
Լրահոս


Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ծաղկազարդի տոնը
Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ծաղկազարդի տոնը։ Նշենք, որ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ տոնը տարիներ առաջ նաև հռչակվել է որպես մանուկների օրհնության օր: Հիշեցնենք, որ հաջորդ կիրակի օրը՝ ապրիլի 4-ին Հայ Առաքելական եկեղեցին նշելու է Հիսուս Քրիստոսի Հարության տոնը` Սուրբ Զատիկը:

«Մենք իրավունք չունենք անհայրենիք թողնել սերունդներին». «Ֆենիքս արիության դպրոցը»
«Ֆենիքս արիության դպրոցը» ստեղծվել է Թաղավարդը և Կարմիր Շուկան հերոսաբար պաշտպանած տղաների կողմից։ Նախագիծը վերապատրաստման ծրագիր է, որը համատեղում է հաջողության փորձը և պատերազմի դաշտում 2020թ-ի մարտերում ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները։ Դասավանդում են աշխարհի տարբեր թեժ կետերում…

Սերժ Սարգսյանի գույքը կմնա կալանքի տակ
Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գույքը կմնա կալանքի տակ: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վահե Միսակյանի, մերժել է Սարգսյանի գույքի վրա դրված կալանքը վերացնելու վերաբերյալ նրա պաշտպանների միջնորդությունը: Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունը պետությունից…

Սյունիքի մարզի դատախազությունում քննարկվել են կամավորականներին հատկացված զենք-զինամթերքի հավաքագրման և պահպանման հարցեր
Սյունիքի մարզի դատախազությունում անցկացվել է օպերատիվ խորհրդակցություն՝ մարզի տարածքում բնակարանային գողությունների, անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների դեմ կանխարգելիչ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու, ինչպես նաև՝ 2020թ-ի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում…

Շանթ Հարությունյանն ընտրություններին մասնակցելու համար նոր կուսակցություն է հիմնում
Շանթ Հարությունյանը որոշել է հիմնադրել նոր կուսակցություն և մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում․ «Հաշվի առնելով այն, որ արդեն որոշված է արտահերթ ընտրությունների անցկացման օրը, դիմում ենք մեր համախոհներին: ՀՀ օրենսդրության համաձայն՝…

Անկախ պատգամավորները ստեղծում են «Արցախ» նախաձեռնություն
Խորհրդարանում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ մեկնարկել է արտահերթ նիստ: «Իմ քայլը» խմբակցության նախկին, այժմ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտարարել է, որ անկախ պատգամավորներ Աննա Գրիգորյանի և Սոֆիա Հովսեփյանի հետ մտադիր են ստեղծել «Արցախ»…

Զովունիում նոր բնակելի թաղամաս կկառուցվի
Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի Զովունի գյուղում բնակելի թաղամաս կկառուցվի։ Կառավարությունը մարտի 18-ի նիստում հավանություն տվեց «Մագնոլիա-Կոմֆորտ» ՍՊԸ-ի ներկայացրած բնակելի թաղամասի կառուցման ներդրումային ծրագրին։ Եղվարդ համայնքի սեփականությունը հանդիսացող 3,3 հա հողամասը կադաստրային արժեքով…

Սերժ Սարգսյան․ «Քաղաքական խրամատը չեմ լքելու»
Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր դատարանի բակում հայտարարել , որ կապիտուլանտները պետք է հեռանան, ժողովուրդը պետք է ընտրի պետականամետ կառավարություն, ընդգծելով՝ քաղաքական խրամատը չի լքելու։ «Օր առաջ պետք է լծվել Հայաստանի անվտանգության և մեր քաղաքացիների բարեկեցության մակարդակների…

Օնիկ Գասպարյանն ազատված է ԳՇ պետի պաշտոնից․ Վարչապետի գրասենյակ
Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը սահմանադրական նորմի հիմքով` իրավունքի ուժով ուժի մեջ մտած Հանրապետության նախագահի հրամանագրի հիման վրա, մարտի 10-ին ազատվել է զբաղեցրած պաշտոնից, ինչն արձանագրել է Հայաստանի վարչապետը նույն օրը տարածված հայտարարությամբ, պարզաբանում է վարչապետի գրասենյակը։…
Ամենա

Այսօր մինչև երեկո ջուր չի լինելու Երևանի մի քանի վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում

Տեխնոլոգիական լուծումների մշակմամբ զբաղվող DataArt միջազգային ընկերությունը կենտրոն է հիմնելու Հայաստանում

Մայիսյան հաղթանակների կենդանի հերոսները

«10 օր արև, տաք, առանց տեղումների եղանակ։ Վայելեք»․ Գագիկ Սուրենյան

ԱԱԾ-ն աշխատանքի է հրավիրում մի քանի ոլորտներում գիտելիքներ և փորձ ունեցող մասնագետների

Հայաստանի ընդարձակման հակիրճ պատմությունը
