
Հասարակություն


Մոսկվա-Երևան և Մինսկ-Երևան չվերթերով ժամանողները կուղեկցվեն ինքնամեկուսացման վայրեր
Մայիսի 17-ին և 18-ին ՀՀ քաղաքացիներին տեղափոխելու նպատակով կիրականացվի Մոսկվա-Երևան և Մինսկ-Երևան չվերթերը։ Այս մասին հայտնում են Քաղավիացիայի կոմիտեից։ Պարետի ցուցմամբ Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր։ Կոմիտեից խնդրում են ժամանողների հարազատներին անհարմարություններից…

Առաջիկա օրերին ջերմաստիճանն էապես չի փոխվի
Հանրապետության տարածքում մայիսի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում մայիսի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և Արագածոտնի մարզում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 18-ին կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11։00-17։00 Այգեձորի փ. 72 շենքը, Բաղրամյան 2-րդ նրբ․ 10 շենքը, Չարենցի փ. 10…

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանն ազատվել է պաշտոնից
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ սեփական դիմումի համաձայն թողնում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնը: «Հաշվետվությամբ հանդես չեմ գա. մեր թիմային աշխատանքն արտացոլված է ինչպես 2019թ-ի նախարարության…

Ապամոնտաժվել է Մերգելյանի ինստիտուտի հարևանությամբ տեղադրված կրպակը
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության ու Արաբկիր վարչական շրջանի աշխատակիցների համատեղ ջանքերով ապամոնտաժվել է Մերգելյանի ինստիտուտի դիմաց՝ Հ. Հակոբյան 4-րդ շենքի հարևանությամբ տեղադրված կրպակը: Տարածքում…

Կոտայքի մարզում վարակի հաստատված 424 դեպք կա
Կոտայքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 15 նոր դեպք, մայիսի 15-ի դրությամբ մարզում 424 հաստատված դեպք կա։ Այս մասին հայտնել է մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։ Մարզպետը նշել է, որ հաստատված վարակակիրներից առողջացել է 186 քաղաքացի, մահվան 9 դեպք է արձանագրվել:

Հրաժարական է տվել ոլորտում կայանալու անկարողությունից․ ՀՊՏՀ ռեկտորը՝ Գոգյանի մասին
Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ Սմբատ Գոգյանի հրաժարականի իրական պատճառն իր ղեկավարած ոլորտում կայանալու անկարողությունն է, հայտարարել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Դիանա Գալոյանը։ «Հատկանշական է, որ որոշակի «արժեհամակարգից», «անընդունելի հովանավորչությունից»,…

Դատավոր Գրիգորյանին պաշտոնեական կեղծիքի համար մեղադրանք է առաջադրվել․ ՀՔԾ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի և նույն դատարանի դատական նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է։ Հիմնավորվել է, որ կատարվել են պաշտոնեական կեղծիքներ: Մասնավորապես, Երևանի ընդհանուր իրավասության…

«Արայիկ Հարությունյանը լավ մարդ է, ազնիվ, բայց հեեեեչ իր տեղում չէ»․ Դանիել Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է օրերս Գոգյան Սմբատի աշխատանքից ազատման դեպքին․ «Հարությունյան Արայիկին ճանաչում եմ 2008թ-ից: Լավ մարդ է, ազնիվ է, բայց հեեեեչ իր տեղում չէ: Իրենից հեռացան կոմպետենտ փոխնախարարներ:…

«Կոնտակտավորներն այսուհետ չեն մեկուսացվի հյուրանոցում, այլ կանցնեն «տնային» բուժման»․ Արսեն Թորոսյան
Կորոնավիրուսով վարակի հաստատված դեպքերի կոնտակտավորներն այլևս չեն մեկուսացվի հյուրանոցային վայրերում։ Այդ մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ «Անցնելու ենք «տնային» բուժման: Այդ որոշումն արդեն կայացված է: Նրանք կգնան միայն ինքնամեկուսացման։…

Լիտվան Հայաստանին 10․000-ից ավելի դեմքի պաշտպանիչ վահան է տրամադրել
Մայիսի 14-ին լիտվական ռազմական օդանավով Հայաստան է փոխադրվել 10,600 դեմքի պաշտպանիչ վահան։ 3000-ը` բուժանձնակազմի օգտագործման համար է, իսկ 7600-ը՝ բացօթյա կամ ոչ բժշկական բնույթի ծառայություն իրականացնող այլ մասնագետների համար։ Լիտվայի կառավարության անունից Հայաստանում երկրի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենենլ…

«Ամուսնալուծված, երեխա ունեցող հայ կինը մտածում է՝ իր կյանքը փչացել է. ինչպիսի աբսուրդ». Նարեկ Սարգսյան
Ջութակահար Նարեկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայ աղջիկների ու կանանց մի խումբ կա, որը ամուսնացել ու բաժանվել է, ունի երեխա ու համարում է, որ իր «կյանքը փչացել է»։ Էդպիսի աբսուրդ, անկեղծ եմ ասում, աշխարհի որևէ այլ երկրում ես չեմ հանդիպել։ Իմ կարծիքով ամուսնալուծված կանայք,…

Ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 5-7 աստիճանով
Հանրապետության տարածքում մայիսի 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 15-17-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։ Երևան քաղաքում մայիսի 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Այսօր մինչև երեկո ջուր չի լինելու Երևանի մի քանի վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ հորդ անձրևների հետևանքով առաջացած հողի սողքից այսօր վթարվել է «Գառնի-Երևան» ջրատարը: Վեոլիա Ջուր ընկերության մասնագետները ձեռնարկել են միջոցներ վթարը վերացնելու համար առանց ջրատարի կանգառի: Սակայն դա…

Երևանի և Կոտայքի մարզի մի քանի փողոցներում որոշ ժամանակ լույս չի լինելու
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 15-ին կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Լենինգրադյան փ. 42 շենքը, 10:30-16:30 Նոր-Նորքի 4-րդ զանգ.՝ Բակունցի…

Մայիսի 15-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանատան ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից դեպի Երևան հերթական չարտերային չվերթը «Ռեդ Վինգս» ավիաընկերությունը կիրականացնի մայիսի 15-ին (ժամը՝ 15։40-ին)։ Նշյալ չվերթով Հայաստան կարող են վերադառնալ 342-ից…

Կորոնավիրուսային համավարակի վերջը հնարավոր է տեսանելի լինի ոչ շուտ քան հինգ տարի հետո. Արսեն Թորոսյան
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով քաղաքացիներին կոչ արեց պատրաստվել երկարատև պայքարի: «Մեզ անհրաժեշտ է արտակարգ դրության ռեժիմը, որպեսզի մենք կարողանանք մեր վարքագծի կանոնները շարունակենք կիրառել, չնայած որ բազմաթիվ սահմանափակումներ հանվել են: Արտակարգ…

«Միաշերտ դիմակը պետք է 50-60 դրամ լինի». Նաիրա Զոհրաբյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ դիմելով փոխվարչապետ Տիրգան Ավինյանին խորհրդարանում ասել է․ «Դիմակների գինը 200-240 դրամ է, լինելո՞ւ է վերահսկողություն, որ միջինացված, ռացիոնալ և ադեկվատ գին լինի, ինչպես նախկինում»։ Պատգամավորը նշել է, որ պետք…

Մայիսի 15-ից Ռուսաստանից կանոնավոր չվերթները վերականգնվելու են
Մայիսի 15-ից Ռուսաստանից կանոնավոր չվերթները վերականգնվելու են, հայտարարել է ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ «Մենք հնարավորություն ենք տալու անձանց վերադառնալ Հայաստան՝ ինքնամեկուսացման ռեժիմի խստիվ պահպանմամբ»,- ասել է նա։ Ավինյանն ասել է նաև, որ Wizz Аir ավիաընկերության հետ քննարկումներ…
Ամենա

Այսօր մինչև երեկո ջուր չի լինելու Երևանի մի քանի վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում

Գագիկ Ծառուկյանի ունեցվածքը

ԱԱԾ-ն աշխատանքի է հրավիրում մի քանի ոլորտներում գիտելիքներ և փորձ ունեցող մասնագետների

ՀՀ ԱԻՆ-ի հրշեջ-փրկարարը դարձել է ուժային եռամարտի աշխարհի բացարձակ չեմպիոն

ՀՀ վարչապետի աշխատակազմը հրավիրում է աշխատանքի

Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանի բաց նամակը Նիկոլ Փաշինյանին

Այսօր հանճարեղ գրող Համո Սահյանի 105-ամյակն է
