Աշխարհ
Ադրբեջանական հայցը կեղծ հավասարության տպավորություն ստեղծելու համար է. Եղիշե Կիրակոսյանը ՄԱԿ-ի դատարանում

Ադրբեջանական հայցը կեղծ հավասարության տպավորություն ստեղծելու համար է. Եղիշե Կիրակոսյանը ՄԱԿ-ի դատարանում

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում ավարտվեցին Հայաստանի և Ադրբեջանի միջև դատավարական լսումները։ Նախօրեին Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներն էին, այսօր՝ Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի։ Ադրբեջանական կողմի ելույթներից հետո Հայաստանը ներկայացրեց իր առարկությունները Ադրբեջանի ներկայացրած պահանջներին։…

Փաշինյանն ու Պուտինը քննարկել են Լաչինի միջանցքի շրջափակման հարցը

Փաշինյանն ու Պուտինը քննարկել են Լաչինի միջանցքի շրջափակման հարցը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։ «Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին և կարևորել…

Լաչինի միջանցքի փակումից տուժածներին բրիտանական ֆինանսավորմամբ ՀԿ-ն 350․000 ֆունտ ստերլինգ է հատկացրել

Լաչինի միջանցքի փակումից տուժածներին բրիտանական ֆինանսավորմամբ ՀԿ-ն 350․000 ֆունտ ստերլինգ է հատկացրել

Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախմբի փոխանցմամբ՝ հունվարի 24-ին Արցախի անօրինական շրջափակման հարցով Վեսթմիսթերյան պալատում տեղի ունեցած խորհրդարանական քննարկման արդյունքում Մեծ Բրիտանիայի արտաքին քարտուղարի ներկայացուցիչ Դեյվիթ Ռութլին հայտնել է, որ կառավարական ֆինանսավորմամբ գործող “The Start Fund”…

Ադրբեջանն ու Հունգարիան ընդլայնված ռազմավարական գործակցության հռչակագիր են կնքել

Ադրբեջանն ու Հունգարիան ընդլայնված ռազմավարական գործակցության հռչակագիր են կնքել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Բուդապեշտում Ադրբեջանի և Հունգարիայի ընդլայնված ռազմավարական համագործակցության մասին հռչակագիր են ստորագրել։ Բացի այդ, կողմերը ևս 6 փաստաթուղթ են ստորագրել, այդ թվում Շուշիի և հունգարական Վեսպրեմ քաղաքի միջև փոխըմբռնման հուշագիր։ Այս…

Microsoft-ը Windows 11-ի մեծ թարմացման է պատրաստվում

Microsoft-ը Windows 11-ի մեծ թարմացման է պատրաստվում

Microsoft ընկերությունը 2023-ին պատրաստվում է թողարկել Windows 11 օպերացիոն համակարգի հիմնական գործառույթների թարմացումը։ Տեղեկությունը տարածել է WindowsLatest թեմատիկ ռեսուրսը։ Նախ, Microsoft-ը շատ ավելի հեշտ կդարձնի ձայնի կառավարումը Windows 11-ում: Առանձին հավելվածներում ձայնի կարգավորման գործիքը…

Իրանում Ադրբեջանի դեսպանատունը դադարեցնում է աշխատանքը

Իրանում Ադրբեջանի դեսպանատունը դադարեցնում է աշխատանքը

Թեհրանում Ադրբեջանի դեսպանատունը դադարեցրել է դիվանագիտական գործունեությունը: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ այդ մասին կիրակի օրը լրագրողներին հայտարարել է հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Խալաֆ Խալաֆովը։ «Մենք ամբողջությամբ կասեցրել ենք դեսպանատան դիվանագիտական գործունեությունը»,-ասել…

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում կմեկնարկեն Հայաստանի և Ադրբեջանի միջև դատավարական լսումները

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում կմեկնարկեն Հայաստանի և Ադրբեջանի միջև դատավարական լսումները

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում այսօր մեկնարկում են Հայաստանի և Ադրբեջանի միջև դատավարական լսումները։ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել հետևյալ հղումով․ https://media.un.org/en/asset/k1y/k1y06zq39h 30.01.2023 Երևանի ժամանակով 13:00-15:00 19:00-21:00 Ադրբեջանն…

Այսուհետ ՀՀ քաղաքացիները կկարողանան Արաբական Միացյալ Էմիրություններ մեկնել առանց մուտքի վիզայի

Այսուհետ ՀՀ քաղաքացիները կկարողանան Արաբական Միացյալ Էմիրություններ մեկնել առանց մուտքի վիզայի

Այսուհետ ՀՀ քաղաքացիները կկարողանան առանց մուտքի արտոնագրի մեկնել Արաբական Միացյալ Էմիրություններ։ Որոշումն ընդունվել է հունվարի 26-ին կայացած Կառավարության նիստում։ Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ԱՄԷ-ն տարածաշրջանում ՀՀ առաջին առևտրական գործընկերն է, շարունակական աճ է գրանցում երկկողմ առևտրի…

Հայկական Podcastle-ի նոր գործիքով հնարավոր է ստեղծել սեփական ձայնի թվային պատճենը

Հայկական Podcastle-ի նոր գործիքով հնարավոր է ստեղծել սեփական ձայնի թվային պատճենը

Հայկական Podcastle ստարտափը նոր գործիք է գործարկել, որի օգնությամբ հնարավոր է ստեղծել սեփական ձայնի թվային պատճենը և հեշտությամբ օգտագործել այն աուդիո ստեղծելու համար՝ անմիջապես ստեղնաշարից։ Revoice-ը Podcastle-ի օգտատերերին հնարավորություն է տալիս ստեղծել իրենց ձայնի թվային պատճենը, որն այնուհետև նրանք…

TUMO կենտրոն է բացվելու Պորտուգալիայում

TUMO կենտրոն է բացվելու Պորտուգալիայում

Պորտուգալիայի Կոիմբրա քաղաքում բացվելու է առաջին Թումո կենտրոնը: Կենտրոնը լինելու է քաղաքի համար խորհրդանշական հին փոստային շենքում, որից 2000 քմ տարածք կվերանորոգվի կրթական ծրագիրը գործարկելու համար։ 1500 երիտասարդներ Թումո Կոիմբրայի օգնությամբ հնարավորություն կունենան ստանալ անվճար կրթություն ութ…

Wizz Air ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի չորս նոր ուղղություններով

Wizz Air ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի չորս նոր ուղղություններով

Wizz Air ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի չորս նոր ուղղություններով, հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն: 2023թ. ապրիլի 29-ից կմեկնարկեն միանգամից երեք նոր ուղղություններ. Դորտմունդ-Երևան-Դորտմունդ երթուղով չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝…

Ուկրաինան թուրքական ընկերությունից ստացել է անվճար «Bayraktar»-ներ

Ուկրաինան թուրքական ընկերությունից ստացել է անվճար «Bayraktar»-ներ

Ուկրաինան թուրքական «Baykar» ընկերությունից անվճար ստացել է երկու «Bayraktar» հարվածային անօդաչու թռչող սարք։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին չորեքշաբթի հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը: «Այսօր մենք ստացանք ևս երկու Bayraktar…

Եկատերինբուրգում ձերբակալել են հայ համայքի ղեկավարին

Եկատերինբուրգում ձերբակալել են հայ համայքի ղեկավարին

Եկատերինբուրգի հայ համայնքի ղեկավար Մասիս Նազարյանի նկատմամբ վարչական գործ է հարուցվել հանրահավաք, ցույց կամ երթ կազմակերպելու կամ անցկացնելու սահմանված կարգը խախտելու հատկանիշներով։ Այս մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը։Ըստ նույն աղբյուրի, նա հինգ օր գտնվել է անազատության մեջ։ ԱԺ նախկին…

Վլադիմիր Զելենսկին ՆԱՏՕ-ից կործանիչներ է խնդրել

Վլադիմիր Զելենսկին ՆԱՏՕ-ից կործանիչներ է խնդրել

Արևմտյան երկրների՝ Ուկրաինային տանկեր մատակարարելու մտադրության մասին հայտարարությունից հետո նախագահ Վլադիմիր Զելենսկին սկսել է հրթիռներ ու ինքնաթիռներ ևս խնդրել։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ուկրաինայի նախագահի գրասենյակի պաշտոնական կայքին։ «Այսօր ես խոսել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար…

ԱՄՆ Պետդեպը կոչ է արել ամբողջապես վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը

ԱՄՆ Պետդեպը կոչ է արել ամբողջապես վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը ճեպազրույցի ժամանակ, ի պատասխան լրագրողի հարցին, կապված պետքարտուղար Էնթոնի Բլինկենի՝ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ վերջին հեռախոսազրույցների հետ, նշել է, որ Պետքարտուղարությունը հույս ունի, որ Երևանի ու Բաքվի միջև կվերսկսվի ուղիղ երկխոսություն, որը…

Ադրբեջանական հատուկ ծառայությունները Ստեփանակերտի բնակիչներին տարհանելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր են տարածում

Ադրբեջանական հատուկ ծառայությունները Ստեփանակերտի բնակիչներին տարհանելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր են տարածում

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ ադրբեջանական հատուկ ծառայություններն, օգտագործելով Արցախի Հանրապետության քաղաքացիների ֆեյսբուքյան էջեր, Ստեփանակերտ քաղաքի բնակիչներին տարհանելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր են տարածում՝ նպատակ ունենալով խուճապ տարածել բնակչության…

Առանց ադրբեջանական իշխանությունների հատուկ թույլտվության կեղծ «էկոակտիվիստները» չէին կարող հասնել Լաչինի միջանցք․ «Թաթոյան» հիմնադրամ

Առանց ադրբեջանական իշխանությունների հատուկ թույլտվության կեղծ «էկոակտիվիստները» չէին կարող հասնել Լաչինի միջանցք․ «Թաթոյան» հիմնադրամ

«Թաթոյան» հիմնադրամը հայտնում է, որ 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներ քաղաքացիների մուտքը և ելքը կանոնակարգված է ադրբեջանական օրենսդրությամբ, հետևաբար Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն ապօրինի արգելափակած «ակտիվիստների» տեղաշարժը չէր…

ԱՄՆ կոնգրեսականները պահանջում են պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ և խիստ ճնշումներ Ալիևի նկատմամբ

ԱՄՆ կոնգրեսականները պահանջում են պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ և խիստ ճնշումներ Ալիևի նկատմամբ

Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահները Բայդենի վարչակազմին կոչ են անում քննարկել արտակարգ իրավիճակում օդային փոխադրումը Լեռնային Ղարաբաղ և պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ։ Այս մասին գրում է Ամերիկայի ձայնը։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին և ԱՄՆ ՄԶԳ ադմինիստրատոր Սամանթա…

Եվրոպական խորհրդարանը առաջարկում է Արցախում ԵԱՀԿ խաղաղապահներ տեղակայելու շուրջ բանակցություններ վարել

Եվրոպական խորհրդարանը առաջարկում է Արցախում ԵԱՀԿ խաղաղապահներ տեղակայելու շուրջ բանակցություններ վարել

Եվրոպական խորհրդարանը՝ ԵՄ օրենսդիր մարմինը, բանաձև է ընդունել, որտեղ դատապարտել է, այսպես կոչված, «էկոակտիվիստների» կողմից Լաչինի միջանցքի փակումը, որի հետևանքով տասնյակ հազարավոր մարդիկ Արցախում շրջափակման մեջ են հայտնվել։ Բանաձևում, որը հրապարակվել է Եվրոպական խորհրդարանի պաշտոնական կայքէջում,…

Պահանջում ենք Լաչինի միջանցքի ապաշրջափակման կոչերին չարձագանքելու դեպքում Ադրբեջանի դեմ կիրառել պատժամիջոցներ․ Քաղհասարակության հայտարարությունը

Պահանջում ենք Լաչինի միջանցքի ապաշրջափակման կոչերին չարձագանքելու դեպքում Ադրբեջանի դեմ կիրառել պատժամիջոցներ․ Քաղհասարակության հայտարարությունը

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Լաչինի միջանցքի արգելափակման կապակցությամբ հայտարարություն են տարածել։ Այն ներկայացնում ենք ստորև․ «Ադրբեջանի Հանրապետության ռասիստական իշխանությունների կողմից վարձված շինծու «բնապահպանների» անվան տակ, որոնցից և ոչ մեկին չեն ճանաչում որպես…