ե

ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովն ավարտվեց. Բյուրոյի ներկայացուցիչ է ընտրվել Հակոբ Տեր-Խաչատուրյանը

ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովն ավարտվեց. Բյուրոյի ներկայացուցիչ է ընտրվել Հակոբ Տեր-Խաչատուրյանը

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում հունվարի 16-ից գումարված ՀՅԴ 33-րդ Ընդհանուր Ժողովը երեկ՝ հունվարի 24-ին ավարտել է իր աշխատանքները։ Ըստ ՀՅԴ պաշտոնական կայքէջի, Ժողովն ընտրել է կուսակցության բարձրագույն գործադիր մարմին՝ Բյուրո, իսկ ՀՅԴ Բյուրոն իր անդրանիկ նիստում Բյուրոյի ներկայացուցիչ է ընտրել Հակոբ…

13 ժամով կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի ջրամատակարարումը

13 ժամով կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, հունվարի 25-ին ժամը 09։00-22։00 կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի Գործարանային փողոցի, Սպանդարյան 4-րդ նրբանցքի, Աճանան և Սյունիք գյուղերի ջրամատակարարումը։ Ընկերությունը…

Երևանում և 5 մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու

Երևանում և 5 մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 25-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 - Ջանիբեկյան և Բաշինջաղյան փողոցները, Նազարբեկյան փ.…

Երևանում նոր ծառայություն կգործի՝ երեկոյան հնարավոր կլինի բժիշկ կանչել

Երևանում նոր ծառայություն կգործի՝ երեկոյան հնարավոր կլինի բժիշկ կանչել

Շտապօգնությունից բացի շուտով կգործի նոր ծառայություն՝ մարդիկ երեկոյան կարող են բժիշկ կանչել տուն: Այդ մասին հունվարի 23-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա նշել է, որ ծառայությունը նախ կսկսեն գործարկել Երևանում և այն անվճար կլինի, հայտնում է iravaban.net-ը:…

Արթուր Մեսչյան. «Երևանում մետրոյի 2 կայարան ու ճոպանուղի կկառուցվի»

Արթուր Մեսչյան. «Երևանում մետրոյի 2 կայարան ու ճոպանուղի կկառուցվի»

Շատ շուտով Երևանում բավական ակտիվ շինարարություն կսկսի առանձնապես բնակելի ոլորտում: Այդ մասին հայտարարել է Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը՝ ամփոփելով աշխատանքային 100 օրը: Մեսչյանն ասել է, որ Աջափնյակ համայնքում մետրոյի երկու կայարան կկառուցվի: «Քանի որ ֆինանսական մեծ ծախսեր են կապված…

Էրդողան. «Թուրքիան չկարողացավ կանխել Լեռնային Ղարաբաղի «օկուպացիան»»

Էրդողան. «Թուրքիան չկարողացավ կանխել Լեռնային Ղարաբաղի «օկուպացիան»»

Չնայած գործադրված բոլոր ջանքերին, Թուրքիան չկարողացավ կանխել Լեռնային Ղարաբաղի «օկուպացիան»: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը, հայտնում է Trend-ը թուրքական ԶԼՄ-ների վրա հղումով: Էրդողանը հավելել է, թե այն ժամանակ Թուրքիան հզոր պետություն չէր: Ըստ նրա, Թուրքիան…

Մաղարիչ հարուստներին՝ միջին խավի գրպանից

Մաղարիչ հարուստներին՝ միջին խավի գրպանից

Կառավարությունը հունվարի 17-ի նիստում ընդունել է բնապահպանության նախարարության առաջարկը՝ ազատելու ԱԱՀ-ից էլեկտրական մեքենաների ներմուծումը: Որոշումը դիմավորվել է մեծ խանդավառությամբ։ Այնինչ այն նաև հարցեր է առաջացնում՝ որքանո՞վ է կառավարությունը հետամուտ իր իսկ բազմիցս հայտարարած՝ սոցիալական արդարության…

«Հայաստանը «Կալաշնիկով» կոնցեռնից «AK-12» ինքնաձիգներ կգնի». Վլադիմիր Դմիտրիև

«Հայաստանը «Կալաշնիկով» կոնցեռնից «AK-12» ինքնաձիգներ կգնի». Վլադիմիր Դմիտրիև

Հայաստանը «Կալաշնիկով» կոնցեռնից կգնի մոտ 50 նոր «AK-12» ինքնաձիգ։ Այս մասին հայտնել է կոնցեռնի գլխավոր տնօրեն Վլադիմիր Դմիտրիևը՝ «Коммерсанть» թերթին։ «Պայմանագիրը ստորագրված է, մենք դեռևս պատրաստում ենք փոքր խմբաքանակ, որում կա մոտ 50 ինքնաձիգ։ Նրանք կնայեն,…

Ուկրաինան մտադիր է երկու ամսում դուրս գալ ԱՊՀ-ից

Ուկրաինան մտադիր է երկու ամսում դուրս գալ ԱՊՀ-ից

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հնարավոր է մինչև մարտի վերջ սկսի Անկախ Պետությունների Համագործակցությունից (ԱՊՀ) դուրս գալու պաշտոնական գործընթաց։ Լենտա․ռու-ի հաղորդմամբ այս մասին գրել է Իզվեստիան՝ հղում անելով քաղաքական շրջանակներում աղբյուրին։ Զրուցակիցը նշել է, որ այդ քայլի նպատակն է՝ ընտրություններից…

Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտեն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտեն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտեն: Ըստ վարչապետի պաշտոնական կայքէջի, ուղերձում մասնավորապես ասված է. «Ձերդ գերազանցություն, ընդունեք անկեղծ շնորհավորանքներս վարչապետի պաշտոնում…