Լրահոս
Նիկոլ Փաշինյանը նշանակվեց ՀՀ վարչապետի պաշտոնում
Նիկոլ Փաշինյանն նշանակվեց ՀՀ վարչապետի պաշտոնում։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ստորագրած հրամանագրում ասված է. «Հիմք ընդունելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասը, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելու մասին»։
Էդգար Ղազարյանը նշանակվել է ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար
Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը նշանակվել է ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար: Panorama.am-ը Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար Մարիաննա Հակոբյանից տեղեկացել է, որ ՍԴ աշխատակազմի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի աշխատանքային լիազորությունները դադարեցվել են ԱԺ պատգամավոր ընտրվելու…
Լեհ քաղաքապետին բարեգործական համերգի ժամանակ դանակահարել են
Լեհաստանի Գդանսկ քաղաքի քաղաքապետ Պավել Ադամովիցը ծայրահեղ ծանր վիճակում է՝ բարեգործական համերգի ժամանակ հենց բեմում դանակահարվելուց հետո։ Համերգի ավարտին մի տղամարդ վազել է բեմ ու դանակով մի քանի հարվածներ հասցրել քաղաքապետին՝ հենց ամբոխի առաջ։ Սարսափելի միջադեպից սոցիալական ցանցերում տարածվել են տեսանյութեր։…
«Նորընտիր ԱԺ-ի հաջողությունը կախված է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացուց»․ Արմեն Սարգսյան
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ընթացքում հայտարարել է, որ նորընտիր պատգամավորների հաջողությունը մեծապես կախված է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու աջակցությունից և, որ «նոր Հայաստանում յուրաքանչյուրը պետք է անձնապես բարեփոխվի»: Նա նշել է, որ դեկտեմբերի 9-ի…
ՀՀ և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն հունվարի 16-ին
Հունվարի 16-ին կայանալու է Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: Հանդիպումը տեղի կունենա Փարիզում, ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների միջնորդությամբ և…
Հրազդանում կփակվեն գիշերային ակումբները
Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ քաղաքում կարգելվի գիշերային ակումբների գործունեությունը: Նման որուշում կայացնելիս, ըստ քաղաքապետի, հաշվի է առնվել բնակիչների գիշերային անդորրը: «Հաշվի առնելով քաղաքացիների շահը, որպեսզի չխաթարվի բնակիչների գիշերային անդորրը, որոշում…
«Այսօր մեծ խնդիր ունենք Հայֆիլմը վերածնելու»․ Միջազգայնագետ Մոնիկա Առաքելյան
Միջազգայնագետ, թարգմանիչ, լրագրող Մոնիկա Առաքելյանը անդրադարձել է Հայֆիլմի վերածնունդ նախաձեռնության՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ուղղված նամակին․ «Այսօր մեծ խնդիր ունենք Հայֆիլմը վերածնելու: Ուրախալի է, որ կան մտահոգ մարդիկ, ովքեր օր ու գիշեր ջանք չեն խնայում Հայֆիլմի ազգային արժեքը…
Վարդենյաց լեռնանցքը փակ է․ Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը
Հունվարի 14-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդիչով ավտոմեքենաների համար, իսկ մարդատարների համար՝ դժվարանցանելի: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Կոտայքի մարզի բոլոր ավտոճանապարհներին, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի…
Թեհրանի մոտակայքում վթարի է ենթարկվել Boeing-707 ուղևորատար ինքնաթիռ
Թեհրանի մոտակայքում այսօր վթարի է ենթարկվել Boeing-707 ուղևորատար ինքնաթիռ։ Այս մասին ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, հայտնել է ILNA գործակալությունը։ Այս պահին վթարի պատճառի ու զոհերի մասին տեղեկություններ չկան։ Նշվում է, որ արդեն տեղում են ուղղաթիռներն ու շտապօգնության մեքենաները։ Վթարը տեղի է ունեցել Պայամ միջազգային…
Ամենա