Լրահոս
Երևանում և 8 մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 8-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10:30-16:30 - Դեղատան փ. 4 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները,…
Բրազիլիայի նախկին նախագահը 13 տարով ազատազրկվել է
Բրազիլիայի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան մեղավոր է ճանաչվել կաշառակերության և փողերի լվացման մեջ և դատապարտվել է 12 տարի և 11 ամիս ժամկետով ազատազրկման: Այդ դատավճիռը դեռևս կարող է բողոքարկվել: Դատարանն ապացուցված է համարել, որ Դա Սիլվան օգնել է շինարարական ընկերություններից մեկին պատվերներ…
Լևոն Տեր-Պետրոսյանը հարցաքննվել է Մարտի 1-ի գործով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հարցաքննվել է Մարտի 1-ի գործով հատուկ քննչական ծառայությունում: Այս մասին հայտնում է առաջին նախագահի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը: Մամուլում լուրեր են շրջանառվում, որ հարցաքննվել է նաև գործարար Խաչատուր Սուքիասյանը, ում նկատմամբ 2008թ-ի Մարտի 1-ի դեպքերից…
2018թ-ին 2 անգամ ավելի շատ կոռուպցիոն հանցագործություն է գրանցվել
2018թ-ին Հայաստանի Հանրապետությունում գրանցված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների թիվը 2017թ-ի համեմատ ավելի քան կրկնապատկվել է: Այս մասին գրում է panarmenian-ը։ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ նախորդ տարում գրանցվել է կոռուպցիոն բնույթի 1353 հանցագործություն, մինչդեռ 2017թ-ի…
«Փաշինյանը չի արձագանքում հանդիպելու առաջարկիս»․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածու
Բելառուսի անվտանգության խորհրդի քարտուղար, Հավակաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի թեկնածու Ստանիսլավ Զասը հայտարարել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռևս չի արձագանքել իր հետ հանդիպելու առաջարկին, հայտնում է բելառուսական «Նաշա Նիվա» կայքը: «ՀՀ…
Բարձրագույն որակավորման կոմիտեն կսահմանի գրագողության չափանիշներ. Ստեղծվել է աշխատանքային խումբ
Բարձրագույն որակավորման կոմիտեն գործուն քայլեր է ձեռնարկում՝ գրագողության դեմ պայքարելու համար: «Գրագողությունը ոչ միայն գիտական աստիճանաշնորհման համակարգի չարորակ ուռուցքն է, այլ նաև բուհական կրթության։ Բարձրագույն որակավորման կոմիտեն նախաձեռնել է գիտության տարբեր բնագավառների մասնագետների մասնակցությամբ…
Կարո Փայլանը հայկական գանձեր որոնող ոստիկանների թեման բարձրաձայնել է մեջլիսում
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) հայ պատգամավոր Կարո Փայլանը օրեր առաջ Դիարբեքիրի Սիլվան շրջանում հայկական գանձեր որոնող ոստիկանների հարցը բարձրացրել է մեջլիսում: Հայ պատգամավորը Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին ուղղված գրավոր հարցադիմում…
Համաձայն շրջանառվող լուրերի՝ ՀԱԷԿ-ի մոտ 70 աշխատակից աշխատանքից ազատման դիմում է գրել
Հայաստանի ատոմային էլեկտրակայանի՝ ՀԱԷԿ-ի մոտ 70 աշխատակից տնօրենին աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Նրանց թվում են ատոմակայանի միջուկային անվտանգության գծով մասնագետներ։ Այս մասին գրում է «Առավոտ»-ը։ Հայաստանի ատոմային էլեկտրակայանի գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանը հաստատել է աշխատակիցների…
ՀՀ-ում աշակերտները տնայինները շաբաթվա մեջ 15 ժամում են անում, զարգացած երկրներում՝ ամենաշատը 9 ժամում
Հայաստանում աշակերտները միջինում շաբաթական (բացառությամբ հանգստյան օրերի) 15 ժամ են ծախսում տնային աշխատանքի պատրաստմանը վրա: Բաց հասարակություն հիմնադրամի զեկույցի համաձայն, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) երկրներում (կազմակերպության մեջ մտնում են ԵՄ-ի, Ասիայի, Ամերիկայի…
Ամենա