Պաշտոնական հայտարարություններ
ՀՀ-ում Սլովակիայի դեսպանատուն կբացվի

ՀՀ-ում Սլովակիայի դեսպանատուն կբացվի

Փետրվարի 24-ին Հայաստանում Սլովակիայի դեսպանատուն կբացվի, հայտարարել է արտգործ նախարար Զոհրաբ Մնացականյանը Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակի հետ համատեղ մամուլի ասուլիսին։ Զոհրաբ Մնացականյանը հայտնել է, որ հանդիպման ընթացքում անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի,…

Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի պաշտպանության նախարար

Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի պաշտպանության նախարար

Գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի պաշտպանության նախարար – պաշտպանության բանակի հրամանատար՝ ազատվելով Արցախի ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետի պաշտոնից։ Նախագահ Բակո Սահակյանն ավելի վաղ համապատասխան հրամանագիր էր ստորագրել: Նախագահի մեկ այլ հրամանագրով գեներալ-լեյտենանտ…

Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է կատարել

Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է կատարել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է կայացրել Արթուր Շատվորյանին նշանակել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ։ Մինչ այդ, նա ՍԱՏՄ-ի ղեկավարի խորհրդականն էր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեկ այլ որոշմամբ, Արազ Պապիկյանը նշանակվել է Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության…

Դավիթ Տոնոյանը ՌՈ-ից պահանջել է կտրուկ բարձրացնել օպերատիվ հետախուզական աշխատանքների որակը

Դավիթ Տոնոյանը ՌՈ-ից պահանջել է կտրուկ բարձրացնել օպերատիվ հետախուզական աշխատանքների որակը

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այսօր խորհրդակցություն է անցկացրել ռազմական ոստիկանությունում, որի ընթացքում քննարկվել է զինվորական ծառայության ընթացքում մահվան ելքով դեպքերի, դրանց կանխարգելման, առկա օպերատիվ իրավիճակի, ՌՈ աշխատանքին առնչվող և այլ հարցեր: Այս մասին հայտնում է ՀՀ Պաշտպանության…

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն 3,4 մլրդ դրամ կարժենա

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն 3,4 մլրդ դրամ կարժենա

Կառավարությունն իր պահուստային ֆոնդից 3,4 մլրդ դրամ կհատկացնի Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի կազմակերպմանը: Ընդ որում՝ մոտ 2.5 մլրդ դրամը նախատեսվում է հատկացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ հանրաքվեի կազմակերպման համար, 660 մլն դրամը՝ օգտագործել 1500 տեղամասում առցանց համակարգով տեսանկարահանման…

Բարձրաստիճան զինվորականներ են ազատվել պաշտոններից

Բարձրաստիճան զինվորականներ են ազատվել պաշտոններից

Արթուր Բաղդասարյանն ազատվել է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետի պաշտոնից: Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է համապատասխան հրամանագիրը: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Զինվորական ծառայության և զինծառայողի…

ՀՀ գլխավոր դատախազությունում քննարկվել են քրեական ենթամշակույթի դեմ իրավական պայքարի հիմնահարցերը

ՀՀ գլխավոր դատախազությունում քննարկվել են քրեական ենթամշակույթի դեմ իրավական պայքարի հիմնահարցերը

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խորհրդակցություն է անցկացրել քրեական ենթամշակույթին առնչվող արարքները քրեականացնող օրենքի կիրարկման հիմնահարցերի վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից։ Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ՀՀ…

Հովհաննես Մանուկյանը նշանակվել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար

Հովհաննես Մանուկյանը նշանակվել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը կզբաղեցնի Հովհաննես Մանուկյանը։ Նա մինչ այժմ զբաղեցնում էր Նորք Մարաշի ղեկավարի պաշտոնը։ Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանի փոխանցմամբ, Նորք Մարաշում վարչական…

Թելման Թադևոսյանը նշանակվել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար

Թելման Թադևոսյանը նշանակվել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Թելման Թադևոսյանը՝ Նուբարաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարը։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը։ Հիշեցնենք, որ երեկ Աջափնյակի նախկին ղեկավար Գևորգ Բաբայանը տեղեկացրել…

Սիրիայի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Սիրիայի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Սիրիայի խորհրդարանը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը: Նիստի օրակարգը ներառում էր Սիրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության հանձնախմբի կողմից ներկայացված՝ 20-րդ դարում Օսմանյան կայսրության թուրք իշխանավորների կողմից Հայոց ցեղասպանության և Սիրիայի ժողովրդի այլ ներկայացուցիչների…

Արթուր Մարտիրոսյանը փոխնախարար է նշանակվել

Արթուր Մարտիրոսյանը փոխնախարար է նշանակվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօրվա որոշմամբ Արթուր Մարտիրոսյանը նշանակվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ։ Որոշումը հրապարակվել է կառավարության պաշտոնական էջում։ Հիշեցնենք, որ օրեր առաջ փոխնախարար Արևիկ Անափիոսյանը հայտարարեց պաշտոնը թողնելու մասին։ Նա ընդունվել է Հարվարդի…

ՄԻԵԴ-ը փաստում է, որ Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնված յուրաքանչյուր հայ վտանգված է. ՀՀ ԱԳՆ

ՄԻԵԴ-ը փաստում է, որ Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնված յուրաքանչյուր հայ վտանգված է. ՀՀ ԱԳՆ

Հունվարի 30-ին ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել Սարիբեկյանը և Բալյանն ընդդեմ Ադրբեջանի գործով: Այն վերաբերում է Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված ՀՀ քաղաքացի Մանվել Սարիբեկյանի՝ Ադրբեջանի ռազմական ոստիկանության բաժանմունքում մահվան հանգամանքներին: Մանվել Սարիբեկյանը 2010թ-ի սեպտեմբերի 11-ին եղանակային վատ…

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը նոր գլխավոր տնօրեն ունի

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը նոր գլխավոր տնօրեն ունի

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայտնում է, որ տնօրենների խորհրդի որոշմամբ ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնում նշանակվել է Մելնիկով Ալեքսեյ Վալերևիչը: Մինչ այդ նա աշխատել է «Հյուսիսկովկասյան երկաթուղի» (ՌԵ մասնաճյուղ) ընկերության տնտեսական, ֆինանսական և կորպորատիվ համակարգման…

Նախագահը Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն նշանակել է ապրիլի 5-ին

Նախագահը Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն նշանակել է ապրիլի 5-ին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ստորագրել է Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն ապրիլի 5-ին նշանակելու վերաբերյալ հրամանագիրը։ Հրամանագրից բացի, նախագահի կայքում հրապարակվել է նախագահի գործառույթների մասին հատուկ պարզաբանում։ Այնտեղ նշվում է, որ ներկայացված փաստաթուղթն օրենքի նախագիծ չէ, օրենք չէ,…

Արագածոտնի փոխմարզպետն ազատվել է պաշտոնից

Արագածոտնի փոխմարզպետն ազատվել է պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօր ստորագրած որոշմամբ Արագածոտնի մարզպետի տեղակալ Գառնիկ Աթանեսյանը ազատվել է պաշտոնից: Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Գառնիկ Աթանեսյանին 2020 թվականի փետրվարի 12-ից…

Արուսյակ Սիրադեղյանը նշանակվել է Անտառային կոմիտեի նախագահի պաշտոնակատար

Արուսյակ Սիրադեղյանը նշանակվել է Անտառային կոմիտեի նախագահի պաշտոնակատար

Արուսյակ Սիրադեղյանը նշանակվել է Անտառային կոմիտեի նախագահի պաշտոնակատար։ Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 16-րդ հոդվածի 12-րդ մասով, վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 745-Լ որոշման հավելվածի 18-րդ կետի 20-րդ ենթակետով, շրջակա միջավայրի նախարար…

Իսպանական Օնտինյենտը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Իսպանական Օնտինյենտը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Հունվարի 30-ին Իսպանիայի Օնտինյենտի քաղաքային խորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ հիմք ընդունելով Վալենսիայի «Արարատ Հայկական միության» միջնորդագիրը: Այդ մասին տեղեկացնում է Իսպանիայում ՀՀ դեսպանատունը: Օնտինյենտի քաղխորհուրդը դատապարտել է Օսմանյան կայսրության իրականացված աննախադեպ…

Արման Խոջոյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Արման Խոջոյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արման Խոջոյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ: Արման Խոջոյանի կենսագրությունը Կրթություն​ 2017–2019թթ.՝ Մեծ Բրիտանիայի կառավարման հավատարմագրված ինստիտուտ, «Կառավարում և առաջնորդություն» 2010-2013թթ.՝ Հայաստանի պետական ագրարային համալսարան,…

Հայկ Մհրյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

Հայկ Մհրյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Հայկ Մհրյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին…

«Փառք ու պատիվ ձեզ Հայոց քաջարի Զինվորներ և Սպաներ»․ «Ռուսաստանի Ջավախքյան Սփյուռք» ՀԿ

«Փառք ու պատիվ ձեզ Հայոց քաջարի Զինվորներ և Սպաներ»․ «Ռուսաստանի Ջավախքյան Սփյուռք» ՀԿ

«Ռուսաստանի Ջավախքյան Սփյուռք» հասարակական կազմակերպության խորհուրդը շնորհավորական ուղերձ է հղել բոլոր հայերին՝ Հայոց բանակի 8-ամյակի կապակցությամբ։ Ներկայացնենք ուղերձն ամբողջությամբ․ «Հարգելի հայրենակիցներ, Հայաստանի հարգելի պաշտպաններ Շնորհավորում ենք մեզ՝ մեր բոլոր հայրենակիցներին…