Հասարակություն
Դեկտեմբերի 10-ը մարդու իրավունքների օրն է

Դեկտեմբերի 10-ը մարդու իրավունքների օրն է

Դեկտեմբերի 10-ին նշվում է մարդու իրավունքների օրը։ 1948 թվականի հենց այս օրն է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունել Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, գրում է ՄԱԿ-ի պաշտոնական էջը՝ հիշեցնելով, որ այս տարի նշվում է փաստաթղթի ընդունման 70-ամյակը։ Հատկանշական է, որ հռչակագիրը թարգմանվում է ավելի…

Ժողովրդական Ամանոր Թբիլիսիում

Թբիլիսիում Ամանորի առթիվ տոնական միջոցառումները կլինեն հիրավի ժողովրդական և մեծ մասամբ տեղի կունենան մայրաքաղաքի ծայրամասերում: Այդ մասին ասել է քաղաքագլուխ Կախա Կալաձեն: «Այս տարի Թբիլիսիում Ամանորը կլինի ոչ միայն յուրահատուկ ձևաչափով, այլև կլինի ամենաժողովրդականը: Ամանորի գլխավոր տոնածառի լույսերը…

Վաչե Տերտերյանի խոսքով` համայնքների խոշորացման գործընթացում անկանխատեսելի խնդիր չի առաջացել

Վաչե Տերտերյանի խոսքով` համայնքների խոշորացման գործընթացում անկանխատեսելի խնդիր չի առաջացել

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանը համայնքների խոշորացման ծրագրի արդյունքները գոհացուցիչ է համարում: Նրա խոսքով` դա բոլորովին այն պատճառով չէ, որ խնդիրներ չեն առաջացել ու ամեն ինչ հարթ է ընթացել, այլ ծագած բոլոր դժվարություններն ու խնդիրները կանխատեսելի են եղել: Այս մասին…

Արցախի բնակիչը փորսուղ և նապաստակ է որսացել

Արցախի բնակիչը փորսուղ և նապաստակ է որսացել

Դեկտեմբերի 7-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի քրեական հետախուզության ծառայողները  ստացված տեղեկությունների ստուգման արդյունքում, զննության են ենթարկել Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղի բնակիչ` 1968թ. ծնված  Ս.Ս․-ի տունը, որտեղ հայտնաբերվել է ապօրինի որսված մեկ փորսուղ և…

Ջերմաստիճանը կնվազի

Ջերմաստիճանը կնվազի

Հայաստանի Հանրապետության հյուսիսային շրջաններում դեկտեմբերի 8-ի ցերեկը սպասվում է թույլ ձյուն։ 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 9-10-ը` գիշերը, աստիճանաբար կնվազի 4-5, 12-ին և 13-ին կբարձրանա 2-3 աստիճանով: Այս մասին տեղեկացրեցին…

Երկկողմանի բացվել է Աշտարակի կամրջի երթևեկությունը

Երկկողմանի բացվել է Աշտարակի կամրջի երթևեկությունը

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի առաջին տրանշի Երևան – Աշտարակ ճանապարհի 23.686կմ հատվածում գտնվող կամրջի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են, երկկողմանի երթևեկությունը վերականգնվել է։ Այս մասին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության…

Ավտովթարի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել

Ավտովթարի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել

Սյունիքի մարզում՝ նոյեմբերի 22-ին, ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայողի դի է հայտնաբերվել: «Փաստինֆո»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց նաև ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը` նշելով, որ 24-ամյա զինծառայողը մահացել է ավտովթարի հետևանքով: Պայմանագրային զինծառայող Թաթուլ Թադևոսյանը Վայոց…

Թուրքմենստանի քաղաքացին հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում

Թուրքմենստանի քաղաքացին հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում

Դեկտեմբերի 7-ին` ժամը 22.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել Թուրքմենստանի քաղաքացի, 1981 թ. ծնված Բատիր Ա.-ն, որը 2015թ. հոկտեմբերի 8-ից Թուրքմենստանի Աշխաբադ քաղաքի ՆԳԳՎ…

Մեղրիի ազատ տնտեսական գոտում կիրականացվի 130-150 մլն դոլարի ներդրում, կստեղծվի 1500 նոր աշխատատեղ

Մեղրիի ազատ տնտեսական գոտում կիրականացվի 130-150 մլն դոլարի ներդրում, կստեղծվի 1500 նոր աշխատատեղ

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Սյունիքի մարզի Մեղրի համայնքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու, «Մեղրի ազատ տնտեսական գոտի» փակ բաժնետիրական ընկերությունն ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ ճանաչելու, ինչպես նաև ազատ տնտեսական գոտու գործունեության վերաբերյալ կազմակերպչի…

ԱՆ-ն շարունակում է կատարել կատարակտի անվճար վիրահատություններ

ԱՆ-ն շարունակում է կատարել կատարակտի անվճար վիրահատություններ

ԱՆ-ն հայտնում է՝ շարունակվում է կատարակտի անվճար վիրահատությունների ծրագիրը։ Նպատակը վիրահատությունը, ներառյալ` ոսպնյակի արժեքը, հասանելի դարձնելն է բնակչության որոշակի խմբերի համար, ովքեր ընդգրկված չեն պետական պատվերի շրջանակում բժշկական օգնություն ստացողների խմբերում։ Այդպիսով ապահովվում է կատարակտի…

«Քոչարի»-ն գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ներկայացուցչական ցանկում

Հարավային Կորեայի Ջեջու կղզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 12-րդ նստաշրջանում Կոմիտեն քիչ առաջ «Քոչարի»-ն Հայաստանի հայտով գրանցեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ներկայացուցչական ցանկում։…

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 7-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց: Դեկտեմբերի 7-ին՝ կեսօրից հետո, ցիկլոնը կկորցնի իր ուժը, տեղումներն աստիճանաբար կդադարեն, դրանք կպահպանվեն միայն Վայոց ձորում,…

12-ամյա աղջիկը դարձել է ԱՄՆ լավագույն երիտասարդ գիտնականը

12-ամյա աղջիկը դարձել է ԱՄՆ լավագույն երիտասարդ գիտնականը

12-ամյա Գիտանջալի Ռաոն հորինել է ջրում կապարի առկայությունը որոշող արագ և ոչ թանկ միջոց: Դրա համար նրան ԱՄՆ 2017-ի լավագույն երիտասարդ գիտնականի կոչում է շնորհվել, փոխանցում է  BBC-ն: Իր հայտնագործությամբ նա ցանկացել է օգնել Միչիգանի Ֆլինտ քաղաքին, որտեղ 2016-ին շատ բնակիչներ տուժել են քաղաքի ջրում…

Սևանի ճանապարհին խիտ մառախուղ է. տեսանելիությունը՝ 5-10 մետր

Դեկտեմբերի 6-ին ժամը 22:00-ի դրությամբ հանրապետության գրեթե բոլոր ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Սևանի ճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 5-10 մետր: Այս մասին տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը: Քեթիի, Ջաջուռի և Վարդենյաց լեռնանցքներում բուք,…

Հայ միլիարդատերերը կազինո են բացում, հայ երեխայի վիրահատության ծախսերը Կադիրովն է հոգում

Հայ միլիարդատերերը կազինո են բացում, հայ երեխայի վիրահատության ծախսերը Կադիրովն է հոգում

Չեչենական լրատվամիջոցները հրապարակել են տեղեկատվություն այն մասին, որ Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը վճարել է Ստավրոպոլում ապրող հայ երեխայի` Խաչատուր Խաչատրյանի վիրահատության համար: Ամբողջ աշխարհում բնական երևույթ է, երբ մարդիկ, ովքեր հարստացել են անօրեն ճանապարհով, ժողովրդի շնորհիվ, գումարներ են…

Երևանի թանգարանները Տոնական օրերին բաց են լինելու

Երևանի թանգարանները Տոնական օրերին բաց են լինելու

Մայրաքաղաքում տոնական օրերին բաց կլինեն Երևանի քաղաքապետարանի և մշակույթի նախարարության ենթակայության բոլոր թանգարանները: Այս մասին խոսել է Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը: Նրա խոսքով` նախորդ տարվա փորձը մի քանի թանգարանների մասով ցույց տվեց իր արդյունավետությունը: «Հունվարի 2-ից սկսած մեր…

Գերմանացի օդաչուները հրաժարվել են կատարել ավելի քան 200 չվերթեր արտաքսված փախստականներով

Գերմանացի օդաչուները հրաժարվել են կատարել ավելի քան 200 չվերթեր արտաքսված փախստականներով

Գերմանիայի մի շարք ավիաընկերությունների օդաչուները հրաժարվում են կատարել այն չվերթերը, որոնցով պետք է արտաքսվեն Գերմանիայում ապաստանի մերժում ստացած փախստականները: Այդ մասին հայտնել է բրիտանական Independent թերթը: Նշվում է, որ այս տարվա հունվարից մինչև սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում այդ պատճառով…

Բուք, ձյուն, ցածր հորիզոնական տեսանելիություն. ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով

Բուք, ձյուն, ցածր հորիզոնական տեսանելիություն. ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով

Հանրապետության տարածքում` դեկտեմբերի 5-ի ցերեկը, 6-ի գիշերը, 8-ի գիշերը, դեկտեմբերի 9-ին, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 6-ի օրվա երկրորդ կեսից մինչև 7-ի օրվա երկրորդ կեսը, 8-ի ցերեկը հանրապետության ողջ տարածքում, 7-ի երեկոյան ժամերին Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ,…

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 5-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է: Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով նախարարությունը…

«Սասնա ծռեր-3» գործով մեղադրական եզրակացությունը հրապարակվում է առանց ամբաստանյալների

«Սասնա ծռեր-3» գործով մեղադրական եզրակացությունը հրապարակվում է առանց ամբաստանյալների

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արթուր Օհանյանի վարույթում քննվող «Սասնա ծռեր-3» գործով այսօրվա դատական նիստում սկսվեց մեղադրական եզրակացության հրապարակումը, որի ժամանակ ամբաստանյալները լքեցին նիստերի դահլիճը։ Այս քրեական գործով ամբաստանյալները 11-ն են։…