
Լրահոս


Կատալոնիայի քաղաքներում սկսվել են բողոքի ակցիաներ ընդդեմ Իսպանիայի
Այսօր առավոտից Կատալոնիայի քաղաքներում սկսվել են բողոքի զանգվածային ակցիաներ ընդդեմ Իսպանիայի, որը հրաժարվում է անկախություն տալ շրջանին՝ չնայած 1 տարի առաջ տեղի ունեցած անկախության հանրաքվեին։ Ժիրոնայում ցուցարարները փակել են երկաթուղային կայարանի ճանապարհները, Բարսելոնայում սահմանափակվել է փողոցների…

Արագածոտնի մարզի մի քանի համայնքներում հոկտեմբերի 2-3 կդադարեցվի ջրամատակարարումը
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 2-ին ժամը 10:00-ից մինչև հոկտեմբերի 3-ը ժամը 10:00 կդադարեցվի Արագածոտնի մարզի՝ Օշական, Ոսկեվազ և Ոսկեհատ համայնքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում…

Հայաստանի շախմատիստուհիները լավագույն եռյակում են
Բաթումիում անցկացվող շախմատի համաշխարհային օլիմպիադայում այսօր` հոկտեմբերի 1-ին նշանակված են 7-րդ տուրի պարտիաները: Հայաստանի տղամարդկանց հավաքականը կմրցի Բելառուսի, իսկ կանանցը` ԱՄՆ-ի թիմի հետ: Նախորդ` 6-րդ տուրում տղամարդկանց մեր ընտրանին 3,5:0,5 հաշվով հաղթել է Մակեդոնիայի պատվիրակներին և 10 միավորով…

Տաշիր քաղաքի գրեթե կեսը կոյուղաջրերի ստորգետնյա համակարգ չունի
Տաշիրի համայնքապետարանի տվյալներով` քաղաքի մոտ 44 տոկոսը ապահովված չէ կոյուղու ցանցով, իսկ առկա կոյուղագծերի 50 տոկոսը մաշված է: Կոյուղագծեր ունեցող թաղամասերի կոյուղաջրերը, խողովակներով իրար միանալով, թափվում են Տաշիր գետը, որտեղից էլ` Ձորագետ, այնուհետ՝ Դեբեդ: Տաշիր գետը հոսում է քաղաքի երկայնքով:…

Մահացել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը
Իննսունչորս տարեկանում կյանքից հեռացել է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը: Նա մահացել է լոգարանում՝ սրտի կանգի պատճառով: Այլ տեղեկություններ չեն հաղորդվում: Շառլ Ազնավուրը ծնվել է 1924թ-ի մայիսի 22-ին Փարիզի Սեն Ժերմեն դե Պրե թաղամասում, հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում,…

Գեղարդի վանքը և Ազատի հովիտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուժեղացված պաշտպանության կարգավիճակ կստանան
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում գտնվող «Գեղարդի վանք և Ազատ գետի վերին հովիտ» վայրին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ուժեղացված պաշտպանության կարգավիճակ շնորհելու վերաբերյալ միջանկյալ դրական որոշում է կայացվել: Այս մասին հայտնում է panarmenian.net-ը։ «Ուժեղացված պաշտպանությունը»…

Արամի 23-ի հուշարձան-շենքի պահպանության հարցով Մշակույթի նախարարությունը դիմել է Երևանի դատախազություն
ՀՀ մշակույթի նախարարությունը Երևան քաղաքի Արամի 23 հասցեում գտնվող հուշարձան-շենքի անխաթարությունը պահպանելու համար քննարկում է ունեցել կառուցապատողի ներկայացուցչի հետ և բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերել` նախարարությանը ներկայացնել հուշարձանի անխաթարությունը պահպանելու վերաբերյալ նախագիծ: Նախարարությունը…

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բաշխել է Երևանի ավագանու մանդատները
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 30-ին կայացած արտահերթ նիստում ամփոփել է Երևանի ավագանու սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրությունների արդյունքները: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ՝ Երևանի ավագանին ընտրվել է, և մանդատները բաշխվել են հետևյալ կերպ՝ 1) «Իմ քայլը» կուսակցությունների…

Փաշինյանը Պուտինի այցը Հայաստան ակնկալում է 2019թ-ի սկզբին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուսով է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստան կայցելի 2019-ի սկզբին: Այդ մասին Փաշինյանը հայտարարել է լրագրողներին: «Կարծում եմ, ճիշտ կլինի, որ այցը տեղի ունենա 2019թ-ի սկզբին: Ինչո՞ւ: Որպեսզի պատրաստենք պայմանագրային բազան, փաստաթղթեր ստորագրենք այցի ժամանակ»,…
Ամենա

Այսօր մինչև երեկո ջուր չի լինելու Երևանի մի քանի վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում

Տեխնոլոգիական լուծումների մշակմամբ զբաղվող DataArt միջազգային ընկերությունը կենտրոն է հիմնելու Հայաստանում

Գագիկ Ծառուկյանի ունեցվածքը

ԵՊՀ․ «Ովքե՞ր կարող են օգտվել ուսման վարձի զեղչերից և ինչպե՞ս»

«Պատիվ ունեմ» ծրագրով ծառայելու պայմանագիր է կնքել ավելի քան 240 զորակոչիկ

ԱԱԾ-ն աշխատանքի է հրավիրում մի քանի ոլորտներում գիտելիքներ և փորձ ունեցող մասնագետների

Հայաստանի ընդարձակման հակիրճ պատմությունը
