Սպորտ
Էդգար Մալաքյանը՝ տուրի խորհրդանշական հավաքականում

Էդգար Մալաքյանը՝ տուրի խորհրդանշական հավաքականում

«Ստալի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Մալաքյանն ընդգրկվել է ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության 19-րդ տուրի խորհրդանշական հավաքականում, profootball.ua-ի վարկածով: «Էդգար Մալաքյանի ջանքերի շնորհիվ «Ստալ»-ը ճակատամարտ տվեց Մարիուպոլում: Հայ կիսապաշտպանը երկու…

Մեկնարկել է տարվա լավագույն մարզիկների ընտրության քվեարկությունը

Մեկնարկել է տարվա լավագույն մարզիկների ընտրության քվեարկությունը

Մեկնարկել է Հայաստանի Հանրապետության «Տարվա լավագույն 10 մարզիկներ» 2017 թվականի մրցույթին մասնակցող մարզիկների sms քվեարկությունը: Մրցույթի SMS քվեարկությունն անցկացվելու է 2017 թվականի դեկտեմբերի 11-ից մինչև դեկտեմբերի 25-ը (ժամը 18:00-ը): Անհրաժեշտ է ընտրել նախընտրած մարզիկի հերթական…

Ռաֆայել Նադալն ու Գարբինիե Մուգուրուսան՝ ITF վարկածով տարվա լավագույն թենիսիստներ

Ռոջեր Ֆեդերերը շոկի մեջ է: Իսպանացիներ Ռաֆայել Նադալը և Գարբինիե Մուգուրուսան ճանաչվեցին ITF վարկածով 2017թ. լավագույն թենիսիստներ: Նադալն արժանացավ այդ տիտղոսին երրորդ անգամ կարիերայում, Մուգուրուսան՝ առաջին: 1998 թվականից սկսած սա առաջին դեպքն է, երբ ITF-ը ճանաչում է լավագույն թենիսիստներ նույն երկրի…

Պերուի հավաքականի ավագը 1 տարով որակազրկվել է կոկային օգտագործելու պատճառով և բաց կթողնի ԱԱ-2018-ը

Գերեան որակազրկվել է կոկային օգտագործելու համար: Ինչպես հաղորդում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը, որակազրկման սկիզբը հաշվարկվում է 2017թ. նոյեմբերի 3-ից: 33-ամյա հարձակվողը բաց կթողնի ԱԱ-2018-ը, որին Պերուի հավաքականը պետք է մասնակցի պատմության մեջ առաջին անգամ: Վիճակահանության արդյունքում Պերուի հավաքականը…

«Կրիշտիանու Ռոնալդուն լավագույն ֆուտբոլիստն է ֆուտբոլի պատմության մեջ». Զինեդին Զիդան

Զինեդին Զիդանը կիսվել է 2017թ. լավագույն ֆուտբոլիստի՝ Կրիշտիանու Ռոնալդուի մասին կարծիքով: «Ռոնալդուի վիճակագրությունը խոսում է իր փոխարեն: Նա լավագույն ֆուտբոլիստն է ֆուտբոլի պատմության մեջ: Այն, ինչ նա անում է, չի արել ոչ ոք: Եթե ինձ առաջարկեին ընտրել լավագույնին, ես կընտրեի ինձ: Իսկ եթե լուրջ,…

Ֆլոյդ Մեյվեզեր. Այլևս երբեք չեմ մենամարտի

Ֆլոյդ Մեյվեզեր. Այլևս երբեք չեմ մենամարտի

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի հինգ քաշային կարգերի աշխարհի նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզերը (50 հաղթանակ, 0 պարտություն, 27 նոկաուտ) հերքել է լուրերը, թե պատրաստվում է ևս մեկ մենամարտ անցկացնել պրոֆեսիոնալ ռինգում: «Ես երջանիկ եմ ռինգից դուրս: Այլևս երբեք ոչ մի գումարի համար չեմ մենամարտի»,- ամերիկացի…

«Մանչեսթեր Յունայթեդը» կփորձի ձեռք բերել «Յուվենտուսի» ֆուտբոլիստին

«Մանչեսթեր Յունայթեդը» կփորձի ձեռք բերել «Յուվենտուսի» ֆուտբոլիստին

«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուսի» ձախ պաշտպան Ալեքս Սանդրոյով, հաղորդում է Daily Record-ը: Անգլիական ակումբը կձգտի ձեռք բերել 26-ամյա բրազիլացի ֆուտբոլիստին արդեն այս հունվարին: Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը ձմեռային տրանսֆերային գործարքների…

Հայ դահուկավազորդներն ու լեռնադահուկորդները պայքարում են օլիմպիական ուղեգրերի համար

Հայ դահուկավազորդներն ու լեռնադահուկորդները պայքարում են օլիմպիական ուղեգրերի համար

Դահուկավազքի Հայաստանի հավաքականն այս օրերին Ֆինլանդիայում է: Հայ դահուկորդներն ուսումնամարզական հավաքներ են անցկացնում, մասնակցում միջազգային մրցումների: Նրանք պայքարում են ձմեռային օլիմպիական ուղեգրերի համար: Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը ՀԱՕԿ լրատվականի…

«Մանչեսթեր Յունայթեդը» կվաճառի Հենրիխ Մխիթարյանին

«Մանչեսթեր Յունայթեդը» կվաճառի Հենրիխ Մխիթարյանին

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում, ամենայն հավանականությամբ, կհեռանա անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից», գրում է Express-ը: Աղբյուրի համաձայն՝ 28-ամյա կիսապաշտպանն անցանկալի անձ է դարձել Մանչեսթերի «Օլդ Տրաֆորդ» ստադիոնում:…

Կարլո Անչելոտին հրաժարվել է աշխատել Իտալիայի հավաքականի հետ

Կարլո Անչելոտին հրաժարվել է աշխատել Իտալիայի հավաքականի հետ

58-ամյա մասնագետը նախընտրում է ակումբային կյանքը: «Միլանի», «Չելսիի», «Ռեալի» և «Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին չի ցանկանում աշխատել Իտալիայի հավաքականի հետ: Անչելոտին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ իր համար պատիվ է Ֆուտբոլի…

«Ինտերը» կարող է ձեռք բերել «Բոկա Խունիորսի» հարձակվողին

«Ինտերը» կարող է ձեռք բերել «Բոկա Խունիորսի» հարձակվողին

Արգենտինական գրանտի հարձակվողը կարող է շարունակել կարիերան Իտալիայի առաջնությունում: Ինչպես հաղորդում է Calciomercato-ն, «Ինտերը» մտադիր է գնել «Բոկա Խունիորսի» հարձակվող Կրիստիան Պավոնին: Նշենք, որ հարձակվողի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև «Մանչեսթեր Սիթին»…

Սերխիո Ռամոսը Պրիմերայում ռեկորդ սահմանեց կարմիր քարտերի ցուցանիշով

Սերխիո Ռամոսը Պրիմերայում ռեկորդ սահմանեց կարմիր քարտերի ցուցանիշով

Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը, դաշտից հեռացվելով Բիլբաոյի «Աթլետիկի» դեմ Իսպանիայի առաջնության 14-րդ տուրի խաղում, Պրիմերայում ռեկորդ է սահմանել կարմիր քարտերի ցուցանիշով: Դա իսպանացի պաշտպանի 19-րդ հեռացումն էր Պրիմերայում: Այդ ցուցանիշով Ռամոսը շրջանցեց Պաբլո Ալֆարոյին…

Դավիդ Սիլվան երկարաձգեց պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ

Դավիդ Սիլվան երկարաձգեց պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ

Իսպանացին տրամադրված է 3-րդ անգամ դառնալ չեմպիոն «քաղաքայինների» հետ: Իսպանացի կիսապաշտպան Դավիդ Սիլվան երկարաձգեց պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ ևս մեկ տարով (մինչև 2020թ.): «Ես երջանիկ եմ՝ ապագաս կապելով «Մանչեսթեր Սիթիի» հետ: Ես հպարտանում եմ նրանով, ինչի…

ՖԻԴԵ-ի վարկանիշ. Լևոն Արոնյանը կրկին երկրորդն է

ՖԻԴԵ-ի վարկանիշ. Լևոն Արոնյանը կրկին երկրորդն է

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը շարունակում է զբաղեցնել երկրորդ տեղը շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) դեկտեմբեր ամսվա թարմացված վարկանիշային աղյուսակում: Արոնյանի ընթացիկ վարկանիշը 2805 միավոր է, ինչը չորս կետով ավելի է նախորդ ցուցանիշից: Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն հարյուրյակում են` Գաբրիել…

Հայ թաեքվոնդոյիստները հանդես կգան Եվրոպայի առաջնությունում

Հայ թաեքվոնդոյիստները հանդես կգան Եվրոպայի առաջնությունում

Դեկտեմբերի 7-ից 9-ը Սոֆիայում կանցկացվի թաեքվոնդոյի Եվրոպայի առաջնությունը օլիմպիական քաշային կարգերում: Առաջնությունում Հայաստանը կներկայացնի չորս մարզիկ: ՀԱՕԿ լրատվականից տեղեկանում ենք, որ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Գևորգ Դանիելյանի ղեկավարությամբ Բուլղարիայի մայրաքաղաքում հանդես կգան Գարեգին…

2018 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի խորհրդանիշները. լուսանկարներ

2018 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի խորհրդանիշները. լուսանկարներ

Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում 71 օր հետո կմեկնարկեն 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերը: Փետրվարի 9-25-ը հազարավոր մարզիկներ կպայքարեն յոթ մարզաձևում 15 մրցաձևում: Արդեն մի քանի շաբաթ է՝ օլիմպիական կրակը շրջում է Հարավային Կորեայում: Օլիմպիական խաղերի մեկնարկին այն կհասնի Փհենչհան՝ «Օլիմպիական…

«Նեյմարի հեռանալուց հետո «Բարսելոնան» ավելի ուժեղ է դարձել պաշտպանությունում». Լիոնել Մեսսի

«Նեյմարի հեռանալուց հետո «Բարսելոնան» ավելի ուժեղ է դարձել պաշտպանությունում». Լիոնել Մեսսի

Բրազիլացուց ազատվելն օգնեց կատալոնացիներին գտնել հավասարակշռությունը: «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին դրական պահեր է գտել Նեյմարին ՊՍԺ-ին վաճառելու մեջ: «Նեյմարի տեղափոխությունը բերեց թիմի խաղաոճի փոփոխությանը: Մենք կորցրինք որոշակի հարձակողական պոտենցիալ, բայց մեր պաշտպանությունն…

Հայաստանի հավաքականը օվերթայմում պարտվեց դանիացիներին

Հայաստանի հավաքականը օվերթայմում պարտվեց դանիացիներին

Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի հավաքականը 2021թ. Եվրոպայի առաջնության ընտրական առաջին փուլում անցկացրեց երկրորդ հանդիպումը՝ հյուրընկալելով Դանիայի թիմին: Հայաստանի հավաքականը խորվաթ մարզիչ Նիկշա Բավցեւիչի գլխավորությամբ պարտություն կրեց օվերթայմում՝ 71:78: Հիմնական ժամանակն ավարտվել էր ոչ ոքի՝ 69:69:…