Լրահոս
ԵԺԿ նախագահ. «Հիշելը պարտադիր է անցյալի սխալները չկրկնելու համար»
Եվրոպական Ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության օրվա կապակցությամբ։ Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է, որ կանգնած է հայ ժողովրդի կողքին։ «Այսօր, երբ մենք հիշում ենք 1915թ-ի Հայոց ցեղասպանությունը, ես կանգնած եմ հայ ժողովրդի կողքին և իմ մտքերն ու աղոթքները…
Վախճանվել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի գլխավոր խմբագիր Տիգրան Ֆարմանյանը
Երկարատև ծանր հիվանդությունից հետո կյանքից հեռացել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի երկարամյա գլխավոր խմբագիր, ՀՀ վաստակավոր լրագրող Տիգրան Ֆարմանյանը: Թերթի խմբագրությունից տեղեկացնում են, որ հոգեհանգիստը կկայանա ապրիլի 25-ին՝ ժամը 17:30-ին, Կոնդի Սբ Հովհաննես եկեղեցում, հուղարկավորությունը՝…
Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել Հայոց Ցեղասպանությունն ընդունած և դատապարտած երկրներին
Հայաստանի Ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության 1,5 մլն զոհերի։ «Շնորհակալություն Արգենտինա, Ավստրիա, Բելգիա, Բոլիվիա, Բուլղարիա, Կանադա, Չիլի, Կիպրոս, Չեխիա, Ֆրանսիա, Գերմանիա, Հունաստան,…
Միհրան Պողոսյանը քաղաքական ապաստան է խնդրել ՌԴ-ից
Ռուսաստանի Դաշնությունում ձերբակալված ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը քաղաքական ապաստան ստանալու խնդրանքով դիմել է ՌԴ-ին: Այս մասին «Ռունա» պարբերականին հայտնել է Պողոսյանի փաստաբան Միխայիլ Յամչիտսկին: «Միջնորդությունն արդեն ներկայացվել է:…
Ջասթին Թրյուդո. «Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության մռայլ էջերից է, որը երբեք չպետք է մոռացվի»
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ: Նա նշել է, որ Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության մռայլ էջերից է, որը երբեք չպետք է մոռացվի: «Այսօր մենք միանում ենք Կանադայի և ամբողջ աշխարհի հայությանը՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց…
Ստամբուլում Հայոց ցեղասպանության ոգեկոչման արարողությունն արգելել են
Ստամբուլի նահանգապետարանը չի թույլատրել Սուլթանահմետ հրապարակում ապրիլի 24-ին նախատեսված` Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողության անցկացումը: Նշենք, որ ավելի վաղ հայտարարվել էր, որ միջոցառումն անցկացվելու է ժամը 12։00-ին Սուլթանահմեթ հրապարակում գտնվող Թուրքական և իսլամական արվեստի թանգարանի…
Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ հայերը բողոքի ցույց են անում
Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան առջև իրավիճակը լարված է։ Մի կողմից վիրահայերը ապրիլքսանչորսյան «Պահանջում և հատուցում» խորագրով բողոքի ցույց են անցկացնում, մյուս կողմից դեսպանատունը տոնական միջոցառմամբ նշում է երեխաների օրը: Հնչում են մանկական երգեր, Աթաթուրքի նկարներով ցուցահանդես է, հայտնում…
Ռեջեբ Էրդողան. «Հայերի տեղահանությունն ամենաողջամիտ որոշումն էր»
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանն ապրիլի 24-ին հայտարարել է, որ «հայերի տեղահանությունը ամենաողջամիտ որոշումն էր»: Այս մասին գրառում է հրապարակվել Թուրքիայի նախագահականի թվիթերյան միկրոբլոգում: «Անատոլիայի մուսուլմաններին, նույնիսկ կանանց, երեխաներին ու ծերերին կոտորող հայկական…
Արցախում երկրաշարժ է գրանցվել
Ապրիլի 24-ին Արցախում, տեղական ժամանակով ժամը 11:15-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 07:15-ին), ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 3.0 մագնիտուդով երկրաշարժ: Ցնցումները գրանցվել են հյուսիսային լայնության 40.090 և արևելյան երկայնության 46.270 աշխարհագրական…
Ամենա