
Աշխարհ


Արևմտահայերենը Թուրքիայում վտանգված լեզու է համարվել
ՄԱԿ-ի կրթական, գիտական և մշակութային կազմակերպության՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի «Աշխարհի վտանգված լեզուների ատլասի» դասակարգմամբ արևմտահայերենը համարվել է Թուրքիայի տարածքում վերացման վտանգի տակ գտնվող լեզուներից մեկը: ՅՈւՆԵՍԿՕ-ի «Աշխարհի վտանգված լեզուների ատլասի» խմբագիր Քրիս Մոլզին, պատասխանելով…

Նուրսուլթան Նազարբաևը ցրել է երկրի կառավարությունը
«Կարևոր ուղղություններով չկան հստակ արդյունքներ»,- հայտարարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: «Ազատության» ղազախական ծառայության փոխանցմամբ նախագահը հատուկ հայտարարությամբ է հանդես եկել, որում կոշտ քննադատության է ենթարկել իր իսկ կողմից նշանակած կառավարությունը՝ անարդյունավետ…

Թուրքիայի ռազմական դպրոցներից մեկում պայթյուն է որոտացել
Թուրքիայի ռազմական դպրոցներից մեկում պայթյուն է որոտացել: Դեպքը տեղի է ունեցել մայրաքաղաք Անկարայի Փոլադլըի շրջանում: Վարժանքների ժամանակ որոտացած պայթյունի հետևանքով 5 կուրսանտ է վիրավորվել: Տուժածներին հիվանդանոց են տեղափոխել, որտեղ նրանց բուժօգնություն է ցուցաբերվել: Դեպքի առթիվ շրջանի գլխավոր դատախազության…

Թուրքիայում տեղի է ունեցել 5,5 մագնիտուդով երկրաշարժ
Չորեքշաբթի Թուրքիայի արևմուտքում տեղի է ունեցել 5,5 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC), փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Երկրաշարժը գրանցվել է UTC ժամանակով 18.23-ին: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը տեղակայված էր Իզմիրից 148 կմ հյուսիս-արևմուտք:…

ԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով փակվել են դպրոցներ, չեղարկվել են բազմաթիվ չվերթներ
Ամերիկայի Միացյալ Նահանգներում վատ եղանակի պատճառով ավելի քան 2 հազար չվերթ է չեղարկվել, ավելի քան 3 հազարն էլ հետաձգվել է: Այդ մասին հայտնում է PEH TВ-ն: Աղբյուրի փոխանցմամբ` ԱՄՆ-ում ուժեղ անձրևներ և առատ ձյուն է տեղում: Նյու Ջերսի նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել, Կանզասի, Նյու Յորքի իշխանությունները…

ԵՄ-ն Ռուսաստանին ընդգրկել է մարդու իրավունքները համակարգային խախտողների ցանկում
ԵՄ խորհուրդը հրապարակել է աշխարհում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ փաստաթուղթ, որով խոստանում է պայքարել այս ոլորտում չարաշահումների դեմ, որտեղ էլ որ այն լինի: ԵՄ-ն անհանգստություն է հայտնել Կամերունում, Մյանմարում, Պակիստանում ու Ռուսաստանում մարդու իրավունքների խախտումների մշտական դարձած…

Մահացել է լուսանկարիչ և ոճաբան Կարլ Լագերֆելդը
Ֆրանսիայում 85 տարեկանում մահացել է նորաձևության լեգենդ Կարլ Լագերֆելդը: «Բարձր նորաձևության վարպետ, լուսանկարիչ և ոճաբան Լագերֆելդը թույլ էր զգում իրեն վերջին շաբաթներին: Իր կոստյումներով և սև ակնոցով հայտնի Լագերֆելդը 1983թ-ից ի վեր Chanel նորաձևության տան գեղարվեստական տնօրենն էր»,- գրել…

Թուրքիայի խորհրդարանի նոր նախագահի պաշտոնը ստանձնել է «Ազգային շարժում» կուսակցության փոխնախագահը
Թուրքիայի խորհրդարանի նոր նախագահի պաշտոնը ստանձնել է «Գորշ գայլեր» ազգայնական շարժման քաղաքական թևը համարվող «Ազգային շարժում» կուսակցության փոխնախագահ Ջելալ Ադանը, գրում է թուրքական «Աքշամ» պարբերականը: Հայտնի է, որ Թուրքիայի նախկին վարչապետ և խորհրդարանի՝ արդեն…

Հռոմի օդանավակայանում հրդեհ է բռնկվել
Բոլոր ուղևորները և աշխատակազմը երեքշաբթի առավոտյան տարհանվել են Հռոմի Չամպինո օդանավակայանից՝ հրդեհի պատճառով: Ներկա պահին չվերթները չեղարկվել են։ Դեպքի վայր են եկել իրավապահ մարմինների աշխատակիցները և հրշեջները։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում, հայտնում է News.am-ը։

Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
Փետրվարի 18-ին՝ ադրբեջանական ժամանակով ժամը 23:16-ի սահմաններում, Ադրբեջանի Մասալը շրջանում երկրաշարժ է գրանցվել: Այս մասին գրում է minval.az-ը՝ Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնի հաղորդմանը հղումով: Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը 3,5 մագնիտուդ…

Մահացել Է «գլոբալ տաքացում» տերմինի հեղինակ Ուոլես Բրոքերը
Կյանքի 88-րդ տարում Նյու Յորքում վախճանվել Է երկրաբան և կլիմայագետ Ուոլես Բրոքերը՝ որը համարվում Է «գլոբալ տաքացում» տերմինի հեղինակը: Այդ մասին հայտնել Է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով Կոլումբիական համալսարանի ներկայացուցչին: Նրա տվյալներով՝ գիտնականը մահացել Է փետրվարի…

Թուրքիայի խորհրդարանի նախագահ Բինալի Յըլդըրըմը հրաժարական է տվել
Թուրքիայի խորհրդարանի նախագահ Բինալի Յըլդըրըմը հրաժարական է տվել, հաղորդում է «РИА Новости»-ն՝ հղում անելով թուրքական լրատվամիջոցներին: Հաղորդվում է, որ նա իր թեկնածությունը կառաջադրի Ստամբուլի քաղաքապետի պաշտոնի համար, ընտրությունները տեղի կունենան մարտի 31-ին: «Այսօր ես կլքեմ Թուրքիայի…

«Էրդողանն այն առաջնորդներից է, ում Պուտինը վստահում է». Դմիտրի Պեսկով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շատ է վստահում Թուրքիայի նախագահ Ռեջեբ Էրդողանին: Այս մասին Hurriyet-ի հետ զրույցում ասել է Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РИА Новости-ն: «Իհարկե: Նրանք լավ են հասկանում միմյանց»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք…

Ադրբեջանում Լապշինի դեմ 2 նոր քրեական գործ են հարուցել
Ադրբեջանական բանտում 7 ամիս անցկացրած հայտնի ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի դեմ Ադրբեջանում նոր քրեական գործեր են հարուցել: Այդ մասին բլոգերը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում՝ հավելելով, որ դեռևս մեկ ամիս առաջ այդ մասին իրեն զգուշացրել էին ռուսական «լուրջ» կազմակերպության ներկայացուցիչները,…

ԱՄՆ-ի դպրոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել
ԱՄՆ Նյու Մեքսիկա նահանգի Ալբուկերկե քաղաքի դպրոցներից մեկի տարածքում հինգշաբթի առավոտյան հրաձգություն է տեղի է ունեցել: Հրաձգության հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: Դպրոցի տարածքում կրակոցներ արձակած անձը ձերբակալվել է, նրա գործողությունների շարժառիթը դեռևս հայտնի չէ: Անվտանգության նկատառումներից…

Մոսկվայում հնդիկ գործարար է սպանվել
Մոսկվայում սպանել և կողոպտել են «Ջոդաս Էքսպոիմ» դեղագործական ընկերության ղեկավար, հնդիկ գործարար Լումբա Ջիպոտին և նրա աշխատակցին: Այդ մասին հաղորդում է РЕН ТВ-ն` հղում անելով Ներքին գործերի նախարարությանը: Ըստ աղբյուրի` միջադեպը տեղի է ունեցել Մոսկվայի Նիժեգորոդյան փողոցում: Ինչպես երևում…

Մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Սերգեյ Զախարովը
Սանկտ-Պետերբուրգում 68 տարեկանում մահացել է հայտնի երգիչ, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Սերգեյ Զախարովը։ Ռիա Նովոստի-ի հաղորդմամբ, նախնական տվյալներով մահվան պատճառը սրտի հետ կապված խնդիրներն էին։ Նշենք, որ Ս. Զախարովը 1974թ-ին արժանացել է «Ոսկե Օրփեոս» միջազգային մրցանակի: 1975թ-ին նկարահանվել…

Ամերիկացի բժիշկները Facebook-ին խնդրել են արգելափակել պատվաստումներից հրաժարվելու կոչեր անող խմբերը
Ամերիկացի մանկաբույժները Facebook-ից պահանջել են արգելափակել պատվաստումներից հրաժարվելու կոչեր անող խմբերը, հաղորդում է The Guardian-ը: Պատվաստումների դեմ նախապաշարմունքը խնդիր է համարվում բազմաթիվ երկրներում: Օրինակ՝ «Դադարեցրեք պարտադիր պատվաստումները» ամերիկյան խումբը կազմված է 150 հազար…

ԱՄՆ Սենատում ներկայացվել է ՌԴ նկատմամբ ավելի խիստ պատժամիջոցների օրինագիծ
ԱՄՆ սենատորները ներկայացրել են նոր օրինագիծ, որով պահանջում են նոր, ավելի խիստ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ՝ ԱՄՆ ընտրություններին միջամտելու ու նաև Սև ծովում տեղի ունեցած միջադեպի պատճառով։ Այս մասին գրում է euronews-ը։ Փաստաթուղթը, որը Սենատում անվանել են «պատժամիջոցներ դժոխքից»,…
Ամենա

Մահացել է ռուս դերասան Սերգեյ Յուրսկին

Աշխարհահռչակ Վիկտորիա ջրվեժը ցամաքել է

Այսօր Վրաստանում Հովհաննես Թումանյանի հիշատակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն

Իլհամ Ալիև․ Զանգեզուրի անջատումն Ադրբեջանից և անցումը Հայաստանին մասնատել է թյուրքական աշխարհը
Ռուս լրագրող Վլադիմիր Պոզներ. «Հայաստանին պետք է ժողովրդավարություն, Ադրբեջանին՝ ոչ»

Այսօր գերմանացի փիլիսոփա Կարլ Մարքսի ծննդյան տարելիցն է

Ապրանքաշրջանառությունը Ադրբեջանի և Ռուսաստանի միջև այս տարի աճել է շուրջ 20 տոկոսով
