Հասարակություն
Հայտնաբերվել են կրկնապիտակով կոնֆետներ

Հայտնաբերվել են կրկնապիտակով կոնֆետներ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) թեժ գծին ահազանգած տնտեսվարողը հայտնել էր, որ «Լոտե» ապրանքատեսակի ներկայացուցիչն իր խանութ է առաքել «Сергиево-посадские шоколадны конфеты желейные» (շոկոլադապատ ժելեներ), որն իրենք ընդունել են, դրել վաճառքի և մի քանի օր անց նկատել,…

Որակի ապահովման ազգային կենտրոնի 10-ամյակի շրջանակներում տեղի կունենա «ՄԿՈՒ-գործատու երկխոսություն․ համատեղ ռազմավարության բանաձև» թեմայով համաժողով

Որակի ապահովման ազգային կենտրոնի 10-ամյակի շրջանակներում տեղի կունենա «ՄԿՈՒ-գործատու երկխոսություն․ համատեղ ռազմավարության բանաձև» թեմայով համաժողով

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ), շարունակելով իր 10-ամյակի միջոցառումների շարքը, կազմակերպում է համաժողով նվիրված միջին մասնագիտական կրթության արդիական հիմնախնդիրներին։ Մարտի 1-ին Հայաստանի ամերիկյան Համալսարանում տեղի կունենա «ՄԿՈՒ-գործատու երկխոսություն․ համատեղ…

Սրտաբան Սամվել Հայրումյանը Աբովյանի թիվ 4 ավագ դպրոցում անցկացրել է առողջ ապրելակերպի մասին դասընթաց

Սրտաբան Սամվել Հայրումյանը Աբովյանի թիվ 4 ավագ դպրոցում անցկացրել է առողջ ապրելակերպի մասին դասընթաց

Այսօր ընտանեկան բժիշկ, սրտաբան Սամվել Հայրումյանը Աբովյանի թիվ 4 ավագ դպրոցում անցկացրել է առողջ ապրելակերպի մասին դասընթաց 10-րդ և 11-րդ դասարանցիների համար։ Ներկայացվել են հետևալ թեմաները՝ Առողջ քուն Առողջ և կանոնավոր սնունդ Ֆիզիկական ակտիվություն և սպորտ Ալկոհոլի և ծխախոտի վնասակար ազդեցությունը։…

Հրազդանի նախկին քաղաքապետն ընդունել է մեղքը և վերականգնել 102.2 մլն դրամի վնասը

Հրազդանի նախկին քաղաքապետն ընդունել է մեղքը և վերականգնել 102.2 մլն դրամի վնասը

ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործով պարզվել են Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ղեկավարի Արամ Դանիելյանի կողմից կատարված հափշտակության հանգամանքները, հափշտակված գումարի չափը, հայտնում է կոմիտեի մամուլի ծառայությունը: Մասնավորապես, Արամ Դանիելյանը, 2002-2018թթ-ի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում…

2008թ-ի Մարտի 1-ից 11 տար անց․ Ռոբերտ Քոչարյան, Արմեն Գևորգյան, Վահագն Հարությունյան, Միքայել Հարությունյան, Սեյրան Օհանյան, Յուրի Խաչատուրով

2008թ-ի Մարտի 1-ից 11 տար անց․ Ռոբերտ Քոչարյան, Արմեն Գևորգյան, Վահագն Հարությունյան, Միքայել Հարությունյան, Սեյրան Օհանյան, Յուրի Խաչատուրով

Մարտի 1-ի դեպքերից 11 տարի է անցել: Այդ օրը Երևանում ՀՀ 10 քաղաքացի է զոհվել, վիրավորվել ավելի քան 200 հոգի: 2008թ-ի փետրվար ամսվա վերջին, ՀՀ նախագահի փետրվարի 19 ընտրությունների արդյունքներից դժգոհ քաղաքացիները՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ հանրահավաքներ ու նստացույց էին անցկացնում…

Լեզվի կոմիտեն՝ ոչ հայերեն ձևավորված հրապարակային գրվածքների մասին

Լեզվի կոմիտեն՝ ոչ հայերեն ձևավորված հրապարակային գրվածքների մասին

ՀՀ ԿԳՆ լեզվի պետական կոմիտեն հաղորդագրություն է տարածել. «Ոչ հայերեն ձևավորված հրապարակային գրվածքները՝ ցուցանակներն ու գովազդային վահանակները, հասարակության մեջ արդարացի դժգոհություն են առաջացնում։ Դրանց լեզվական ձևավորումն անհանգստացնում է ՀՀ քաղաքացիներին։ Շատ տնտեսվարողների մտածողության մեջ…

Գյումրիում հանրակացարան է փլուզվել

Գյումրիում հանրակացարան է փլուզվել

Գիշերը արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Գյումրի քաղաքում՝ Գարեգին Նժդեհ պողոտայի վրա գտնվող հայտնի հանրակացարանը փլուզվել է: Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան, սակայն նշված շենքում, որը վթարային է, երկու ընտանիք է ապրում:

Հայաստանի անկախացումից հետո միայն Երևանի Կենտրոնում 15 մանկապարտեզ է փակվել, տարածքը՝ վաճառվել

Հայաստանի անկախացումից հետո միայն Երևանի Կենտրոնում 15 մանկապարտեզ է փակվել, տարածքը՝ վաճառվել

Հայաստանի անկախացումից հետո միայն Երևանի Կենտրոն վարչական շրջանում (նախկինում՝ Կենտրոն թաղային համայնք) լուծարվել և փակվել է համայնքին պատկանող 15 մանկապարտեզ: Ամիսներ տևած հետաքննությունը դանդաղում էր նախորդ տարի Երևան քաղաքում կառավարման ճգնաժամի պատճառով: Վերոնշյալ մանկապարտեզների մասին հարցումներին…

2008թ-ի մարտի 1-ի առավոտյան՝ Լևոն Տեր-Պետրոսյանի տանը

2008թ-ի մարտի 1-ի առավոտյան՝ Լևոն Տեր-Պետրոսյանի տանը

Լրագրող Ռաֆայել Թեյմուրազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2008թ֊ի մարտի 1֊ի առավոտյան, Լևոն Տեր֊Պետրոսյանի տանը։ Նկարները Լևոն Բարսեղյանի արխիվից են։ Լուսադեմին խաղաղ հավաքն ուժով ցրելուց հետո Տեր֊Պետրոսյանին ուժով հեռացրել էին հրապարակից, տարել տուն ու շրջապատել այն։ Նա էլ հենց իր տանն ասուլիս…

Օդի ջերմաստիճանը մարտի 1-ի և 2-ի գիշերն աստիճանաբար կնվազի 7-8 աստիճանով

Օդի ջերմաստիճանը մարտի 1-ի և 2-ի գիշերն աստիճանաբար կնվազի 7-8 աստիճանով

Հանրապետության տարածքում մարտի 3-ին շրջանների զգալի մասում, մարտի 1-ի և 4-ի գիշերը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան, հովտային շրջաններում` թաց ձյան տեսքով: Մարտի 1-ի ցերեկը, 2-ին, 4-ի ցերեկը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:…

Կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի մի քանի թաղամասերի ջրամատակարարումը

Կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի մի քանի թաղամասերի ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, մարտի 1-ին ժամը 10։00-20:00 կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի` Սարի թաղի 3-28 փողոցների և նրբանցքների, Մուշավան թաղամասի 1, 2, 3, 4, 8 փողոցների և Վարդաշեն թաղամասի…

Արարատի և Շիրակի մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու

Արարատի և Շիրակի մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 1-ին պլանային և վերանորոգման աշխատանքներիրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Արարատի մարզում՝ 11։00-15։00 - Վարդաշեն և Հովտաշեն գյուղերը մասնակի, Շիրակի մարզում՝…

Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավարն ազատվել է աշխատանքից

Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավարն ազատվել է աշխատանքից

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավար Նաիրի Պետրոսյանն ազատվել է աշխատանքից: Այս մասին նա գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում: «Ցանկությունս է վերադառնալ դիվանագիտական ծառայություն: Այս հարցը քննարկել եմ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ` խնդրելով ազատել ինձ գրասենյակի պատասխանատուի…

Մարտի 1-ի գործով հարցաքննվել է Վարդան Օսկանյանը

Մարտի 1-ի գործով հարցաքննվել է Վարդան Օսկանյանը

«Հայկական ժամանակն» հայտնել է, որ Մարտի 1-ի գործով հարցաքննվել է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը: Ըստ «Հայկական ժամանակի» տեղեկությունների, նա այդ գործի շրջանակում վկայի կարգավիճակ ունի: Նշվում է, որ ՀՔԾ-ն չի մեկնաբանել տեղեկությունը: Մարտի 1-ի քրեական գործի…

Վաչագան Ղազարյանը վերականգնել է հանցագործությամբ պատճառված վնասը

Վաչագան Ղազարյանը վերականգնել է հանցագործությամբ պատճառված վնասը

Վերաքննիչ քրեական դատարանում Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանին գրավով ազատելու դեմ Դատախազության բողոքի քննության ընթացքում մեղադրողը չի պնդել վերաքննիչ բողոքը, քանի որ Վաչագան Ղազարյանը հանցագործությամբ պատճառված վնասը վերականգնել է, և քննության ներկա փուլում նվազել են նախաքննությանը…

«ՎՏԲ-Հայաստան Բանկ»-ը տեխնիկա է նվիրաբերել պետական պահպանության գլխավոր վարչությանը

«ՎՏԲ-Հայաստան Բանկ»-ը տեխնիկա է նվիրաբերել պետական պահպանության գլխավոր վարչությանը

Կառավարության այսօրվա նիստին գործադիրը համաձայնել է որպես նվիրատվություն ընդունել «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի փոխանցած համակարգիչներն ու բազմաֆունկցիոնալ տպող սարքերը: Նվիրատվող այս սարքերը հանձնվելու են ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ստորաբաժանումներին, քանի որ նման…

Շտապ օգնության մեքենաներ են հանձնվել քրեակատարողական ծառայությանն ու մարզային բժշկական կազմակերպություններին

Շտապ օգնության մեքենաներ են հանձնվել քրեակատարողական ծառայությանն ու մարզային բժշկական կազմակերպություններին

«Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ն, որպես նվիրատվություն, առողջապահության նախարարությանը հանձնեց «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի շտապ օգնության ռեանիմոբիլներ, շտապ օգնության գծային մեքենաները և դրանց օժանդակ սարքավորումներ: Կառավարություն ներկայացված որոշման նախագծում ասվում է, որ «Շտապբուժօգնություն»…

Հոլանդահայ համայնքը բողոքի ակցիա է իրականացրել Հաագայում Ադրբեջանի դեսպանատան մոտ

Հոլանդահայ համայնքը բողոքի ակցիա է իրականացրել Հաագայում Ադրբեջանի դեսպանատան մոտ

Նիդեռլանդներում հայ համայնքի ներկայացուցիչները երթ են իրականացրել Հաագայում՝ «Հանուն Արցախում խաղաղության հաստատման» կարգախոսով, որին հաջորդել է Ադրբեջանի դեսպանատան մոտ անցկացված բողոքի ակցիան: Ինչպես փոխանցում է Rusarminfo-ն, փետրվարի 27-ին անցկացված ակցիայի մասնակիցներն Ադրբեջանի իշխանություններից…

Շախմատի տունը միացվելու է Հ. Գասպարյանի անվան շախմատի ու շաշկու օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցին

Շախմատի տունը միացվելու է Հ. Գասպարյանի անվան շախմատի ու շաշկու օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցին

Գործադիրը այսօր հերթական նիստին որոշում կայացրեց «Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Հ. Գասպարյանի անվան շախմատի և շաշկու օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:…

Առատ ձյան պատճառով ժամանակավորապես դադարեցվելու է բեռնատարների երթևեկությունը Դիլիջանի օղակաձև հրապարակից դեպի թունել տանող հատվածում

Առատ ձյան պատճառով ժամանակավորապես դադարեցվելու է բեռնատարների երթևեկությունը Դիլիջանի օղակաձև հրապարակից դեպի թունել տանող հատվածում

Առատ ձյան պատճառով ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով ժամանակավորապես դադարեցվելու է բեռնատար ավտոմեքենաների երթևեկությունը Դիլիջան քաղաքի օղակաձև հրապարակից դեպի թունել տանող ճանապարհահատվածում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ճանապարհային ոստիկանությունը: