վարակ

Արցախում կա մեկուսացված 9 քաղաքացի

Արցախում կա մեկուսացված 9 քաղաքացի

Մայիսի 7-ի ժամը 11։00-ի դրությամբ Արցախում մեկուսացման մեջ է 9 քաղաքացի։ Այս մասին հայտնում է երկրի տեղեկատվական շտաբը։ Արցախում կորոնավիրուսով վարակի 8 դեպք է գրանցվել, պացիենտներից 6-ն ապաքինվել են։ Մահվան դեպքեր չեն գրանցվել։ Ընդհանուր առմամբ, թեստավորվել է 316 քաղաքացի:

Վարդանյան եղբայրները 300 մլն դրամ են նվիրաբերել համավարակի դեմ պայքարին

Վարդանյան եղբայրները 300 մլն դրամ են նվիրաբերել համավարակի դեմ պայքարին

Բարերարներ Միքայել և Կարեն Վարդանյանները 200 մլն դրամ են հատկացրել այն բուժաշխատողներին, որոնք կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի առաջնագծում փրկում են հազարավոր կյանքեր: Երևանի և մարզերի հազար բուժաշխատողից յուրաքանչյուրի հաշվին փոխանցվել է 200,000-ական դրամ: Ավելի վաղ Վարդանյան եղբայրները 100 մլն…

ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 102-ով

ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 102-ով

Մայիսի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2884 դեպք, որոնցից 1185-ն` առողջացած, 42-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1648 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 28017 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային…

Հիմք չկա կարծելու, թե ՀՀ-ում կորոնավիրուսը շրջանառվել է 2019թ-ի դեկտեմբերից․ Արսեն Թորոսյան

Հիմք չկա կարծելու, թե ՀՀ-ում կորոնավիրուսը շրջանառվել է 2019թ-ի դեկտեմբերից․ Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ չկա որևէ հիմք կարծելու, թե Հայաստանում կորոնավիրուսը շրջանառվել է ավելի վաղ, քան հայտնաբերվել է։ Նա նաև հավելել է, որ համաճարակաբանական հիմքեր ևս չկան։ Նախարարը նշել է, որ վերջին օրերին խոսվում է, թե վարակը ՀՀ-ում շրջանառվել է 2019թ-ի դեկտեմբերից։…

Կորոնավիրուսի հետ կապված վիճակը բարդանում է, թվերն աճում են․ Արսեն Թորոսյան

Կորոնավիրուսի հետ կապված վիճակը բարդանում է, թվերն աճում են․ Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ կորոնավիրուսի հետ կապված վիճակը երկրում գնալով բարդանում է։ Այս մասին գրում է «Ազատություն» ռադիոկայանը: «Թվերի առումով բարձրանալու վրա ենք։ Ունենք 80 ծանր, 30 ծայրահեղ ծանր հիվանդ, 8-ը միացած են արհեստական օդափոխության սարքերի»,-…

ԱԺ աշխատակազմում կորոնավիրուսով վարակված կա․ Արարատ Միրզոյան

ԱԺ աշխատակազմում կորոնավիրուսով վարակված կա․ Արարատ Միրզոյան

ԱԺ աշխատակազմում կորոնավիրուսով վարակված անձ կա, հայտարարել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։ «Ցավոք սրտի, այդ կասկածը հաստատվեց՝ ԱԺ աշխատակազմում վարակակիր ունենք։ Անձը մեկուսացված է, շփման շրջանակը հստակեցված է», - ասել է Միրզոյանը։ Նա հստակ կոչ է արել անվտանգության համար անհրաժեշտ միջոցառումներ…

Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքում ելումուտը կսահմանափակվի

Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքում ելումուտը կսահմանափակվի

Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության բռնկման նոր օջախ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: «ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի մայիսի 6-ի որոշմամբ Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքի մուտքի և ելքի հատուկ ռեժիմ է սահմանվում,…

Վարակվածների համար ևս 150 մահճակալ կավելացվի, ասիմպտոմների՝ 600 տեղ հյուրանոցում․ Նիկոլ Փաշինյան

Վարակվածների համար ևս 150 մահճակալ կավելացվի, ասիմպտոմների՝ 600 տեղ հյուրանոցում․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ-ում կորոնավիրուսով հիվանդների համար նախատեսված մահճակալային ֆոնդին ևս 150 մահճակալ կավելացվի, հյուրանոցային 600 տեղ է նախապատրաստվել ասիմպտոմ հիվանդների համար։ «Մենք տեսնում էինք, որ եվրոպական բազմաթիվ երկրներում հիվանդանոցները չեն հերիքում և վերակենդանացման…

ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսի 163 դեպք

ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսի 163 դեպք

Մայիսի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2782 դեպք, որոնցից 1135-ն` առողջացած, 40-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1600 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 26929 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային…

Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 10 102 նոր դեպք

Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 10 102 նոր դեպք

Վերջին մեկ օրում Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 10 101 նոր դեպք, մահացել է 95 մարդ։ Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 155 370-ի։ Նոր դեպքերն արձանագրվել են երկրի բոլոր շրջաններում։ Ապաքինվել է ավելի քան 18 հազար մարդ, մահացել՝ 1 451-ը։ Նոր դեպքերի ամենամեծ թիվը Մոսկվայում…