վա
«Յուրաքանչյուր ուսանողի համար կկազմվի ուսման վարձավճարի անհատական գրաֆիկ»․ վարչապետ
Ինչպե՞ս վճարեն ուսման վարձն այն ուսանողները, որոնց ծնողներն այս օրերին զրկվել են աշխատանքից և գումար աշխատելու հնարավորությունից․ քաղաքացու այս հարցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերով պատասխանել է․ «Ես տեղյակ եմ որ Կրթության նախարարը և բուհերը մինչև արտակարգ դրության…
«Չեմ ուզում խոստումներ տալ, որոնք հավելյալ խնդիրներ կառաջացնեն»․ Վարչապետը՝ ուսուցիչների վարձատրության մասին
Կորոնավիրուսի պատճառով դպրոցները փակելուց հետո, պարզվեց, որ Հայաստանի կրթական համակարգը 80 տոկոսով պատրաստ է հեռավար կրթություն իրականացնելուն։ Նման կարծիք է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ այս օրերին Հայաստանում ուսուցիչները ֆանտաստիկ աշխատանք են կատարում։ «Ուզում եմ հիշեցնել,…
Գողթ գյուղի բնակչի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել
Կոտայքի մարզի Գողթ գյուղի բնակիչներից մեկի մոտ կորոնավիրուս (COVID-19) հիվանդություն է ախտորոշվել: Երիտասարդ տղամարդն աշխատում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, ուրբաթ օրը թեստավորման համար նմուշառում է իրականացվել և նրա մոտ հաստատվել է կորոնավիրուսի առկայությունը: Շաբաթ օրը առավոտյան…
Կորոնավիրուսով վարակված 6 ոստիկան կա․ Փոխոստիկանապետ
Ապրիլի 6-ի դրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակված 6 ոստիկան կա, մեկուսացված է 16 իրավապահ, հայտարարել է փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը։ Փոխոստիկանապետը հայտնել է, որ քաղաքացիների մեկուսացման վայրերում օրական 170 ոստիկան է ծառայություն իրականացնում։ Անդրադառնալով արտակարգ դրության հետ կապված սահմանափակումներին՝…
Ոստիկանությունը պահակակետեր է տեղակայել մեկուսացված 27 վայրում
Ապրիլի 6-ի դրությամբ ոստիկանությունը Իրանից Հայաստան մուտք գործող բեռնափոխադրումներ իրականացնող 515 տրանսպորտային միջոցների ուղեկցում է կատարել։ Այս մասին կայացած ասուլիսի ժամանակ հայտնել է ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը։ «Ուղեկցման ընթացքում սահմանափակվել է տրանսպորտային միջոցների վարորդների…
Արարատի մարզում կորոնավիրուսի հաստատված 173 դեպք կա
Արարատի մարզում կորոնավիրուսով 173 վարակակիր կա։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է մարզպետ Գարիկ Սարգսյանը՝ հավելելով, սակայն, որ ապրիլի 5-ին նոր դեպք չի գրանցվել։ «Սակայն, ի ուրախություն բոլորիս, նշեմ, որ դեպքերի նվազման տենդենց կա․ երեկ հաստատված որևէ նոր դեպք չենք ունեցել։ Եթե առաջիկա օրերին…
ՀՀ-ում 8 քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում է, 146-ը թոքաբորբ ունեն․ Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակված քաղաքացիներից 146-ը թոքաբորբ ունեն, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 8 պացիենտ կա։ Նախարարը հայտնել է, որ վարակակիրներից 35-ը ծանր վիճակում են, սակայն դեռ ռեանիմացիոն բաժանմունքում չեն։ Թորոսյանի խոսքով՝ մեկուսացման…
Հայաստան ժամանած ուղևորներն օդանավակայանից ավտոբուսներով տեղափոխվել են մեկուսացման վայրեր
Ապրիլի 6-ի լուսադեմին Հայաստան ժամանած ուղևորները Զվարթնոց օդանավակայանից Արտակարգ իրավիճակների նախարարության ավտոբուսներով տեղափոխվել են մեկուսացման վայրեր: ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելուց հետո Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հանձնարարությամբ՝ ԱԻՆ մարդատար և բեռնատար ավտոբուսներով…
Վարակազերծման աշխատանքներ են իրականացվել 475 հանրային վայրերում, սննդի և առևտրային խոշոր կետերում
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նախարարի հրամանով ապրիլի 5-ին Փրկարար ծառայության ստորաբաժանումները վարակազերծման կանխարգելիչ միջոցառումներ են իրականացրել ՀՀ տասը մարզերում և Երևանում, ընդհանուր թվով 475 հանրային վայրերում՝ Գեղարքունիքի մարզպետարանում, Գավառի «Վիվասել»…
Ամենա