վա

ՀՀ-ում կորոնավիրուսի դեպքերը 84-ն են․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ-ում կորոնավիրուսի դեպքերը 84-ն են․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերով հայտնել է․ «Կորոնավիրուսի դեպքերի թիվը Հայաստանում հասել է 84-ի: Մարտի 18-ի առավոտվա դրությամբ մոտ 400 մեկուսացված կա, ևս 799-ն ինքնամեկուսացված են: Դեպքերի 81 տոկոսը Էջմիածնի և արտադրամասի հետ են կապված»:

Կորոնավիրուսով վարակվածների թիվը ՀՀ-ում հասել է 78-ի

Կորոնավիրուսով վարակվածների թիվը ՀՀ-ում հասել է 78-ի

Համաձայն ՀՀ Առողջապահության նախարարության հրապարակած վերջին տվյալների՝ մարտի 17-ի, ժամը 21:30-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվանդության թեստավորման արդյունքում հաստատվել է ևս 6 դեպք: Բոլոր պացիենտների առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Հանրագումարով՝ այս պահին արձանագրվել է…

Հայտնի է, թե ՀՀ-ում գործող բանկերն ի՞նչ արտոնություններ են տրամադրել վարկառուներին և ի՞նչ զիջումների են գնացել

Հայտնի է, թե ՀՀ-ում գործող բանկերն ի՞նչ արտոնություններ են տրամադրել վարկառուներին և ի՞նչ զիջումների են գնացել

Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված Կառավարության կողմից ՀՀ-ում արտակարգ դրության սահմանումը մեծ խնդիր է դարձել աշխատող անձանց համար, ովքեր մեկ ամիս պետք է տանն անցկացնեն և ովքեր ունեն բանկերում վարկեր և վարկի ամսեկան մարումներ։ Կառավարության ղեկավարը՝ հանգստացնելով քաղաքացիներին, հայտարարում է Հայաստանում…

Ամերիաբանկը հետաձգում է Yerevan Ride հեծանիվների գովազդային արշավի վիճակախաղի ժամկետը

Ամերիաբանկը հետաձգում է Yerevan Ride հեծանիվների գովազդային արշավի վիճակախաղի ժամկետը

Ամերիաբանկը տեղեկացնում է՝ ստեղծված իրավիճակով պայմանավորված, հետաձգվում է Բանկի և «Վելվիո» ընկերության կողմից համատեղ իրականացվող Yerevan Ride հեծանիվների գովազդային արշավի վիճակախաղի անցկացման ժամկետը: Խաղարկության անցկացման վերաբերյալ կտեղեկացվի լրացուցիչ: Նախքան խաղարկությունը Սմարթ…

Երևանի պոլիկլինիկաներում 24-ժամյա հասանելիության հեռախոսահամարների ցանկը

Երևանի պոլիկլինիկաներում 24-ժամյա հասանելիության հեռախոսահամարների ցանկը

Երևանի քաղաքապետարանի ենթակայության ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատությունները 24 ժամյա հասանելի հեռախոսահամարներ ունեն: Քաղաքապետարանը հրապարակել է դրանց ցանկը։ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ՝ 010-46-41-15 «Գրիգոր Նարեկացի» ԲԿ՝ 09:00-17:00-ն՝ 010-45-34-50, 17:00-ից հետո 094-99-66-33…

Կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 72-ի

Կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 72-ի

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է կորոնավիրուսի նոր դեպքերի մասին․ «Ունենք ևս 8 հաստատված դեպք, որոնցից ոմանք արդեն իսկ մեկուսացված են եղել, իսկ մյուսների շփման շրջանակը պարզվում է: Նրանցից 1-ը փոխկապակցված է «Էջմիածնի» դեպքի հետ, իսկ մյուս…

«Այն ԶԼՄ-ները և անձինք, որոնք կորոնավիրուսի վերաբերյալ ապատեղեկատվություն տարածեն, կենթարկվեն պատասխանատվության»․ Նիկոլ Փաշինյան

«Այն ԶԼՄ-ները և անձինք, որոնք կորոնավիրուսի վերաբերյալ ապատեղեկատվություն տարածեն, կենթարկվեն պատասխանատվության»․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ բոլոր այն ԶԼՄ-ները և անձինք, որոնք կորոնավիրուսի վերաբերյալ պաշտոնականից տարբերվող տեղեկատվություն կտարածեն, կենթարկվեն պատասխանատվության․ «Պաշտոնական տեղեկատվությունը 100%-ով համապատասխանում է իրականությանը, և այս ընթացքում, մենք, կներեք արտահայտությանս…

Հայաստանում հեռավար կրթության հարթակ է գործարկվում

Հայաստանում հեռավար կրթության հարթակ է գործարկվում

Հաշվի առնելով կորոնավիրուսի կանխարգելման անհրաժեշտությունը՝ հանրակրթական դպրոցներում ուսումնական գործընթացն օնլայն կազմակերպելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը գործարկում է հեռավար կրթության հարթակ: Այն մշակվել է ԿԳՄՍՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում և…

Հայաստանն օլիմպիական 4-րդ ուղեգիրն է նվաճել

Հայաստանն օլիմպիական 4-րդ ուղեգիրն է նվաճել

Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը Տոկիոյի օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել Լոնդոնում միջազգային վարկանիշային մրցաշարում։ Նա 52 կգ քաշային կարգում հաղթել է Իսրայելը ներկայացնող Դավիթ Ալավերդյանին։ Մարզիկն օլիմպիական ուղեգիր նվաճած հայաստանցի 4-րդ մասնակիցն է։ Այս մասին տեղեկացնում…