վարորդի աշխատանք

Առողջապահության նախարարությանն անհրաժեշտ են շտապօգնության մեքենաների վարորդներ

Առողջապահության նախարարությանն անհրաժեշտ են շտապօգնության մեքենաների վարորդներ

Առողջապահության նախարարությանն անհրաժեշտ են վարորդներ՝ շտապօգնության մեքենաներ վարելու համար։ Այդ մասին ասվում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ֆեյսբուքյան էջում։ Վարորդական իրավունքի B, C կարգի առկայությունը պարտադիր է։ Ցանկացողները կարող են դիմել 010550601 հեռախոսահամարով։…

Քաղաքապետարանը 290,000 դրամ աշխատավարձով վարորդներ է փնտրում նոր աղբատարների համար

Քաղաքապետարանը 290,000 դրամ աշխատավարձով վարորդներ է փնտրում նոր աղբատարների համար

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկին անհրաժեշտ են 290.000 դրամ (հարկերը ներառյալ) աշխատավարձով վարորդներ և բանվորներ՝ 200.000 դրամ (հարկերը ներառյալ) աշխատավարձով: Այլ պայմաններին ծանոթանալու և աշխատանքի անցնելու համար հարկավոր է զանգահարել 043 10 10 91 հեռախոսահամարին:

Արտասահմանցիներին կարգելեն տաքսի վարել Ռուսաստանում

Արտասահմանցիներին կարգելեն տաքսի վարել Ռուսաստանում

Ռուսաստանում աշխատանքի պետական կարգավորման մասին ապագա օրենքը արտասահմանցիներին կարգելի վարորդ աշխատել։ Այդ մասին հայտարարել է Պետդումայի տրանսպորտի և շինարարության հանձնաժողովի նախագահ Եվգենի Մոսկվիչովը։ ՏԱՍՍ-ը հստակեցնում է, որ այս կարգն, ըստ Մոսկվիչովի, կվերաբերի հենց տաքսամոտորային տեղափոխումներին։…