Լրահոս
Լճաշեն համայնքում հողի բերրի շերտի վնասման և ապօրինի հանման դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում շարունակվում են պետական մարմինների կողմից իրենց լիազորությունների շրջանակներում իրականացված վերահսկողության՝ դատախազություն ներկայացված արդյունքների ուսումնասիրությունները: Այդ շրջանակներում ուսումնասիրվել է նաև Գեղարքունիքի մարզի…
Այսօր լրանում է սիրված արվեստագետ Փարավոն Միրզոյանի 70 ամյակը
Այսօր լրանում է հայ նկարիչ, ՀՀ արվեստի գործիչ, ՀՀ ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանի 70 ամյակը: Միրզոյանը ծնվել է 1949թ. դեկտեմբերի 2-ին, ՀՀ Սյունիքի մարզի Սալվարդ գյուղում: 1975թ-ին ավարտել է Լենինգրադի Իլյա Ռեպինի անվան գեղարվեստի ակադեմիան։ Մասնակցել է հանրապետական, համամիութենական, միջազգային…
Ակնաբուժական անվճար ծառայություններ են մատուցվում վիրավոր և զոհված ազատամարտիկների ընտանիքներին
Հայաստանի Ամերիկյան համալսարանի «Զվարթ Ավետիսյան-Օնանյան» առողջապահական ծառայությունների հետազոտման և զարգացման կենտրոնի «Կարո Մեղրիկյան» աչքի հիվանդությունների կանխարգելման կենտրոնը «Գոյամարտ» համազգային բարեգործական միավորման և ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ…
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը կցորդիչով բեռնատարների համար փակ են, մյուսների համար՝ դժվարանցանելի: Գեղարքունիքի մարզի Մարտունի-Ճամբարակ ավտոճանապարհին, Գավառ,…
Այսօր և վաղը գիշերը սպասվում են ձյան առատ տեղումներ, բուք, ճանապարհներին՝ մերկասառույց․ Գագիկ Սուրենյան
ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուշադրություն, հատկապես վարորդներին․ Դեկտեմբերի 2-ի երեկոյան ժամերին և 3-ի գիշերը Արագածոտնի, Կոտայքի, Վայոց Ձորի, Սյունիքի լեռնային շրջաններում և Գեղարքունիքում սպասվում են ձյան…
«Էրեբունի» թանգարան են այցելել «Այբ» դպրոցի «Ֆիլմարտադրության ակումբի» աշակերտները
«Էրեբունի» թանգարան են այցելել «Այբ» դպրոցի «Ֆիլմարտադրության ակումբի» աշակերտները: «Էրեբունի» ՊՀԱԹ-ի տնօրեն Մ. Բադալյանը նրանց ծանոթացրել է հիմնական և ժամանակավոր ցուցադրությունների հետ: Այս մասին տեղեկանում ենք Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի…
Խաչատուր Սուքիասյանը մեղադրել է Սերժ Սարգսյանին իրենից գործարան խլելու մեջ
Գործարար, նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրել է իրենից գործարան խլելու մեջ: Այս մասին, «Ազատություն» ռադիոկայանի հաղորդմամբ, հայտարարարել է Սուքիասյանը: Գործարարի խոսքով՝ ինքը երբեք չի ասել, որ Սարգսյանի հետ լավ հարաբերություններ է ունեցել, այլ…
Բանակից խուսափած ՀՀ քաղաքացիները հունվարի 1-ից չեն կարողանա գումար մուծելով ազատվել քրեական հետապնդումից
ՀՀ զինվորական դատախազությունը տեղեկացնում և զգուշացնում է, որ 2019թ-ի դեկտեմբերի 31-ից հետո այլևս չի գործելու օրենսդրական այն իրավակարգավորումը, համաձայն որի այն քաղաքացիները, որոնց հանդեպ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու հիմքով հարուցված է քրեական հետապնդում, կարող են օրենքով սահմանված…
Աբովյանում ադամանդի վերամշակման գործարան է բացվել
Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում ադամանդի վերամշակման գործարան է բացվել: Նոր «Էյ Դի Էլ Դայմոնդս» գործարանի բացմանը ներկա է գտնվել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով նշել է, որ գործարանի շնորհիվ ստեղծվում է 700 աշխատատեղ: Վարչապետի ֆեյսբուքյան ուղիղ եթերից պարզ է դառնում, որ գործարանի բացմանը…
Ամենա