Աշխարհ
«Մենք պայքարում ենք ահաբեկիչների դեմ և ո՛չ քրդերի». Անկարայի պատասխանը Թրամփին

«Մենք պայքարում ենք ահաբեկիչների դեմ և ո՛չ քրդերի». Անկարայի պատասխանը Թրամփին

Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընն ԱՄՆ-ի՝ Սիրիայի քրդերի դեմ հարձակման դեպքում Անկարայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու սպառնալիքին ի պատասխան ասել է, որ Թուրքիան պայքարում է ոչ թե քրդերի, այլ ահաբեկիչների դեմ: «Սիրիայի քրդերին «Քրդստանի աշխատավորական կուսակցության»…

Լեհ քաղաքապետին բարեգործական համերգի ժամանակ դանակահարել են

Լեհ քաղաքապետին բարեգործական համերգի ժամանակ դանակահարել են

Լեհաստանի Գդանսկ քաղաքի քաղաքապետ Պավել Ադամովիցը ծայրահեղ ծանր վիճակում է՝ բարեգործական համերգի ժամանակ հենց բեմում դանակահարվելուց հետո։ Համերգի ավարտին մի տղամարդ վազել է բեմ ու դանակով մի քանի հարվածներ հասցրել քաղաքապետին՝ հենց ամբոխի առաջ։ Սարսափելի միջադեպից սոցիալական ցանցերում տարածվել են տեսանյութեր։…

Թեհրանի մոտակայքում վթարի է ենթարկվել Boeing-707 ուղևորատար ինքնաթիռ

Թեհրանի մոտակայքում վթարի է ենթարկվել Boeing-707 ուղևորատար ինքնաթիռ

Թեհրանի մոտակայքում այսօր վթարի է ենթարկվել Boeing-707 ուղևորատար ինքնաթիռ։ Այս մասին ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, հայտնել է ILNA գործակալությունը։ Այս պահին վթարի պատճառի ու զոհերի մասին տեղեկություններ չկան։ Նշվում է, որ արդեն տեղում են ուղղաթիռներն ու շտապօգնության մեքենաները։ Վթարը տեղի է ունեցել Պայամ միջազգային…

Դոնալդ Թրամփը սպառնացել է ավերել Թուրքիայի տնտեսությունը Սիրիայի քրդերի վրա հարձակման դեպքում

Դոնալդ Թրամփը սպառնացել է ավերել Թուրքիայի տնտեսությունը Սիրիայի քրդերի վրա հարձակման դեպքում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է ավերել Թուրքիայի տնտեսությունը, եթե երկիրը հարձակվի Սիրիայում քրդական ուժերի վրա: Այս մասին նա գրառում է արել թվիթերյան իր միկրոբլոգում: Միևնույն ժամանակ, Թրամփը զգուշացրել է քրդերին չսադրել Թուրքիային: Նա նաև հավելել է, որ չնայած ԱՄՆ-ն դուրս է բերում զորքերը Սիրիայից,…

Ադրբեջանական համայնքը փորձում է խափանել «Դրախտի դարպասը» ֆիլմի արտադրությունը

Ադրբեջանական համայնքը փորձում է խափանել «Դրախտի դարպասը» ֆիլմի արտադրությունը

«Դրախտի դարպասը» ֆիլմի թիմը հաղորդագրություն է տարածել, ըստ որի ադրբեջանական համայնքը դեռ հոկտեմբեր ամսվա սկզբից փորձում էր խափանել ֆիլմի արտադրությունը: «Նրանց առաջին փորձը՝ խոչընդոտել լիտվական նկարահանումներին, մենք կանխեցինք ու պատվով ավարտեցինք նկարահանումները՝ շնորհիվ մեր թիմի…

«Մի գնացեք Հայաստան. կվերադառնաք պատմելու արժանի շատ պատմություններով». Հայաստանի մասին նոր տեսանյութ

«Մի գնացեք Հայաստան. կվերադառնաք պատմելու արժանի շատ պատմություններով». Հայաստանի մասին նոր տեսանյութ

Հայաստանի մասին նկարահանվել է նոր տեսանյութ, որը վերնագրվել է «Մի գնացեք Հայաստան»։ Մոտ 4 րոպե տևողությամբ տեսանյութի իմաստն հասկանալու համար անհրաժեշտ է այն դիտել մինչև վերջ։ Տեսանյութում ներկայացվում է Հայաստանի բնությունը, պատմությունը, եկեղեցիները, հայտնում է panorama.am-ը։ Տեսանյութում…

ԱՄՆ-ն սկսել է դուրս բերել ռազմական տեխնիկան Սիրիայից

ԱՄՆ-ն սկսել է դուրս բերել ռազմական տեխնիկան Սիրիայից

ԱՄՆ-ն սկսել է դուրս բերել ռազմական տեխնիկան Սիրիայից՝ այդ երկրից իր զորքերը դուրս բերելու ծրագրի շրջանակում: Ըստ CNN-ի, վերջին մի քանի օրերին Սիրիայից դուրս է բերվել ցամաքային ռազմատեխնիկայի առաջին խմբաքանակը: Չի նշվել, սակայն, թե ուր և ինչպես է այն տեղափոխվել: Նշվում է, որ հավանաբար, ամերիկյան ուժերը…

Արգենտինայում մարդիկ ջահերով երթ են կազմակերպել ընդդեմ նախագահի

Արգենտինայում մարդիկ ջահերով երթ են կազմակերպել ընդդեմ նախագահի

Տասնյակ հազարավոր արգենտինացիներ դուրս են եկել Բուենոս Այրեսի փողոցներ ու ջահերով երթ կազմակերպել ընդդեմ երկրի նախագահ Մաուրիսիո Մակրիի խիստ տնտեսման ծրագրի ու կտրուկ գնաճի: Երկրում թանկացել են հանրային ծառայությունների գները, քանի որ Մակրին երկրի քրոնիկ ֆիսկալային պակասորդը նվազեցնելու նպատակով կրճատել…

Իսպանիայում հայկական խոշոր հանցախումբ է ձերբակալվել

Իսպանիայում հայկական խոշոր հանցախումբ է ձերբակալվել

Իսպանիայի ոստիկանությունը՝ Եվրոպոլի աջակցությամբ, հայկական խոշոր հանցավոր խումբ է ձերբակալել՝ թենիսի պայմանավորված խաղեր կազմակերպելու մեղադրանքով: Եվրոպոլի հաղորդագրության համաձայն՝ ձերբակալվել է 83 մարդ, այդ թվում՝ 28 պրոֆեսիոնալ թենիսիստ, որոնցից մեկը մասնակցել է Ամերիկայի վերջին բաց առաջնությանը:…

Amnesty International-ը անդրադարձել է Ադրբեջանում տիրող սարսափելի իրավիճակին և Հայաստանում տեղի ունեցած առաջընթացին

Amnesty International-ը անդրադարձել է Ադրբեջանում տիրող սարսափելի իրավիճակին և Հայաստանում տեղի ունեցած առաջընթացին

Ադրբեջանի կառավարությունն իր գործողություններով ցանկանում է միանշանակ ցույց տալ բոլորին, որ չի հանդուրժելու որևէ քննադատություն իր հասցեին, Վաշինգտոնում կայացած քննարկման ընթացքում հայտարարել է Amnesty International իրավապաշտպան միջազգային կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Դանիել…

Ռեջեբ Էրդողանը 2019թ-ը հռչակել է հայկական լեռնաշխարհում գտնվող Պորտասարի տարի

Ռեջեբ Էրդողանը 2019թ-ը հռչակել է հայկական լեռնաշխարհում գտնվող Պորտասարի տարի

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը տուրիզմի խթանման նպատակով 2019թ-ը հռչակել է հայկական լեռնաշխարհում գտնվող Պորտասարի տարի։ Ռեջեբ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ 2019թ-ը կլինի Գյոբեքլիթեփեի տարի (Պորտասար-խմբ)։ Պորտասարը մինչ այժմ հայտնի առաջին սրբավայրն է աշխարհում: Տվյալ տարածքում մինչ օրս հնագետների…

Ադրբեջանը €15,000 կվճարի Ալիևների ընտանիքի կոռուպցիոն գործարքները բացահայտած լրագրողին

Ադրբեջանը €15,000 կվճարի Ալիևների ընտանիքի կոռուպցիոն գործարքները բացահայտած լրագրողին

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակել է ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլովային վարկաբեկող արշավի գործով վճիռը, որը երկրի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի հետ կապվող կոռուպցիոն գործարքների վերաբերյալ մի շարք աղմկահարույց բացահայտումներ է արել: Ադրբեջանը պարտավորվում է €15,000 փոխհատուցում…

Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ ասորական եկեղեցի է կառուցվելու

Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ ասորական եկեղեցի է կառուցվելու

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հայ պատգամավոր Մարգար Եսայանը հայտնել է ասորական եկեղեցու կառուցման մասին։ Մարգար Եսայանը թվիթերյան իր էջում գրել է. «Թուրքիայի հանրապետության պատմության մեջ առաջին անգամ զրոյից ասորական եկեղեցի է կառուցվելու Ստամբուլի Յեշիլքյոյ…

Կյանքից հեռացել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի վերջին նախագահ Անատոլի Լուկյանովը

Կյանքից հեռացել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի վերջին նախագահ Անատոլի Լուկյանովը

Կյանքի 89-րդ տարում մահացել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի վերջին նախագահ Անատոլի Լուկյանովը: Ռուսական պետական հեռուստատեսությունը հայտնել է, որ Լուկյանովը մահացել է Մոսկվայում հունվարի 9-ին: Մահվան պատճառը հաղորդագրությունում չի նշվել: Նշենք, որ Լուկյանովը ծնվել է զինվորականի ընտանիքում։ Դպրոցն ավարտել է…

Թուրքիայի նախագահ Էրդողանը նոր գլխավոր խորհրդական ունի

Թուրքիայի նախագահ Էրդողանը նոր գլխավոր խորհրդական ունի

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը նոր գլխավոր խորհրդական է նշանակել Մարիամ Ալի Քավաքչընին: Մարիամ Ալի Քավաքչընը 2017թ-ին ստացել է Տեխասի համալսարանի հաղորդակցման գիտություն ֆակուլտետի մագիստրոսի աստիճան: Գլխավոր խորհրդականը նաև լոգոպետ է ու գործարար: Քավաքչընը նշանակմամբ Էրդողանի գլխավոր խորհրդականների…

Սուդանում անցկացված բողոքի ակցիաների ընթացքում 2 մարդ է մահացել

Սուդանում անցկացված բողոքի ակցիաների ընթացքում 2 մարդ է մահացել

Հունվարի 9-ին Սուդանի Օմդուրման քաղաքում անցկացված բողոքի ակցիաների ընթացքում երկու մարդ է մահացել, վեցը` վիրավորվել են: Այդ մասին հաղորդում է Al Hadath-ը: Սուդանում բողոքի ցույցերը սկսվել են նախորդ տարվա դեկտեմբերին: Դժգոհության պատճառը վառելիքի, հացի և ալյուրի բարձր գներն են: Առաջինը փողոց են դուրս…

Սիրիայում զինյալների հրթիռակոծման հետևանքով 5 օտարերկրացի զինվորական է զոհվել

Սիրիայում զինյալների հրթիռակոծման հետևանքով 5 օտարերկրացի զինվորական է զոհվել

Սիրիայում օտարերկրացի հինգ զինվորական է զոհվել, հաղորդում է «Ալ-Վաթան» գործակալությունը` վկայակոչելով Դեյր-էզ-Զորի աղբյուրները: Ըստ այդմ` հրթիռային հարվածի հետևանքով սպանվել են բրիտանացի զինվորականներ, որոնք գործում էին միջազգային կոալիցիայի գործողությունների շրջանակում: Ռազմական բախումը…

Էրդողանը Բոլթոնին մեղադրում է լուրջ սխալ թույլ տալու մեջ

Էրդողանը Բոլթոնին մեղադրում է լուրջ սխալ թույլ տալու մեջ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը մեղադրել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականին «շատ լուրջ սխալ» թույլ տալու մեջ, երբ Ջոն Բոլթոնն Անկարայից պահանջել է չվնասել Սիրիայի քուրդ զինյալներին: «Ջոն Բոլթոնը շատ լուրջ սխալ թույլ տվեց, մենք չենք կարող զիջումների գնալ այս…

Եվրամիությունը հավանություն տվեց Իրանի դեմ նոր պատժամիջոցներին

Եվրամիությունը հավանություն տվեց Իրանի դեմ նոր պատժամիջոցներին

Եվրամիությունը հավանություն է տվել Իրանի հետախուզական ծառայությունների և երկու իրանցիների նկատմամբ նոր պատժամիջոցներին՝ Թեհրանին մեղադրելով Եվրոպայի տարածքում ռեժիմի ընդդիմախոսների սպանություններ ծրագրելու մեջ: Պատժամիջոցների մասին երեկ հայտարարել են ԵՄ պաշտոնյաները: Թեհրանը հերքել է մեղադրանքները`…

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայում 6,3 մագնիտուդ հզորության երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը: Ստորերկրյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 12․39-ին։ Օջախը գտնվելիս է եղել 35 կմ խորության վրա։ Ներկա պահին բնական աղետից զոհերի կամ տուժածների մասին տեղեկատվություն չկա։