
Հասարակություն


Armenia Airways-ը հունիսի 24-ից դեպի Թեհրան կանոնավոր չվերթներ կիրականացնի
Armenia Airways ավիաընկերությունը հունիսի 15-ից սկսում է Երևան-Թեհրան-Երևան կանոնավոր չվերթները: Այս մասին ընկերությունը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում: Թռիչքներ լինելու են յուրաքանչյուր երկուշաբթի, հինգշաբթի և շաբաթ, իսկ հունիսի 24-ից՝ ամեն օր: Միակողմանի տոմսի արժեքն սկսվում է 69,000 դրամից:

ՊՆ-ն շուկայականից էժան հողատարածք է վաճառել՝ պետության պատճառելով 51.5 մլն դրամի վնաս
2015թ-ի հոկտեմբերին ՀՀ պաշտպանության նախարարությունը Երևան քաղաքում գտնվող հողատարածք է վաճառել շուկայականից ցածր գնով: Կոմիտեում հարուցված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել է, որ պետությանը պատճառվել է մոտ 51.5 մլն դրամի վնաս: Նախաքննության ընթացքում նշանակված դատաապրանքագիտական, դատաշինարարատեխնիկական…

Մարդու իրավունքների պաշտպանը Հայաստանում ՌԴ դեսպանի հետ քննարկել է Ռուսաստանում հայերի իրավունքների հետ կապված հարցեր
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Ռուսաստանում բնակվող կամ արտագնա աշխատանքի մեկնած ազգությամբ հայերի իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ, ինչպես նաև այդ նպատակով երկու…

Առաջիկայում առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում են կարճատև անձրևներ
Հանրապետության տարածքում հունիսի 3-7-ն առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունիսի 3-6-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։ Երևան քաղաքում հունիսի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևանում և 3 մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 3-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 - Եր. Քոչարի փ. 21/1, 25, 27 շենքերը, Զավարյան փ. 57/19…

«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի չարաշահումների վերաբերյալ քրգործով խուզարկվել են Հակոբ Բեգլարյանի տունն ու ավտոտնակը
«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի իրականացման ընթացքում արձանագրված չարաշահումների դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակներում խուզարկություն է կատարվել տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի եղբոր՝ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հակոբ Բեգլարյանի տանն ու դրան կից…

ՊՆ կենտրոնական բնակարանային հանձնաժողովը հայտարարություն է տարածել
Պաշտպանության նախարարության համակարգում զինվորական ծառայությունից երկարամյա զինվորական կենսաթոշակի իրավունքով արձակված և զինվորական ծառայության ընթացքում որպես բնակարանային ապահովության իրավունք ունեցող հաշվառված նախկին զինծառայողներին, որոնց զինվորական ծառայության ընթացքում չի տրամադրվել անհատույց…

«Մարտի 1-ի գործով» քննչական խմբի ղեկավարը ինքնաբացարկ է հայտնել Քոչարյանի բողոքը քննող Վազգեն Ռշտունուն
Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին քննում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը անձեռնմխելիության հիմքով չդադարեցնելու որոշման դեմ նրա պաշտպան Հովհաննես Խուդոյանի բողոքը: Պաշտպանն ասել է, որ երեկ՝ մայիսի 30-ին, այս գործով դատական նիստ է տեղի ունեցել,…

Պաշտպանության նախարարությունում հյուրընկալվել են զինվորականների և զոհված հերոսների երեխաները
Երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ՝ մայիսի 31-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում կազմակերպվել էր տոնական միջոցառում: Պաշտպանության նախարարությունում հյուրընկալվել էին զինվորականների երեխաները, հայրենիքի սահմանները պաշտպանելիս արիաբար զոհված հերոսների ընտանիքների անդամներն ու նրանց փոքրիկները:…

Նախագահական նստավայրում հյուրընկալվել են մենթալ թվաբանության օլիմպիադայի հաղթող երեխաները
Երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ Հանրապետության նախագահի նստավայրում հյուրընկալվել են մենթալ թվաբանության միջազգային ու հայաստանյան օլիմպիադայի հաղթող մի խումբ երեխաներ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է փոքրիկ հյուրերին, զրուցել, հետաքրքրվել նրանց նախասիրություններով:…

Կվերականգնվի Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի հետնապատը
Վարդանյան ընտանիքը պատրաստակամություն է հայտնել իր միջոցներով իրականացնել Երևանում գտնվող Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի հետնապատի վերականգնումը։ Մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ալեքսանդր Մյասնիկյանի արձանը (քանդակագործ՝ Արա Շիրազ, ճարտարապետ՝ Ջիմ Թորոսյան) Երևանի…

Կաշառք ստանալու կասկածանքով գյումրեցի պաշտոնյաներ են ձերբակալվել
Ազգային անվտանգության ծառայության Շիրակի մարզային վարչության աշխատակիցների կողմից ձեռք բերված հիմնավոր տեղեկությունների հիման ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Կումայրիի բաժնի կողմից ձեռնարկված գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ի հայտ եկել Գյումրու քաղաքապետարանի աշխատակիցների…

Ամստերդամի քաղաքապետն այցելել է գողության փորձը կասեցրած և դանակահարված Մել Դալուզյանին
Ամստերդամի քաղաքապետարանի պատվիրակությունը, քաղաքապետ Ֆեմք Հալսեմայի գլխավորությամբ այցելել է հոսպիտալ՝ երախտագիտություն հայտնելու հայ ծանրամարտի Մել Դալուզյանին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է օգտատերեր Արթուր Մինասյանը: «Ձեր արարքը հերոսական է։ Հպարտ եմ, որ Ամստերդամը Ձեզ պես բնակիչ ունի։…

Ազգային Ժողովի այգում հունիսի 1-ի միջոցառմանը հրավիրվել են նաև սահմանամերձ մարզերի երեխաներ
Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ հունիսի 1-ին՝ ժամը 12:00-ին, Ազգային ժողովը կազմակերպում է միջոցառում, որը տեղի կունենա խորհրդարանի այգում և Բաղրամյան պողոտայում: Միջոցառմանը կմասնակցեն թատերական խմբեր, Հայորդաց տներ, երաժշտական խմբեր, արտ-գիտության կազմակերպություններ, կրթամշակութային համալիրներ,…

Գագիկ Սուրենյան. «Հունիսի 4-5-ը սպասվում է +36-37 ջերմաստիճան տաքություն»
Հարավից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված հունիսի 1-5-ը օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: «Ամենաբարձր…

Բաբկեն Ղազարյան. «Դանիել Իոաննիսյանը հստակ նպատակադրումով պախարակելու գործընթաց է սկսել իմ և ԱԱԾ տնօրենի անձի և գործունեության նկատմամբ»
ՀՀ Մաքսային ծառայության գնդապետ Բաբկեն Ղազարյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով Իրազեկ քաղաքացիների միավորման ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի վերջերս արած հայտարարությանը։ Բաբկեն Ղազարյանի հայտարարությունում մասնավորապես ասում է. «Մայիսի 22-ին Դանիել Իոաննիսյանը հրապարակային…

Նիկոլ Փաշինյան. «Հանրության չվստահելը դատարաններին կարող է ճգնաժամի վերածվել»
Դատաիրավական ոլորտում արմատական փոփոխությունները առաջնահերթ գործընթաց և օրակարգ են ՀՀ կառավարության համար, որոնք պետք է երաշխավորեն երկրում լիարժեք անկախ դատական համակարգի գոյությունը: Այդ մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է ԵԽ քարտուղարության Մարդու իրավունքների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստոս Ջակումոպուլոսի…

Ջրօգտագործողները պետությանը մոտ 3 մլրդ դրամի վնաս են պատճառել
ՀՀ տարածքում գործող, շահույթ չհետապնդող ջրօգտագործող ընկերությունների գործունեության ընթացքում չարաշահումների դեպքերով պետությանը մոտ 3 մլրդ դրամի վնաս է պատճառվել, հայտնել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ տարիներ շարունակ ՋՕԸ-ների մասնակցությամբ ձևավորվել…

Վիտալի Բալասանյանը համազգային նոր՝ «Հանուն Արցախի» շարժում է սկսում
Արցախի անվտանգության խորհրդի ղեկավար Վիտալի Բալասանյանը հայտարարել է «Հանուն Արցախի» համազգային շարժման մեկնարկի մասին: Այդ մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում: Նրա ուղերձում մասնավորապես ասվում է. «Այսօր աշխարհասփյուռ հայության համար ժամանակի հրամայական է դարձել Հայաստան-Արցախ-Սփյուռք…
Ամենա

Այսօր մինչև երեկո ջուր չի լինելու Երևանի մի քանի վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում

Գագիկ Ծառուկյանի ունեցվածքը

ԱԱԾ-ն աշխատանքի է հրավիրում մի քանի ոլորտներում գիտելիքներ և փորձ ունեցող մասնագետների

Բերման է ենթարկվել քրեական հեղինակություն Ջնդի Ամարյանը՝ «Ջնդին»

ՊՊԾ-ում թափուր աշխատատեղեր կան

Քրեական հեղինակություն համարվող Շալիկո Մանուչարյանը՝ «Շալոն» տուժող է ճանաչվել

Այսօր և վաղը ջուր չի լինելու Երևանի մի քանի թաղամասերում
