Լրահոս
Ռուբեն Հայրապետյանին առնչվող յուրացման դեպքով 4 քրեական գործ կա հարուցված
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի անվան հետ կապված յուրացման դեպքով քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով: Այս մասին ասել է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Գրում է ՊանԱրմենիան-ը։…
Գագիկ Խաչատրյանի որդիներին առնչվող ընկերությունը, որպես նվեր, կկառուցի «Աղբահանության և սանիտարական մաքրման համայնքային հիմնարկ»
Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի և նրա որդիներին փոխկապակցված «Տերյան 5» ՍՊԸ-ն Երևանի քաղաքապետարանի համար, որպես նվեր, «Աղբահանության և սանիտարական մաքրման համայնքային հիմնարկ» կկառուցի։ Երևանի քաղաքապետարանի հաղորդմամբ՝ «Տերյան 5» ընկերությունը Երևանի…
Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի գործով դատական նիստը կրկին հետաձգվել է
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ գործարար Սիլվա Համբարձումյանի գործով դատական նիստն այսօր կրկին հետաձգվել է։ Երևան քաղաքի առաջին ատյանի դատավոր Էդիկ Ավետիսյանը հետաձգել է նիստը, քանի որ Սիլվա Համբարձումյանի կողմից ներգրավվել է նոր պաշտպան, որը չի հասցրել ծանոթանալ գործի նյութերին։ Քոչարյանի…
«Էրեբունի» պատմամշակութային թանգարանը կունենա նոր մասնաշենք
Երևանի ավագանին հավանություն է տվել 2019թ.-ի հոկտեմբերի 3-ին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի և «Ջոն և Սոս Բալյան հիմնադրամի» միջև կնքված համագործակցության պայմանագրին: Ներդրումային ծրագրով նախատեսվում է թանգարանի անմիջապես հետնամասում կառուցել նոր` ժամանակակից տեխնոլոգիաներով մասնաշենք,…
Մեկնարկել է ձմեռային զորակոչը
Դեկտեմբերի 16-ին մեկնարկել է 2019թ-ի ձմեռային զորակոչը՝ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության կմեկնեն առաջին նորակոչիկները: Զինված ուժերի համալրման գործընթացը խստագույնս վերահսկվում է ՀՀ պաշտպանության նախարարության, ԶՈւ ԳՇ ղեկավարության և իրավապահ մարմինների կողմից։ Զորակոչին մասնակցող բոլոր կառույցների…
Երևանում կկառուցվի Մարտի 1-ի զոհերի հուշահամալիր
Երևանի քաղաքապետարանի բյուջեից մոտ 2 մլն դրամ կհատկացվի Մարտի 1-ի զոհերի հուշահամալիրի կառուցմանը: Նման որոշում է կայացրել Երևանի ավագանին դեկտեմբերի 16-ի արտահերթ նիստում: Հուշարձանը կկանգնեցվի Գրիգոր Լուսավորիչ փողոցին և այգուն հարող տարածքում: Նշենք, որ նիստում որոշվել է 3 մլն 950 հազար դրամով ավելացնել…
Հայ պատանի ծանրորդների հաջողությունները Եվրոպայի Մ-15 և Մ-17 առաջնություններում
Իսրայելում տեղի ունեցած ծանրամարտի Եվրոպայի Մ-15 և Մ-17 առաջնություններում Հայաստանի ներկայացուցիչները 13 մեդալ են նվաճել երկամարտում: Մինչև 17 տարեկանների առաջնությունում Եվրոպայի չեմպիոն են դարձել Լիանա Գյուրջյանը (+81 կգ) և Գառնիկ Չոլակյանը (49 կգ): Արծաթե մեդալի են արժանացել Մելինա Խաչատրյանը (71…
Հյուսիսային պողոտա-Աբովյան փողոց հատման վայրում տեղադրվելու է Չաքմաքչյանի «Քայլող մարդը» քանդակը
Հայտնի քանդակագործ Արտո Չաքմաքչյանի «Քայլող մարդը» քանդակը տեղադրվելու է Երևանի կենտրոնում՝ մայրաքաղաքի ավագանին հավանություն է տվել: Արձանը կտեղադրվի Հյուսիսային պողոտա-Աբովյան փողոց հատման վայրում: Քանդակի ձուլման և մոնտաժման աշխատանքները կկազմակերպի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի…
«Վաղը բացելու եմ Հանրայինի եթերը, իսկ թե ինչ նախագծով, ձևաչափով և որ եթերում կհայտնվեմ, կերևա 2020-ին»․ Էրիկ Անթառանյան
Հեռուստահաղորդավար Էրիկ Անթառանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ես Հանրային հեռուստաընկերությունում աշխատում եմ արդեն 22 տարի և դեռ ոչ մի անգամ աշխատանքից ազատման դիմում չեմ գրել։ Վաղը բացելու եմ Հանրայինի եթերը «Առավոտ լուսո» ծրագրով։ Հեռուստատեսության ասպարեզում ասելիքս վստահաբար…
Ամենա