
Պաշտոնական հայտարարություններ


ՀՀ-ում կորոնավիրուսի 52 դեպքից 32-ը կապված են Էջմիածնի հետ, 11-ը՝ արտադրամասի․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է․ «Մարտի 17-ի կեսգիշերվա դրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսի վարակի 52 դեպք կա, դրանցից 32-ը կապված են Էջմիածնի հետ, 11-ը՝ արտադրական ձեռնարկություններից մեկի»: Նա նշել է, որ վարակակիրներից երկուսը թոքաբորբ են տանում, սակայն առողջապահության նախարարությունը…

Հանրաքվեի հետ կապված բոլոր աշխատանքները դադարեցվել են․ ԿԸՀ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տարածել է հայտարարություն, որում մասնավորապես ասվում է․ «Ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման նպատակով իրականացվող բոլոր աշխատանքները, գործընթացները և միջոցառումները դադարեցվում են»։ Որոշումը կայացվել…

Հավաքների սահմանափակումը կտարածվի ՀՀ ողջ տարածքում
Պարետ Տիգրան Ավինյանը հայտարարել է․ «Արտակարգ դրություն հայտարարելու մասին կառավարության որոշման՝ հավաքների և հանրային միջոցառումների անցկացման սահմանափակումները և արգելքները մարտի 17-ի ժամը 12։00-ից կտարածվեն ՀՀ ամբողջ տարածքի վրա։ Սա վերաբերում է հանրային միջոցառումների կազմակերպման, անցկացման…

Սահմանադրական հանրաքվեն հետաձգվում է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային Ժողովում հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է, որ արտակարգ դրության պայմաններում հանրաքվե լինել չի կարող։ Հիշեցնենք, որ այն նախատեսվում էր անցկացվել ապրիլի 5-ին։ Ընտրողները պետք է քվեարկեին մինչև հեղափոխությունը նշանակված Սահմանադրական դատարանի 7 դատավորի լիազորությունները…

ՀՀ կառավարության արտահերթ նիստում արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշումն ընդունվեց
ՀՀ կառավարության արտահերթ նիստում արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշումն ընդունվեց։ Այն սահմանվում է մարտի 16-ին՝ ժամը 18:30-ից մինչև ապրիլի 14-ը, ժամը 09:00-ն ներառյալ։ Նախագիծը ենթադրում է, որ հարսանիքներ, ծնունդներ, կնունքներ, թաղման արարողություններ թույլատրվելու են պարետի՝ փոխվարչապետ Տիգրան…

«Միայն խիստ անհրաժեշտության դեպքում այցելել տարածքային բաժիններ»․ Սոցապ ծառայություն
Սոցիալական ապահովության ծառայությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է. «Հարգելի քաղաքացիներ, Հարգելի շահառուներ, Սոցիալական ապահովության ծառայությունը մտահոգ լինելով առկա վիճակով, առաջնորդվելով այն գիտակցումով, որ սպասարկում է մեր երկրի բնակչության ամենախոցելի խավին և կորոնավիրուսի…

Կառավարության որոշմամբ Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարվել այսօր ժամը 17։00-ից մինչև ապրիլի 16-ը
Այսօր ժամը 15։00-ին մեկնարկած կառավարության նիստում քննարկվում է ՀՀ-ում արտակարգ հայտարարելու հարցը, որի ժամանակ կայացվել է հետևյալ որոշումը․ «ՀՀ ամբողջ տարածքում, մարտի 16-ից, ժամը 17:00-ից սկսած, մինչև ապրիլի 16-ը՝ ժամը 09:00-ն, հայտարարել արտակարգ դրություն»: Արտակարգ դրության իրավական…

2 շաբաթով կսահմանափակվի ուղևորափոխադրումները Հայաստանի և Ռուսաստանի միջև
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ: Զրուցակիցները քննարկել են նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու շաբաթով սահմանափակել ուղևորափոխադրումները Հայաստանի…

ՊՆ-ն զինծառայողների հարազատներին հորդորում է կապոցներ չուղարկել և պահպանել անվտանգության կանոնները
Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ կորոնավիրուսային վարակի ներթափանցումը ՀՀ ԶՈՒ կանխելու նպատակով իրականացվում են կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ, այդ թվում՝ արգելված են բոլոր տեսակի արձակուրդներն ու ազատարձակումները, սահմանափակված են քաղաքացիների այցելությունները ՀՀ պաշտպանության…

Մարտի 17-ից կփակվի Երևանի քաղաքապետարանի գլխավոր շենքի «Մեկ պատուհանը»
Առողջապահության նախարարության առաջարկով, կորոնավիրուսի վարակի տարածման հավանականությունը նվազեցնելու նպատակով, մարտի 17-ից կփակվի Երևանի քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքում (Արգիշտի 1) գործող «Մեկ պատուհան» գրասենյակը։ Քաղաքացիների դիմումների ընդունումը կկազմակերպվի Երևանի քաղաքապետարանի…

Մինչև մարտի 23-ը սահմանափակվելու է քաղաքացիների մուտքը հանրային պաշտպանի գրասենյակ․ ՀՀ Փաստաբանների պալատ
Նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածման կանխարգելման նպատակով Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը փաստաբաններին հորդորում է ՝ մինչև 2020թ-ի մարտի 23-ը ձեռնպահ մնալ դատական նիստերին և քննչական գործողություններին (բացառությամբ անհետաձգելի դեպքերի) մասնակցելուց, այդ օրերին նշանակված…

Բարձրագույն Դատական Խորհուրդը հանձնարարել է բացառել դատարաններում մարդկանց կուտակումները
Հաշվի առնելով հանրապետությունում ստեղծված վիրուսային իրավիճակը՝ դատական իշխանությունը ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները իր գործունեությունն անխափան իրականացնելու համար՝ ապահովելու Սահմանադրությամբ երաշխավորված մարդու դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնարար իրավունքների անարգել իրացման…

Վաղը առավոտյան ժամը 08:00-ից 10 օրով կկասեցվի Հայաստանի և Վրաստանի միջև քաղաքացիների տեղաշարժը
ՀՀ Կառավարությունը հայտարարել է, որ մարտի 14-ի առավոտյան ժամը 08:00-ից սկսած 10 օրով ժամանակավորապես կկասեցվի Հայաստանի և Վրաստանի միջև քաղաքացիների տեղաշարժը: Երկու երկրները կապահովեն հայրենիք վերադառնալու ցանկություն հայտնած քաղաքացիների անարգել մուտքը իրենց երկիր: Սահմանափակումները տարածվում են տրանսպորտի…

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության հորդորում է զերծ մնացեք երեխաների հետ ներկայանալուց
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը տեղեկացնում է. «Հարգելի քաղաքացինե՛ր, Հաշվի առնելով, որ առողջապահության ոլորտի պատասխանատուների կողմից տրվել են առողջության պահպանման հստակ ցուցումներ, այդ թվում նաև մարդաշատ վայրերում գտնվելուց խուսափելը, կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու…

ՀՀ պատվիրակությունների որոշ գործուղումներ չեղարկվել են
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով ուժը կորցրած են ճանաչվել ՀՀ պատվիրակությունների արտասահմանյան որոշ գործուղումներ: Մասնավորապես, չեն կայանա գործուղումները դեպի Ֆրանսիա, ԱՄՆ և Դանիա: Գործուղումների չեղարկումները պայմանավորված են կորոնավիրուսի տարածմամբ: Ուժը կորցրած է ճանաչվել նաև Արդարադատության…

Շուշան Ստեփանյանը նշանակվել է ՊՆ մամուլի քարտուղար
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով՝ Շուշան Ստեփանյանը նշանակվել է ՊՆ մամուլի քարտուղար։ Շուշան Շահենի Ստեփանյան․ կենսագրություն Զինվորական կոչումը՝ մայոր Ծնվել է 08.08. 1988թ., ԱՀ ք. Հադրութում 1995-2005թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է ք. Հադրութի Մ.Մանվելյանի անվան միջնակարգ դպրոցը…

Սահմանափակել այցելությունները նախարարության ենթակա կառույցներ․ ՊՆ
Հայաստանում նոր կորոնավիրուսային վարակի արձանագրված դեպքերով պայմանավորված, Զինված ուժերում, ի շահ զինծառայողների առողջական վիճակի և հնարավոր բարդություններից խուսափելու համար, դեռևս շարունակվում են իրականացվող կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները։ Հաշվի առնելով վերոնշյալը և նպատակ ունենալով…

«Ադրբեջանի քայլերը կրում են միտումնավոր բնույթ». ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել. «Մարտի 10-ին Ադրբեջանի Զինված ուժերի կողմից Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի նախիջևանյան հատվածում հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով դիպուկահարի կրակոցից մահացու հրազենային վնասվածք է ստացել ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող, շարքային Զ․Ս․-ն (ծնվ. 1984թ.):…

Հունաստանում ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք կապվել մեզ հետ․ Դեսպանություն
Հունաստանում ՀՀ դեսպանությունը, հաշվի առնելով կորոնավիրուսի տարածմամբ առաջացած ճգնաժամային իրավիճակը, հորդորում է այդ երկրում բնակվող բոլոր ՀՀ քաղաքացիներին կապ հաստատել դեսպանության հետ: Այդ մասին ասվում է դեսպանության ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարության մեջ: Հունաստանում գտնվող ՀՀ քաղաքացիներին…
Ամենա

Դատախազներ են նշանակվել Երևանում, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում

Ավետիկ Մուրադյանն ազատվել է ՀՀ ԶՈւ ավիացիայի պետ-վարչության պետի պաշտոնից

Քննչական կոմիտեի նախագահը նոր նշանակումներ է կատարել

Հայտնի է Հանրային խորհրդի նոր կազմը

Սոցիալական ապահովության ծառայության պետ է նշանակվել Սուրեն Ղամբարյանը

ԵԽԽՎ-ն կրկին կոչ է անում վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը

Կարեն Ղարիբյանը նշանակվել է Ազգային անվտանգության ծառայության Օպերատիվ-տեխնիկական գլխավոր վարչության պետ
