ և փորձ ունեցող մասնագետների

Տեխնոլոգիական լուծումների մշակմամբ զբաղվող DataArt միջազգային ընկերությունը կենտրոն է հիմնելու Հայաստանում

«10 օր արև, տաք, առանց տեղումների եղանակ։ Վայելեք»․ Գագիկ Սուրենյան

Հայաստանի ընդարձակման հակիրճ պատմությունը

Գագիկ Ծառուկյանի ունեցվածքը
