վա
Առողջապահության նախարարությանն անհրաժեշտ են շտապօգնության մեքենաների վարորդներ
Առողջապահության նախարարությանն անհրաժեշտ են վարորդներ՝ շտապօգնության մեքենաներ վարելու համար։ Այդ մասին ասվում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ֆեյսբուքյան էջում։ Վարորդական իրավունքի B, C կարգի առկայությունը պարտադիր է։ Ցանկացողները կարող են դիմել 010550601 հեռախոսահամարով։…
Varks.am-ի լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2020թ-ի մարտի 24-ի որոշմամբ ուժը կորցրած է ճանաչել «Վարկս Էյ ԷՄ» ՈՒՎԿ ՓԲԸ վարկային կազմակերպության լիցենզիան`ընդհանուր կապիտալի նվազագույն չափի պահանջը խախտելու համար: Վարկային կազմակերպության լիցենզիան ուժը կորցրած ճանաչելուց հետո օրենքով սահմանված կարգով ձևավորվելու…
Երևանի գովազդային վահանակներին կորոնավիրուսի դեմ երկրներին գոտեպնդող հոլովակներ կլինեն
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Երևանի գովազդային վահանակներին այս օրերին վարակի դեմ պայքարող բարեկամ երկրներին գոտեպնդող հոլովակներ կլինեն։ Նա նաև տեսանյութ է հրապարակել, ըստ որի վահանակներին «Ամեն ինչ լավ կլինի» գրառում կլինի։
ԵՊԲՀ ռեկտոր․ Մարտի 25-ից առանձին մեկուսարան են նախապատրաստել՝ անհրաժեշտության դեպքում կորոնավիրուսով հիվանդներին ընդունելու համար
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում առանձին մեկուսարան են նախապատրաստել՝ հարկ եղած դեպքում կորոնավիրուսով հիվանդներին ընդունելու համար։ «Մարտի 25-ից ամբողջովին պատրաստ կլինի մեկուսարան՝ առանձնացված շենքում տեղակայված,…
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 265 դեպք
Մարտի 25-ի, ժամը 10:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 265 դեպք, որոնցից 16-ն` առողջացած: Բացասական արդյունք է արձանագրվել 1315 թեստավորման դեպքում: Առողջապահության նախարարությունը կրկին կոչ է անում` մնացե'ք տանը, սահմանափակե'ք շփումները, հետևե'ք անձնական հիգիենային,…
Մարտի 25-ի դասացուցակը
ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է մարտի 25-ի դասացուցակը Առաջին ալիքի եթերում 08։30-ից կսկսվի «Հանրային դասը»՝ Մաթեմատիկա (7-րդ դասարան) Թեմա՝ Լուծույթով խնդիրներն այլ տեսանկյունից Աշխարհագրություն (6-րդ դասարան) Թեմա՝ Եվրասիայի գետերը Ֆիզիկա (7-րդ դասարան) Թեմա՝ Հավասարաչափ շարժում․ թեմայի…
Հայաստան-Արցախ և հակառակ ուղղության ելումուտը խիստ վերահսկվում է․ Արցախի տեղեկատվական շտաբ
Նոր տիպի կորինավիրուսի վարակի տարածման կանխարգելմանն ուղղված աշխատանքների շրջանակներում, Արցախը Հայաստանին կապող բոլոր միջպետական անցակետերում իրականացվել է լրակահավորում: Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը: Մասնավորապես, Արցախի քաղաքաշինության նախարարության կողմից ճանապարհային ոստիկանությանը…
Հայաստանից մեկնած մի խումբ ջավախքցիներ մեկուսացված են Ախալցխայում
Մարտի 21-ին Հայաստանից Ջավախք մեկնած 3 տասնյակ ջավախքցիների մեկուսացրել են Ախալցխայի Grand Palace հյուրանոցում: Նրանց մեջ է նաև Ախալքալաքի շրջանի գյուղերից մեկի բնակիչը: Վերջինս «Հետք»-ի հետ զրույցում պատեց, որ Բավրա-Նինոծմինդա հատվածում, վրացական սահմանն անցնելուց անմիջապես հետո, առավոտյան…
Նոր գյուղվարկերի տոկոսները կզրոյացվեն․ Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2020թ-ն անկումային է լինելու համաշխահային տնտեսության համար և չնայած ՀՀ-ի պարագայում կանխատեսումները դրական են, բայց երկիրը կորցնելու է աճի այն տեմպը, որ կար 2019թ-ին՝ հավելելով, որ այս վիճակն ընկալվում է որպես նոր հնարավորություն: «Աշխարհում ՀՆԱ 3 տրլն…
Ամենա