ե
Վճիռ է կայացվել հօգուտ «Լիդիանի». Ոստիկանները պետք է վերացնեն Ամուլսար ներխուժումները
ՀՀ վարչական դատարանը բավարարել է «Լիդիան Արմենիա» ընկերության հայցն ընդդեմ ՀՀ ոստիկանության՝ պարտավորեցնելով վերջինիս վերացնել Ամուլսարի հանքավայրի տարածք կատարված ներխուժումները: Համապատասխան վճիռը տեղադրվել է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում: «Դատարանը եզրահանգում…
Հայաստանը կավելացնի կին խաղաղապահների թիվը
Հայաստանը քայլեր է ձեռնարկում՝ ուղղված միջազգային խաղաղապահ գործողություններին մասնակցող հայկական զորամիավորումներում կին խաղաղապահների թվի ավելացմանը: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը Անվտանգության խորհրդում տեղի ունեցած՝ «ՄԱԿ խաղաղապահ գործողությունները․…
ԱԺ տնտեսական հանձնաժողովը հաստատել է Ծառուկյանի ցեմենտի բիզնեսին աջակցող նախագիծը
ՀՀ ներկրվող ցեմենտի պետական տուրք սահմանելու ՀՀ կառավարության նախագիծը դրական եզրակացություն է ստացել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Նախագիծը ներկայացնող ՀՀ տնտեսական զարգացման նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ դա թույլ կտա շուկայում հավասարեցնել ներմուծվող և տեղական ցեմենտի գները:…
Քոչարյանի փաստաբան. «Քննիչը 12 հոգու ցուցմունք դատարանից թաքցրել է»
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը հայտարարել է, որ քննիչը 12 հոգու ցուցմունք դատարանից թաքցրել է: Այդ մասին նա ասել է լրագրողների հետ զրույցում՝ մանրամասներ հրապարակելով Քոչարյանի նկատմամբ հարուցվածք գործի նյութերից ու դատավարության ընթացքից: «Ամիսներ շարունակ քննիչը,…
«Տնջրե» ավանդական երգի ու պարի համույթն Արցախի դպրոցներում հանդես է գալիս համերգային ծրագրով
«Տնջրե» ավանդական երգի ու պարի համույթի նախաձեռնությամբ և Արցախի կրթության, գիտության և սպորտի նախարարության աջակցությամբ համույթը, կարևորելով ազգային մշակույթի պահպանումն ու տարածումը, Արցախի 15 դպրոցներում հանդես է գալիս համերգային ծրագրով: Այս մասին ասել է «Տնջրե» ավանդական…
Հադրութի շրջանի Մեխակավան համայնքում հիմնվել է բարդիների պուրակ
Հադրութի շրջանի Մեխակավան համայնքի ղեկավար Անդրանիկ Սաֆարյանի նախաձեռնությամբ համայնքում հիմնվել է բարդիների պուրակ: Անդրանիկ Սաֆարյանն ասել է, որ իրենք նախօրեին պուրակում տնկել են շուրջ 400 բարդու ծառեր: Ծառատունկին մասնակցել են Արցախի թեմի առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արցախի արտակարգ…
Մարաղայում տեղի ունեցածը համապատասխանում է ցեղասպանություն եզրույթին. ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության ղեկավարի տեղակալ
Պետք է արձանագրել, որ 1992թ.-ի ապրիլի 10-ին տեղի ունեցածը փաստացի բոլոր ապացույցներով և վկայություններով լիովին համապատասխանում է ռազմական հանցագործություն և ցեղասպանություն եզրույթներին: Այս մասին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում Մարաղայում կոտորածի 27-րդ տարելիցին նվիրված լսումների ժամանակ…
Վարդանաշեն համայնքի բնակիչները արտեզյան հորից ջուր են ստանում 60-ական թվականների խողովակաշարով
Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքի բնակիչներին խմելու ջրի մատակարարումը իրականացվում է արտեզյան հորից: Մատակարարումն ու սպասարկումն իրականացնում է համայնքապետարանը: Էլեկտրական պոմպերի միջոցով ջուրը սպառողին է հասնում 5000 մ ընդհանուր երկարության խողովակաշարի միջոցով՝ 8-ժամյա գրաֆիկով: Համայնքապետի ժամանակավոր…
Ալավերդու պատկերասրահի շենքի 112,5 քմ տարածքի սեփականատերը դատարանից պահանջում է հօգուտ իրեն ազգային պատկերասրահից բռնագանձել 8,1 միլ դրամ
Ալավերդու պատկերասրահի շենքի 112,5 քմ տարածքի սեփականատեր Դավիթ Հարությունյանն ապրիլի 2-ին հայցադիմում է ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան: Նա պահանջում է պարտավորեցնել Ազգային պատկերասրահին Թումանյան փողոցի թիվ 44/1 հասցեի անշարժ գույքը, որպես սեփականատեր, հանձնել իրեն: Նշված տարածքում…
Ամենա