
Աշխարհ


Դոնալդ Թրամփը հեռուստաուղերձում կոչ է արել 5,7մլրդ դոլար հատկացնել Մեքսիկայի սահմանի պատի համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժողովրդին ուղղված իր հեռուստատեսային ուղերձում խոսել է Մեքսիկայի հետ սահմանին ճգնաժամի մասին ու կոչ արել 5,7 մլրդ դոլար հատկացնել երկու երկրների միջև պատի կառուցման համար: Ամերիկայի նախագահի ելույթը հեռարձակել է CNN-ը: ԱՄՆ նախագահի խոսքերով, միգրացիայի հետ կապված հանցագործությունների…

ԱՄՆ Սենատում արգելափակել են ՌԴ-ի, Սիրիայի և Իրանի դեմ պատժամիջոցների մասին օրենքը
Միացյալ Նահանգների Սենատին չի հաջողվել քվեարկություն անցկացնել Սիրիայի կառավարությանն օգնություն ցուցաբերելու համար պատժամիջոցների սահմանում ենթադրող օրինագծի հաստատման հարցով: «Ամերիկայի անվտանգության ամրապնդումը Մերձավոր Արևելքում» վերնագրով փաստաթղթին աջակցություն է հայտնել հարյուր սենատորից…

Հյուսիսային Կորեայում խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն մարտ ամսին
Այս մարտի 10-ին Հյուսիսային Կորեայում տեղի կունենան Ազգային գերագույն ժողովի 14-րդ գումարման պատգամավորների ընտրությունները։ Ազգային գերագույն ժողովը համարվում է ԿԺԴՀ-ի բարձրագույն օրենսդիր մարմինը, որտեղ լինում է 687 պատգամավոր: Որպես կանոն պատգամավորները տարին մեկ անգամ հավաքվում են Փհենյանում, որպեսզի…

Պերուն արգելել է ավելի քան 90 վենեսուելացի պաշտոնյաների մուտքը
Պերուի միգրացիայի պետական վարչությունն արգելել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին և նրա հետ կապ ունեցող ավելի քան 90 մարդու մուտքը Պերու: Այս մասին հաղորդում է El Conercio պորտալը: «Արտաքին գործերի նախարարության խնդրանքով միգրացիոն հսկողության համակարգում է ներառվել 93 մարդ, որոնց թվում…

Պենտագոնի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նշանակվել է Էրիկ Չունինգը
ԱՄՆ պաշտպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նշանակվել է Էրիկ Չունինգը: Այս մասին ասվում է գերատեսչության պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ: «Էրիկ Չունինգը զբաղեցրեց պաշտպանության նախարարի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը», - ասվում է հաղորդագրության մեջ՝ ընդգծվելով,…

Չինաստանում տղամարդը հարձակում է գործել նախակրթարանի վրա
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում անհայտ անձը հարձակվել է նախակրթարանի վրա և վիրավորել 20 երեխայի։ Դեպքը տեղի է ունեցել հունվարի 8-ին: Երեխաներն արդեն հոսպիտալացվել են, նրանցից 3-ի վիճակը գնահատվում է կայուն ծանր: Ոստիկանությունը ձերբակալել է տղամարդուն: Հարձակման պատճառները հայտնի չեն: Չինաստանում դաժան…

Հնդկաստանում համազգային գործադուլ է
Հնդկաստանում 200 միլիոն քաղաքացի մասնակցում է այսօր՝ հունվարի 8-ի առավոտյան սկսված համազգային գործադուլին: Ինչպես հաղորդում է NDTV հեռուստաալիքը՝ այն կտևի 2 օր: Հեռուստաալիքը հայտնում է, որ բողոքի ակցիայի նախաձեռնողները տեղական արհմիությունների և ձախակողմյան շարժումների առաջնորդներն են: Գործադուլի մասնակիցները…

Աթենքում ձյան առատ տեղումների պատճառով փակվել են դպրոցները
Հունաստանում ձյուն է տեղացել, լույս հունվարի 8-ի գիշերը ձնատեղում է եղել Աթենքում, եղանակի պատճառով փակվել են դպրոցները Ատտիկա մայրաքաղաքային տարածաշրջանի շրջանների մեծ մասում։ Հունաստանում տեղումնառատ եղանակ է հաստատվել դեկտեմբերի վերջին, ձյուն է տեղացել երկրի հյուսիսում և կենտրոնական մասում, մի քանի…

Ադրբեջանի քաղաքացիները սկսել են ավելի շատ անշարժ գույք գնել Թուրքիայում
2018թ.-ին Ադրբեջանի քաղաքացիները Թուրքիայում 1134 անշարժ գույք են ձեռք բերել, այդ մասին ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը հայտնել են Թուրքիայի հողային կադաստրի և առքուվաճառքի պետական մարմնից: Հայտնի է, որ վերջին 4 տարիներին Ադրբեջանի քաղաքացիները Թուրքիայում 3501 անշարժ գույք են գնել:…

Ջոն Բոլթոնն այսօր բանակցություններ կանցկացնի Անկարայում՝ թուրք պաշտոնյաների հետ
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը Անկարայում թուրք պաշտոնյաների հետ բանակցություններ կանցկացնի պաշտպանության և հետախուզության հարցերով։ Ջոն Բոլթոնի այցը Թուրքիա հետևում է Թրամփի անսպասելի հայտարարությանը՝ կապված Սիրիայից ամերիկյան զորքի դուրսբերման…

Թրամփն ու Մակրոնը քննարկել են Սիրիայից ԱՄՆ զորքերի դուրսբերման ծրագիրը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ զրույցում քննարկել է Սիրիայից ԱՄՆ զորքերի դուրսբերման պլանները: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «Երկու երկրների ղեկավարները քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը, վերահաստատելով «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորման…

Ավստրիայում և Գերմանիայում ձյան առատ տեղումների պատճառով 9 մարդ է մահացել
Ավստրիայում և Գերմանիայի հարավում ձյան առատ տեղումների հետևանքով առնվազն ինը մարդ է մահացել: Այդ մասին գրում է գերմանական Bild պարբերականը: Զոհերի թիվը կարող է աճել, քանի որ կան անհետ կորածներ, իսկ ձյան առատ տեղումներն առաջիկա շաբաթվա ընթացքում շարունակվելու են: Ձնահոսքի հետևանքով Ավստրիայի Հոհկարի…

Եգիպտոսում բացվել է Մերձավոր Արևելքում ամենամեծ քրիստոնեական տաճարը
Սուրբ Ծնունդի նախօրեին Եգիպտոսում բացվել է Մերձավոր Արևելքում ամենամեծ քրիստոնեական տաճարը։ Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Եգիպտոսի նոր վարչական մայրաքաղաքում՝ Կահիրեի արվարձաններում: Քրիստոսի ծննդյան տաճարը նախատեսված է 8 հազար հոգու համար։ Համալիրի տարածքում տեղակայվելու է նաև ղպտի պատրիարք…

Ճապոնիայում զբոսաշրջիկները երկրից մեկնելիս հարկ կվճարեն
2019թ-ի հունվարի 7-ից ծովով կամ օդով Ճապոնիան լքող յուրաքանչյուր ուղևոր նոր հարկային տուրք կմուծի՝ 10000 յեն (մոտ 10 դոլար): Օրենքը գործում է բոլոր երկրների քաղաքացիների համար: Ճապոնիայի կառավարության հաշվարկների համաձայն, 2020թ-ի դրությամբ միջինը երկիր կայցելի մոտ 40 մլն զբոսաշրջիկ, ինչը կարող է մեծ…

Մալայզիայի թագավորը հրաժարվել է գահից
Մալայզիայի թագավոր Մուհամմադ 5-րդը հրաժարվել է գահից: Նշենք, որ սա Մալայզիայի թագավորի՝ գահից հրաժարվելու առաջին դեպքն է 1957թ-ից՝ երկրի անկախացումից ի վեր: Ըստ թագավորական պալատի տարածած հաղորդագրության՝ որոշումը ուժի մեջ է մտնում անհապաղ: Պատճառների մասին չի հաղորդվում: Միջազգային լրատվամիջոցների…

Ֆրանսիայում վերսկսվել են բողոքի ակցիաները
Ֆրանսիայի քաղաքներում, մասնավորապես, Թուլուզում, Լիոնում, Բորդոյում, Գրենոբոլում «դեղին ժիլետներ» կամ «դեղին բաճկոններ» անվանումը ստացած ցուցարարները երեկ վերսկսել են բողոքի ակցիաները։ Ոստիկանության տվյալներով՝ ցույցերին մասնակցել է 25 հազար մարդ։ Որոշ քաղաքներում ակցիաներն ավարտվել…

Բողոքի ցույցեր են իրականացվում Սերբիայի նախագահի դեմ
«Դադարեցրեք դավաճանությունը, պաշտպանեք Սահմանադրությունն ու այն վերադարձրեք ժողովրդին» պաստառներով այսօր Բելգրադում հազարավոր մարդիկ բողոքի երթի էին դուրս եկել։ Ցուցարարները Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչից պահանջել են դադարեցնել բռնությունները լրագրողների և ընդդիմադիր գործիչների դեմ։…

«Մեքսիկան մտադիր չէ խառնվել Վենեսուելայի գործերին»․ Մեքսիկայի նախագահ
Մեքսիկայի իշխանությունները մտադիր են առաջնորդվել այլ պետությունների ներքին գործերին չխառնվելու և ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքով։ Այս մասին հայտարարել է Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը, գրում է ՏԱՍՍ-ը։ Մեքսիկան հրաժարվել է ստորագրել «Լիմայի խմբի»՝ Վենեսուելայի նախագահ…

Կահիրեում պայթյուն է տեղի ունեցել
Եգիպտոսում ականազերծման աշխատանքներ իրականացնելիս պայթել է ինքնաշեն պայթուցիկ սարքը: Դրա հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս մեկը վիրավորվել: Նշվում է, որ այն եղել է պայուսակի մեջ, Կահիրեի արևելյան մասում գտնվող եկեղեցու հարևանությամբ: Հիշեցնենք, որ վերջերս Կահիրեում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով…
Ամենա

Մահացել է ռուս դերասան Սերգեյ Յուրսկին

Այսօր Վրաստանում Հովհաննես Թումանյանի հիշատակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն

Աշխարհահռչակ Վիկտորիա ջրվեժը ցամաքել է

Ապրանքաշրջանառությունը Ադրբեջանի և Ռուսաստանի միջև այս տարի աճել է շուրջ 20 տոկոսով

Կյանքից հեռացել է վրացի ռեժիսոր Գեորգի Շենգելայան

Wildberries-ում այս տարի թողարկվել են ավելի քան 50 նոր հայկական տեղական բրենդեր

Կարո Փայլան. «Իշխող կուսակցության փոխնախագահը հայերին ու հույներին կոտորած թուրք ոստիկանին համարում է իր պապը»
