ե

Պայթյուն «Նոր զովք» սուպերմարկետի պահեստում

Պայթյուն «Նոր զովք» սուպերմարկետի պահեստում

Նոյեմբերի 30-ին, ժամը 15:18-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծարավ աղբյուրի փողոցում գտնվող «Նոր զովք» սուպերմարկետի պահեստում տեղի է ունեցել պայթյուն: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

«Մանկական Եվրատեսիլ 2017» մրցույթի հաղթող երկրի անունը հայտնի է

«Մանկական Եվրատեսիլ 2017» մրցույթի հաղթող երկրի անունը հայտնի է

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ավարտվեց «Մանկական Եվրատեսիլ 2017» մրցույթը: Մրցույթում հաղթեց Ռուսաստանը ներկայացնող մասնակիցը: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Վրաստանը: Հայաստանը ներկայացնող Միշան իր երգով զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը: Միշան 12 միավոր ստացավ Կիպրոսից, 10-ական միավորներ վաստակեց…

ՀՀ-ն սահմանին հայտնաբերված ադրբեջանցու դին փոխանցվել է Ադրբեջանին

Միջդիրքային տարածքում հայտնաբերված ադրբեջանցի զինծառայող Բահրուզ Ջալիլբեյլիի դին փոխանցվել է Ադրբեջանին: Զինծառայողի դին փոխանցվել է նոյեմբերի 28-ին հայ-ադրբեջանական պետական սահմանի Երասխ-Սադարակ հատվածում: Դին փոխանցվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի անդամների ներկայությամբ, հայտնում է ՊՆ մամուլի…

Հայաստանը զբոսաշրջային գրավիչ 20 երկրների շարքում

Հայաստանը զբոսաշրջային գրավիչ 20 երկրների շարքում

Հայաստանը զբոսաշրջային գրավչություն ունեցող լավագույն 20 երկրի շարքում է: ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազնակերպության «Համաշխարհային զբոսաշրջային բարոմետր» 2017 թվականի հոկտեմբեր ամսվա վարկանիշի համաձայն՝ գրավիչ երկրների շարքում են նաև Պաղեստինը, Եգիպտոսը, Իսլանդիան, Ճապոնիան, Ֆինլանդիան,…

Բուք միջպետական ճանապարհին՝ Ախթամար թերակղզուց մինչև Ծովագյուղ

Բուք միջպետական ճանապարհին՝ Ախթամար թերակղզուց մինչև Ծովագյուղ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 27-ին՝ ժամը 20:30-ի դրությամբ, միջպետական նշանակության ավտոճանապարհի Ախթամար թերակղզուց մինչև Ծովագյուղի հատվածում գետնաբուք է եղել, ուժեղ քամի: Իսկ այս պահի դրությամբ վերոնշյալ տարածքը պատված է ձյան բարակ…

Երևանում հայտնաբերվել է հակահետևակային բեկորային ական

Նոյեմբերի 27-ին, ժամը 17:24-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Բարբյուսի տներից մեկի բնակիչը հայտնաբերել է ռազմամթերքի նմանվող անծանոթ առարկա և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ինժեներասակրավորական խումբը: Պարզվել է, որ հայտնաբերված առարկան հանդիսանում…

Գիտնականները Հարավային Ուրալում յուրահատուկ ժայռափոր նկար են գտել

Գիտնականները Հարավային Ուրալում յուրահատուկ ժայռափոր նկար են գտել

Ռուսաստանցի և օտարերկրացի վերականգնողներն ու հնագետները Բաշկիրիայի Կապովայա քարանձավում հայտնաբերել են ուղտի անսովոր նկար, որը վկայում է այն մասին, որ քարի դարի մարդիկ ակտիվորեն գեղարվեստական «նոու–հաու»–ներ էին փոխանակում, հայտնում է ՄՊՀ մամուլի ծառայությունը։ «1970-ականներից…

Հայաստանում այսուհետ ինքնուրույն ՄԻԱՎ թեստավորում անցնելն հնարավոր է

Հայաստանում այսուհետ ինքնուրույն ՄԻԱՎ թեստավորում անցնելն հնարավոր է

Հայաստանում 15 հազար մարդ կարող է իմանալ իր ՄԻԱՎ կարգավիճակը՝ օգտագործելով ինքնուրույն թեստավորման կոմպլեկտներ։ Նախաձեռնողը Հայաստանի երիտասարդության հիմնադրամն է, ծրագրի շրջանակներում 2700 կամավոր խորհրդատվություններ կանցկացնեն Հայաստանի մարզերում ապրող երիտասարդների հետ և նրանց կառաջարկեն ինքնուրույն…

Հայաստանը ՌԴ-ԵՄ կամուրջ է. քաղաքագետ

Հայաստանը ՌԴ-ԵՄ կամուրջ է. քաղաքագետ

Բրյուսելում Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը կարևոր դեր է կատարում Հայաստանի համար և չի վնասում հայ-ռուսական հարաբերություններին, այլ լրացնում է: Նման կարծիք հայտնեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը: Նրա խոսքով՝ փաստորեն, Հայաստանը…

Հայաստանի հավաքականը օվերթայմում պարտվեց դանիացիներին

Հայաստանի հավաքականը օվերթայմում պարտվեց դանիացիներին

Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի հավաքականը 2021թ. Եվրոպայի առաջնության ընտրական առաջին փուլում անցկացրեց երկրորդ հանդիպումը՝ հյուրընկալելով Դանիայի թիմին: Հայաստանի հավաքականը խորվաթ մարզիչ Նիկշա Բավցեւիչի գլխավորությամբ պարտություն կրեց օվերթայմում՝ 71:78: Հիմնական ժամանակն ավարտվել էր ոչ ոքի՝ 69:69:…