Լրահոս
Հոկտեմբերի 19-ին մետրոն կաշխատի արտակարգ ռեժիմով
«Էրեբունի-Երևան 2801» տոնկատարությունների շրջանակում «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն հոկտեմբերի 19-ին աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով։ Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ: Մետրոյի աշխատանքները կսկսվեն…
Համաձայն շրջանառվող լուրերի՝ Թուրքիան վերսկսել է ռազմական գործողությունը Սիրիայում
Թուրքիայի Զինված ուժերը վերսկսել են հարձակումը սիրիական Ռաս էլ Այնի ուղղությամբ, չնայած ԱՄՆ հետ համաձայնությանը կրակի ժամանակավոր դադարեցման մասին: Այդ մասին հայտնել է Al Mayadeen հեռուստաալիքը՝ քրդական ուժերի աղբյուրների վրա հղումով: Ըստ պետական SANA գործակալության, թուրքական զինուժը հրետակոծել է Ռաս…
Թուրքիայում արգելել են Հրանտ Դինքի հիմնադրամի կազմակերպած գիտաժողովը
Հոկտեմբերի 18 և 19-ին Ստամբուլում Հրանտ Դինք հիմնադրամում կայանալիք «Կեսարիայի և շրջակայքի սոցիալ-մշակութային և տնտեսական պատմությունը» թեմայով գիտաժողովն արգելվել է: Գիտաժողովը նախապես ծրագրված է եղել անցկացնել Կեսարիայում, սակայն Կեսարիայի նահանգապետարանի միջամտությամբ այն արգելվել էր:…
Կապանում գրքի տոն է կազմակերպվելու
Սյունիքի մարզի Կապան քաղաքում կկազմակերպվի Գրքի տոն: Հոկտեմբերի 19-ին ժամը 14:30-ից Կապանի դրամատիկական թատրոնում կանցկացվեն վերջերս հրատարակված մի շարք բեսթսելեր գրքերի շնորհանդեսներ, ցուցահանդես-տոնավաճառ, որոնք կուղեկցվեն ելույթների խոսքերով ու երաժշտական համարներով: Նախաձեռնությունն իրականություն…
ՀՀ հումանիտար առաքելությունը Հալեպի զինհոսպիտալին բժշկական պարագաներ է փոխանցել
Հալեպում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության հետ համագործակցությամբ՝ հոկտեմբերի 17-ին ՀՀ Հումանիտար առաքելության խմբի կողմից Հալեպի Զինվորական հոսպիտալին բժշկական պարագաներ են փոխանցվել։ Սիրիական զինվորական հոսպիտալի ղեկավարությունը երախտագիտություն է հայտնել հայ բժիշկներին՝ ոչ միայն տրամադրված…
Արգիշտի փողոցի շենքերի բնակիչները վնասներ են կրել էլեկտրաէներգիայի ուժգին տատանման հետևանքում
Երեկ Երևանի Արգիշտի փողոցի շենքերում հոսանքի ուժգին տատանումը շարքից հանել է վերելակ, ջրի պոմպ, բնակարաններում՝ լիցքավորման սարքից ու վայ-ֆայի սարքերից սկսած մինչև խոշոր կենցաղային տեխնիկա։ Նշենք, որ Հայաստանի տարբեր շրջանների բնակիչները հաճախ են բողոքում, որ էլեկտրաէներգիայի տատանման պատճառով իրենց…
Աշտարակ - Եղվարդ ավտոճանապարհի ավտոճանապարհի մի հատվածը երկկողմանի փակ է
Աշտարակ - Եղվարդ (Հ-6, Հ-2 Եղվարդի տրանսպորտային հանգույց Մ-1) հանրապետական նշանակության ավտոճանապարհին իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ: Ելնելով անվտանգության նկատառումներից և աշխատանքի բնականոն ընթացքն ապահովելու նպատակով՝ Հ-6 ավտոճանապարհի կմ10+400-կմ15+800 հատվածը երկկողմանի փակ է: Վարորդներին…
2025թ-ին կառավարությունն ուզում է արդյունաբերական արտադրանքը հասցնել 3․9 տրլն դրամի
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում տեղադրվել է Հայաստանի արդյունաբերության զարգացման հնգամյա ռազմավարությունը, որով նախատեսվում է երկիրը դարձնել ամենամրցունակը տարածաշրջանի և ԵԱՏՄ երկրների արդյունաբերության ճյուղի համեմատությամբ: Ըստ ռազմավարության՝ վերոնշյալ թիրախի ապահովումը հնարավոր…
Ադրբեջանցիները հայերի կառուցած եկեղեցին հայտարարել են որպես ալբանական
Վարդաշեն քաղաքում (վերանվանվել է Օղուզ) 1830-1838 թթ. ընթացքում Առաքել Մուրադյանցի միջոցներով կառուցված Սբ. Աստվածածին եկեղեցու հարավային որմին փակցված ցուցանակին գրված է՝ «ԱԼԲԱՆԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ. գույքահամար 4939»։ Նշենք, որ եկեղեցու կառուցման ծախսը կազմել էր 15.000 ռուբլի. հետագայի նորոգությունները՝…
Ամենա