ե

Ցուցարարները փակել են Բագրատաշենի անցակետը

Ցուցարարները փակել են Բագրատաշենի անցակետը

Ապրիլի 21-ին Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքող ընդդիմությունը հերթական 9-րդ օրը բողոքի ցույցեր է անցկացնում։ Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը սկսեց օրը Նորքի 5-րդ զանգվածից քայլարշավով։ Բազմամարդ երթն այժմ հասել է Մյասնիկյան պողոտա: Պայքարող ցուցարաները փակել են դեպի Բագրատաշենի անցակետ…

Ամբողջությամբ փակ է Բաղրամյան պողոտան

Ամբողջությամբ փակ է Բաղրամյան պողոտան

Վարչապետի Բաղրամյան 26-ի նստավայրի հարևանությամբ իրավապահները ամբողջությամբ փակել են Բաղրամյան պողոտան: Փշալարերի հետևում զրահատեխնիկա է տեղակայված: Բաղրամյան - Օրբելի խաչմերուկում երթևեկությունը կիսով չափ սահմանափակված է: Ոստիկանությունից հաղորդում են, որ այսօր Ժամը 16:00-ի դրությամբ ոստիկանության…

«Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուները Սարգսյանին կոչ են անում կատարել խոստումը և հրաժարվել վարչապետի պաշտոնից

«Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուները Սարգսյանին կոչ են անում կատարել խոստումը և հրաժարվել վարչապետի պաշտոնից

«Լույս» հիմնադրամի՝ աշխարհի լավագույն համալսարանների կրթաթոշակառուները, բաց նամակ են հղել Սերժ Սարգսյանին, որտեղ կոչ են անում կատարել խոստումը և հրաժարվել վարչապետի պաշտոնից: Այս մասին հայտնում է CivilNet-ը: Նամակում նշվում է, որ «իշխանության մեջ բազմավարություն և փոխարինելիություն,…

Նոր Նորքում խաղաղ երթի մասնակիցները բռնության են ենթարկվել․ ոստիկանությունն անցել է անընդունելի և անմարդկային գործողությունների

Ապրիլի 21-ին շարունակվում են ընդդիմության բողոքի ակցիաները՝ ընդդեմ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման: Այսօր առավոտյան Նորք Նորք վարչական շրջանում ակտիվիստների նկատմամբ բռնություն է գործադրվել ոստիկանության կողմից։ Խաղաղ ցույցի մասնակիցները քայլերթի ժամանակ ծեծի են ենթարկվել, որոշները ձերբակալվել…

Բռնություն՝ «Ազատության» թղթակցի նկատմամբ, ոստիկանները չեն միջամտել

Քիչ առաջ ժամը 14:52 Արտաշատի մատույցներում բողոքի գործողությունները լուսաբանող «Ազատության» թղթակից Արուս Հակոբյանի վրա հարձակում գործեցին քաղաքացիական հագուստով անձինք և բռնություն գործադրեցին նրա նկատմամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, նաև փորձել է խլել տեսախցիկը: Լրագրողը լուսաբանում…

Բազմահազարանոց երթը հասել է Ավան

Բազմահազարանոց երթը հասել է Ավան

Ապրիլի 21-ին Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքող ընդդիմությունը հերթական 9-րդ օրը բողոքի ցույցեր է անցկացնում։ Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը սկսեց օրը Նորքի 5-րդ զանգվածից քայլարշավով։ Բազմամարդ երթն այժմ հասել է Ավան: Ժամը 14:44 դրությամբ Արտաշատ-Երևան մայրուղու վրա իրավիճակը շարունակում…

Մեկ շաբաթում ադրբեջանական կողմը հրադադարը խախտել է 320 անգամ

Մեկ շաբաթում ադրբեջանական կողմը հրադադարը խախտել է 320 անգամ

ԼՂ ՊԲ հաղորդմամբ՝ ապրիլի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 320 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2500 կրակոց: «Բացի հրաձգային…

Փաշինյանն արձագանքում է վարչապետ Սարգսյանի կոչին

Փաշինյանն արձագանքում է վարչապետ Սարգսյանի կոչին

Սերժ Սարգսյանը կոչ է անում Նիկոլ Փաշինյանին նստել քաղաքական երկխոսության և բանակցությունների շուրջ։ «Եթե Սերժ Սարգսյանը էդ օրակարգը ընդունում է, մենք պատրաստ ենք քննարկել իր հեռացման պայմանները: Եվ երեկ ասացի, որ մենք վենդետաներ չենք ուզում, վրեժխնդրություններ չենք ուզում: Մենք ուզում ենք, որ…

Ոստիկանները ջարդել են ցուցարարների մեքենաները

Ապրիլի 21-ին շարունակվում են ընդդիմության բողոքի ակցիաները՝ ընդդեմ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման: Ընդդիմադիր ակտիվիստներից մեկը փակել էր Աբովյան փողոցը: Տեղ հասած կարմիրբերետավոր ոստիկանները ոտքերով հարվածեցին ակտիվիստի մեքենային և վնասեցին մեքենայի դուռը, այդպիսով խախտելով իրենց իսկ կողմից…

Փողոց փակած վարորդների դեմ քրգործեր են հարուցվել. 3 անձ ձերբակալվել է

Փողոց փակած վարորդների դեմ քրգործեր են հարուցվել. 3 անձ ձերբակալվել է

Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ակցիաների ժամանակ մեքենաներով փողոց փակած 3 վարորդի դեմ քրգործեր են հարուցվել։ Այս մասին հայտնում է գլխավոր դատախազությունը։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ 2018թ․-ի ապրիլի 20-ին մոտ 60 ավտոմեքենաներով, դիտավորությամբ երթևեկության կանոնների ակնհայտ խախտումներով,…