
Աշխարհ


Քասըմ-Ժոմարտ Տոկաևը ստանձնել է Ղազախստանի նախագահի պաշտոնը
Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախկին նախագահ Քասըմ-Ժոմարտ Տոկաևը մարտի 20-ին ստանձնել Է հանրապետության նախագահի պաշտոնը: Խորհրդարանի պալատների` մարտի 20-ին կայացած համատեղ նիստում Տոկաևը նախագահի երդում Է տվել երկրի ժողովրդին: «Հանդիսավոր կերպով երդվում եմ հավատարմորեն ծառայել Ղազախստանի ժողովրդին»,-…

Թեհրանի օդանավակայանում հրկիզվել է ուղևորատար օդանավը
Իրանի մայրաքաղաք Թեհրանի Մեհրաբադ օդանավակայանում հրդեհ է բռնկվել օդանավի սրահում: Ըստ FarsNews-ի՝ հրդեհի պահին ինքնաթիռի սրահում եղել է 100 մարդ: 50-ին հաջողվել է տարհանել: Զոհերի ստույգ թվի մասին դեռևս տեղեկություններ չկան:
Բուենոս Այրեսում Հայոց ցեղասպանության թանգարան կկառուցվի
Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում Հայոց ցեղասպանության թանգարան կկառուցվի: «Բուենոս Այրեսի օրենսդիր մարմինը հավանություն է տվել մի նախագածի, որով Հայոց ցեղասպանության հիշատակի հիմնադրամին թույլատրվում է կառուցել քաղաքում Հայաստանի պատմության, մշակույթի և հիշողության թանգարան: Թանգարանը կկառուցվի…

Նուրսուլթան Նազարբաևը հրաժարական է տվել
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հրաժարական է տվել: Այդ մասին նա հայտարարել է մարտի 19-ին ուղիղ եթերում՝ հատուկ ուղերձում: «Ես որոշում եմ կայացրել դադարեցնելու իմ լիազորությունները նախագահի պաշտոնում»,- ասել է նա ժողովրդին հասցեագրված ուղերձում: Մինչ նոր նախագահի ընտրությունը նախագահի…

Հայիթիի խորհրդարանն անվստահություն է հայտնել երկրի վարչապետին և կառավարությանը
Հայիթիի խորհրդարանը քվեարկությամբ անվստահություն է հայտնել երկրի վարչապետ Ժան-Անրի Սեանին և նախարարների կաբինետին: Այդ մասին հայտնում է Haiti Libre կայքը: Աղբյուրի փոխանցմամբ` վարչապետի լիազորությունների դադարեցմանը կողմ է արտահայտվել 93, դեմ` 6, ձեռնպահ` 3 պատգամավոր: Նշվում է, որ խորհրդարանի ընդունած…

Իտալիայի Լացիո շրջանի տարածաշրջանային խորհուրդը ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև
Իտալիայի Լացիո շրջանի տարածաշրջանային խորհուրդը նախօրեին՝ մարտի 18-ին, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հարգման օրվանից մոտ 1 ամիս առաջ, միաձայն ընդունել է խորհրդի անդամ Սերջիո Պիրոզիի առաջարկությունը՝ ճանաչել Հայոց ցեղասպանության պատմական վավերությունը։ Այս մասին տեղեկանում ենք Իտալիայի հայ համայնքի…

2018թ-ին Ադրբեջանը մոտ 100 անձ է ներառել «սև ցուցակում» Արցախ այցելելու համար
2018թ-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն 96 օտարերկրյա քաղաքացու է ներառել «սև ցուցակում» Արցախ այցելելու համար: Այդ մասին Interfax.az-ին հայտնել են Ադրբեջանի կառավարությունում: Բաքուն 2013թ-ին հրապարակել է Արցախ այցելած օտարերկրացիների «սև ցուցակը», որոնց մուտքն Ադրբեջան արգելվում է: Ցուցակը…

Իլհամ Ալիևը հետ է կանչել դեսպանին ԱՄԷ-ից սև խավիար գողանալու համար
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր հրամանագրով հետ է կանչել ԱՄԷ-ում Ադրբեջանի դեսպան Դաշղին Շիկարովին, հայտնում է Haqqin.az-ը նախագահի պաշտոնական կայքի վրա հղումով: Շիկարովը հայտնվել է սկանդալի կիզակետում՝ նրան մեղադրել են Ադրբեջանի կառավարության կողմից Աբու Դաբիի ղեկավար Խալիֆ իբն Զայդ ալ Նահյանի համար…

ԱՄԷ-ում Ադրբեջանի դեսպանը յուրացրել է Աբու Դաբիի կառավարչի համար նախատեսված սև խավիարը
ԱՄԷ-ում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Դաշգին Շիկարովը յուրացրել է Ադրբեջանի կառավարության կողմից Աբու Դաբիի կառավարիչ Խալիֆ Իբն Զայդ Ալ Նախայանիի համար, որպես նվեր, ուղարկված սև խավիարը։ Խոսքը սև խավիարի տասը տարաների մասին է, փոխանցում է: Բացի այդ, ներկայում ԱՄԷ-ում Ադրբեջանի դեսպանությունում…

Նյու Յորքում անհայտ անձը կրակել է անցորդների վրա
Նյու Յորքում անհայտ անձը կրակ է բացել անցորդների ուղղությամբ, հայտնում է NBC-ն՝ հղում անելով ոստիկանությանը։ Հաղորդվում է 3 տուժածի մասին, որոնցից մեկը 18 տարեկան է, մյուսը՝ 23. վերջինները հոսպիտալացվել են: Իրավապահներին դեռևս չի հաջողվել ձերբակալել հանցագործին: Միջադեպը տեղի է ունեցել ուշ երեկոյան՝…

ԱՄՆ-ում ջրհեղեղի հետևանքում ջրի տակ է անցել ռազմաօդային ուժերի ավիաբազան
ԱՄՆ-ի Նեբրասկա և Այովա նահանգներին պատուհասած ջրհեղեղի հետևանքով ջրի տակ է անցել «Offutt» ավիաբազան, հայտնում է The Weather Channel-ը: Միսսուրի գետը դուրս է եկել ափերից ու լուրջ վնասներ հասցրել ավիաբազային: Բազայի 200 օժանդակ կառույցներից 60-ը վնասվել է, բացի այդ, ջրի տակ է անցել թռիչքուղու…

Ղազախստանում բնական գազից թունավորումով 41 երեխա է տեղափոխվել հիվանդանոց
Ղազախստանում բնական գազից թունավորվել է 45 մարդ, որից 41-ը երեխա: Այս մասին հայտնել է Ղազախստանի առողջապահության նախարարության հանրային առողջության հարցերով կոմիտեի ղեկավար Ժանդարբեկ Բեկշինը։ Հիվանդանոցներից մեկից տեղեկատվություն է ստացվել, որ գազից թունավորման նախանշաններով՝ սրտխառնոց, գլխապտույտ,…

Խոշոր հրդեհ է տեղի ունեցել Ստամբուլի քիմիական գործարաններից մեկում
Ստամբուլի Արնավութքյոյ վարչական շրջանում գտնվող քիմիական գործարաններից մեկում դեռևս անհայտ պատճառներով խոշոր հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են ժամանել օգնական ուժեր Ստամբուլի մի շարք այլ շրջաններից, այդ թվում և հայաշատ Շիշլիից։ Ստամբուլի քաղաքապետարանի տեղեկություններով՝ զոհեր և վիրավորներ չկան, դեպքի…

Նոր Զելանդիայում ահաբեկչությունից հետո խստացնում են զենքի նկատմամբ հսկողությունը
Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը հայտարարել է, որ երկրի նախարարների կաբինետը սկսել է աշխատել զենք պահելու և վաճառքի ոլորտում օրենսդրությունը խստացնելու ուղղությամբ: «Մենք ուզում ենք այնքան արագ շարժվել, որքան հնարավոր է»,- հայտարարել է նա: Արդերնը հայտարարել է զենքի հսկողության խստացման…

Նիդերլանդներում անհայտ անձը կրակ է բացել տրամվայում
Նիդերլանդների Ուտրեխտ քաղաքի տրամվայում անհայտ անձը կրակ է բացել մարդկանց ուղղությամբ։ Այս մասին հայտնում է BBC-ն: Նշվում է, որ մի քանի հոգի վիրավորվել է: Դեպքի վայր են ժամանել նիդերլանդական ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանման աշխատակիցները:

Ադրբեջանում ներում են շնորհել 400 քաղբանտարկյալների
Եվրամիությունը ողջունել է Ադրբեջանում Նովրուզի կապակցությամբ ավելի քան 400 ազատզրկվածի ներում շնորհելու որոշումը: Այդ մասին ասվում է Եվրոպական արտաքին քաղաքականության ծառայության (ЕВС) պաշտոնական հայտարարության մեջ: Ներում ստացածների թվում են նաև քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, ինչպես…

Հայտնի է Նոր Զելանդիայում ահաբեկչության գործով գլխավոր կասկածյալը
Նոր Զելանդիայում 49 մարդու կյանք խլած կրկնակի ահաբեկչության գործով գլխավոր կասկածյալ է համարվում 28-ամյա ավստրալացի Բրենտոն Տարանտը: Մարտի 16-ին Քրայսչերչի շրջանային դատարանում տեղի է ունեցել գործով առաջին լսումը: 2 զինյալներ ներս են բերել Տարանտին դատական նիստերի դահլիճ, որից հետո դատավոր Փոլ Քելարն…

Բաքվի հետ կապերի համար գերմանացի պատգամավորը տուգանվել է 20,000 եվրոյով
Գերմանիայի իշխող, մինչև վերջերս կանցլեր Անգելա Մերկելի կողմից ղեկավարվող, Քրիստոնյա-դեմոկրատական միության պատգամավորը տուգանվել է 20,000 եվրոյով, քանի որ ժամանակին չի իրազեկել Բունդեսթագին Ադրբեջանից լրացուցիչ վաստակ ունենալու մասին: Մարտի 14-ին տուգանքի մասին որոշում է կայացրել Բունդեսթագը: Պատգամավոր…

Ահաբեկչություն է տեղի ունեցել Նոր Զելանդիայում. 40 մարդ է սպանվել մզկիթներում
Նոր Զելանդիայի Քրայսչերչ քաղաքում զինված հարձակում է տեղի ունեցել 2 մզկիթի վրա ուրբաթօրյա նամազի ժամանակ: Իշխանություններին հաջողվել է ձերբակալել 4 կասկածյալի, որոնց թվում մեկ կին կա: Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը հայտնել է 40 զոհվածի մասին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Առնվազն 48 տուժած կա հիվանդանոցներում…
Ամենա

Մահացել է ռուս դերասան Սերգեյ Յուրսկին

Աշխարհահռչակ Վիկտորիա ջրվեժը ցամաքել է

Այսօր Վրաստանում Հովհաննես Թումանյանի հիշատակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն

Իլհամ Ալիև․ Զանգեզուրի անջատումն Ադրբեջանից և անցումը Հայաստանին մասնատել է թյուրքական աշխարհը
Ռուս լրագրող Վլադիմիր Պոզներ. «Հայաստանին պետք է ժողովրդավարություն, Ադրբեջանին՝ ոչ»

Այսօր գերմանացի փիլիսոփա Կարլ Մարքսի ծննդյան տարելիցն է

Ապրանքաշրջանառությունը Ադրբեջանի և Ռուսաստանի միջև այս տարի աճել է շուրջ 20 տոկոսով
