
Հայ


Արսեն Թորոսյան․ Մեր երկրին բարեբախտաբար հակատուբերկուլոզային բազմաթիվ հիվանդանոցներ պետք չեն, քանի որ տուբերկուլոզը որպես հիվանդություն նահանջում է
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում կատարել է հրապարակում, որում մասնավորապես ասվում է․ «Ի հավելումն առողջապահության նախարարության պաշտոնական պարզաբանման, տեղեկացնեմ, որ Երևանի հակատուբերկուլոզային դիսպանսերի ֆինանսավորման հարցը բազմիցս խորը ու համապարփակ քննարկվել…

Քրդերը Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մոտ բողոքի ակցիա են իրականացնում
ԱՄՆ դեսպանատան դիմաց հավաքվել են Հայաստանում ապրող քրդերն իրենց ընտանիքների, երեխաների հետ՝ դատապարտելու Սիրիայի հյուսիսում Թուրքիայի իրականացրած ռազմական գործողությունները, որոնց հետևանքով սպանվում, վիրավորվում ու տարհանվում են իրենց ազգակիցները։ «Մենք կոչ ենք անում գերտերություններին մեկ անգամ…

Ռուսաստանը շարժական կլինիկաներ է փոխանցել Հայաստանին
Ռուսաստանը մի քանի շարժական կլինիկա է փոխանցել Հայաստանին: Ռուսական կողմը շարժական կլինիկաներ է ուղարկել նաև Ղրղզստան և Տաջիկստան: Փոխանցման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսում։ Այս մասին գրում է Vesti.ru-ն: Նշվում է, որ ծրագրի նպատակն է աջակցել…

Թուրք պատմաբանը քրդերի իրավիճակը թուրք-բոլշևիկյան ուժերով անկախ Հայաստանի վերջը տալու հետ է համեմատել
Թուրք քաղաքական գործիչ, պատմաբան Մեհմետ Փերինչեքը թվիթերյան էջում համեմատություն է անցկացրել Թուրքիայի՝ Սիրիա ներխուժման և 1920թ-ին անկախ Հայաստան թուրք-բոլշևիկյան ներխուժման մեջ: Փերինչեքը ասել է, որ Թուրքական օպերացիան ստիպեց «Դեմոկրատական դաշինքին»՝ PYD-ին, հանձնել Դամասկոսը նշելով, որ…

Այսօր և վաղը սպասվում է տաք և արևոտ օր
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 14-ի ցերեկը, 15-16-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։ Երևան քաղաքում հոկտեմբերի 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևանում և 7 մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 15-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 - Արին Բերդի 2-րդ նրբանցքի սեփական տները, 11։00-17։00…

«Սիրիայում ՀՀ դիվանագետներն աշխատում են արտակարգ ռեժիմով»․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով Սիրիայի հյուսիսում թուրքական զորքերի ներխուժման հետևանքով տեղի ունեցող զարգացումներին, լրագրողների հետ զրույցում հայտնել է․ «Դամասկոսում ՀՀ դեսպանությունը և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունն աշխատում են արտակարգ ռեժիմով»:…

Հայաստանում առաջին անգամ կանցկացվի Ժամանակակից դասականներ կոմպոզիտորական փառատոնը
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ներկայանում է նոր մեգանախագծով. նոյեմբերի 1-9 Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը։ Նախաձեռնության շրջանակում աշխարհի տարբեր ծայրերից Երևան կժամանեն մեր օրերի լեգենդար կոմպոզիտորները՝ Ցիգան Չենը, Քշիշտոֆ…

Հոկտեմբերի 14-16 ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 14-16-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում հոկտեմբերի 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ամենա

Այսօր մինչև երեկո ջուր չի լինելու Երևանի մի քանի վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում

Տեխնոլոգիական լուծումների մշակմամբ զբաղվող DataArt միջազգային ընկերությունը կենտրոն է հիմնելու Հայաստանում

Գագիկ Ծառուկյանի ունեցվածքը

ԱԱԾ-ն աշխատանքի է հրավիրում մի քանի ոլորտներում գիտելիքներ և փորձ ունեցող մասնագետների

ԱԶՆԱՎՈՒՐԸ Ազնավուրի մասին

«10 օր արև, տաք, առանց տեղումների եղանակ։ Վայելեք»․ Գագիկ Սուրենյան

Հայաստանի ընդարձակման հակիրճ պատմությունը
