
Պաշտոնական հայտարարություններ


Արամ Գրիգորյանը նշանակվել է Ուզբեկստանում ՀՀ դեսպան
Արամ Գրիգորյանը նշանակվել է Ուզբեկստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Երևան): ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագիրը՝ հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի:

Ռուստամ Բադասյանը նշանակվել է արդարադատության նախարար
Ռուստամ Բադասյանը նշանակվել է արդարադատության նախարար: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագիրը: Հրամանագիրը ստորագրվել է, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ…

Վահե Գրիգորյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավոր
Հունիսի 18-ին Ազգային ժողովը փակ քվեարկությամբ ՀՀ սահմանադրական դատարանի դատավոր է ընտրել փաստաբան Վահե Գրիգորյանին: Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանի խոսքով, Գրիգորյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 99 պատգամավոր, դեմ է քվեարկել 22-ը: Մեկ քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր: 2018թ-ին 6-րդ գումարման…

Վարդան Բալայանն ազատվել է Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալի պաշտոնից
Արցախ նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ գեներալ-մայոր Վարդան Բալայանն ազատվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալի պաշտոնից և արձակվել զինվորական ծառայությունից՝ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ: Այս մասին հայտնում է Արցախի…

Գյումրու փոխքաղաքապետը հրաժարականի դիմում է գրել
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի տեղակալ Վաղարշակ Մխիթարյանն աշխատանքից ազատման դիմում է գրել և սեփական ցանկությամբ հեռացել աշխատանքից: Նշենք, որ նա այդ պաշտոնն ստանձնել էր 2014թ-ի հունիսի 20-ին: Աշխատանքից ազատման դիմումը Վաղարշակ Մխիթարյանն օրեր առաջ է գրել: Դրանից հետո այդ պաշտոնի համար խոսակցությունների…

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հունիսի 20-ին կհանդիպեն Վաշինգտոնում
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Վաշինգտոնում նախատեսված հանդիպման վերաբերյալ։ «Հայտնում ենք, որ հունիսի 20-ին նախատեսվում է Վաշինգտոնում Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի…

Զարեհ Սինանյանը նշանակվել է սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Զարեհ Սինանյանը նշանակվել է սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 25-րդ մասով՝ Զարեհ Սինանյանին նշանակել սփյուռքի գործերի գլխավոր…

Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի պետական տոնի առթիվ շնորհավորել է Պուտինին և Մեդվեդևին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնության պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և վարչապետ Դմիտրի Մեդվեդևին: Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հղված ուղերձում, մասնավորապես,…

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին Ռուսաստանի օրվա առթիվ
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին: Հանրապետության նախագահը գոհունակությամբ փաստել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական գործընկերությունն ու երկու ժողովուրդների միջև եղբայրական կապերն…

Լևոն Մնացականյանը նշանակվել է Արցախի ոստիկանապետ
Արցախի նախագահ Բակո Սահակյանը հունիսի 11-ին հաստատել է Կառավարության որոշումը, համաձայն որի՝ Լևոն Մնացականյանն ազատվել է Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել Լևոն Մնացականյանին Արցախի ոստիկանության…

Վիտալի Բալասանյանն ազատվել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից
Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն ազատվել է պաշտոնից: Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ, համապատասխան հրամանագիրը ստորագրել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը: Հիշեցնենք, որ Բալասանյանը 2016 թվականի նոյեմբերի 3-ին էր նշանակվել Արցախի Անվտանգության…

Նարինե Թուխիկյանը նշանակվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Նարինե Խաչատուրյանը (Թուխիկյան) նշանակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ։ Նա «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր էր և ավելի վաղ հրաժարվել էր մանտադից: Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի դարձավ, որ Նարինե Խաչատուրյանին ԱԺ-ում…

Աշոտ Հովակիմյանը նշանակվել է Սլովենիայում ՀՀ դեսպան
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Աշոտ Հովակիմյանը նշանակվել է Սլովենիայում ՀՀ դեսպան։ Այս մասին հայտնել է Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի…

Արթուր Աղաբեկյանն ազատվել է Արցախի նախագահի խորհրդականի պաշտոնից
Արթուր Աղաբեկյանն ազատվել է Արցախի նախագահի խորհրդականի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Արցախի նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է համապատասխան հրամանագիրը, հայտնում է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։ Նշենք, որ Արցախի նախկին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը Բակո Սահակյանի…

2019թ-ին ԵՄ-ն ՀՀ-ին €65 մլն-ով կաջակցի
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ԱԺ-ում 2018թ-ի բյուջեի կատարողականի հաշվետվության ժամանակ ասել է, որ 2019թ-ին Եվրոպական միության կողմից ՀՀ-ին որպես աջակցություն կտարամադրվի €65 մլն: Մնացականյանը հայտնել է, որ ընթացիկ տարում նախորդ տարվա համեմատ ԵՄ կողմից տրամադրվող աջակցության ծավալն…

Սլովակիան վավերացրել Է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
Սլովակիան հունիսի 4-ին վավերացրել Է Հայաստանի և Եվրամիության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը: Այդ մասին նշվում է Եվրոպական խորհրդի կայքում: ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է Բրյուսելում 2017թ. նոյեմբերի 24-ին: Այն վավերացրել…

Միավորված և վերանվանված նախարարությունների փոխնախարարներ են նշանակվել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի շարք նախարարություններում փոխնախարարներ է նշանակել: ՀՀ էլեկտրոնային կառավարման հարթակում հրապարակվել են համապատասխան որոշումները: Էկոնոմիակայի նոր փոխնախարարներն են Ավագ Ավանեսյանն ու Արտակ Քամալյանը: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալներ են նշանակվել…

Վարչապետի աշխատակազմը կունենա 720 հաստիք
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հաստատվել է Վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կանոնադրությունը: Կառավարության կայքում տեղադրված որոշման մեջ մասնավորապես ասված է. «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի…

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձակուրդ է գնում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 31-ից կօգտվի տարեկան նվազագույն արձակուրդի մի մասից: Նրան կփոխարինի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Համապատասխան որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 12-րդ…
Ամենա

Գարուշ Դավթյանը նշանակվել է քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար

Ռուբեն Սարգսյանը նշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ

Սուսաննա Սաֆարյանը նշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ

Արամ Գրիգորյանը նշանակվել է Ուզբեկստանում ՀՀ դեսպան

Աննա Վարդապետյանը նշանակվել է վարչապետի օգնական, Մանե Գևորգյանը՝ մամուլի խոսնակ

Արմինե Մարգարյանը նշանակվել է Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար

Գրիգորի Հայրապետովն ազատվել է ԱԱԾ ՊՊԾ պետի պաշտոնից
